https://arm.sputniknews.ru/20220726/kalanavvorvats-vahagn-vermishjany-hrazharvel-e-buzhognutjunic-45772689.html
Կալանավորված Վահագն Վերմիշյանը հրաժարվել է բուժօգնությունից. նախարարության պարզաբանումը
Կալանավորված Վահագն Վերմիշյանը հրաժարվել է բուժօգնությունից. նախարարության պարզաբանումը
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահի համար շտապօգնություն կանչելու և բժշկական կենտրոն... 26.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-26T10:26+0400
2022-07-26T10:26+0400
2022-07-26T11:20+0400
հայաստան
վահագն վերմիշյան
փաստաբան
հհ արդարադատության նախարարություն
ալեքսանդր կոչուբաև
շտապօգնություն
«նուբարաշեն» քկհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2091/05/20910515_0:85:1600:985_1920x0_80_0_0_c7f1264ce652591c32e4d77cc7d32211.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվել է բուժօգնությունից, այդ մասին կազմվել է արձանագրություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։Հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, և դատական նիստն ընդմիջվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապօգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց: Նա կոչ էր արել ՀՀ արդարադատության նախարարությանը շտապ արձագանքել իրավիճակին։Գերատեսչությունը վստահեցնում է, որ Վերմիրշյանը մինչ փաստաբանի այցը առողջական վիճակի վերաբերյալ որևէ գանգատ չի ներկայացրել, միայն փաստաբանի ժամանելուց հետո` ժամը 19:30-ի սահմաններում, գլխապտույտ, սրտխառնոց գանգատով դիմել է ստորաբաժանման հերթապահ բուժքրոջը: «Բուժանձնակազմի կողմից իրականացվել է Վերմիշյանի զննություն: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել է զարկերակային ճնշում-130/80, պուլս-80 զարկ/րոպե, ինքնազգացողությունը եղել է բավարար: Բուժքրոջ կողմից առաջարկվել է դեղորայքային միջամտություն՝ կապված ներկայացրած գանգատների հետ, որից Վերմիշյանը հրաժարվել է՝ պահանջելով կանչել շտապօգնության բրիգադ, որի կարիքը չի եղել»,- նշված է հաղորդագրությունում:Բացի այդ, ըստ նախարարության, նույն օրը՝ ժամը 20:35-ի սահմաններում, Վերմիշյանը կրկին գանգատով դիմել է բուժանձնակազմին, սակայն կրկին հրաժարվել է առաջարկված բժշկական օգնությունից՝ կրկին պահանջելով կանչել շտապօգնության բրիգադ: Վերմիշյանը հրաժարվել է խցից դուրս գալ բուժօգնություն ստանալու համար: Վերոգրյալի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:«Ժամը 21:30-ի սահմաններում Վերմիշյանն ընդունել է փաստաբանին, հանդիպումն ավարտվել է ժամը 22:05-ի սահմաններում: 23:30-ին հերթապահ բուժքույրը գիշերային ստուգայց է կատարել, որի ընթացքում Վերմիշյանը գանգատներ չի նշել, ասել է, որ իրեն լավ է զգում, ոչ մի բանի կարիք չունի»,- եզրափակել է գերատեսչությունը։Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ երեկ` դատական նիստից հետո, երբ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ՔԿՀ-ից ասել են, թե հիմա շտապօգնություն կկանչեն և Վերմիշյանին կտեղափողեն Էրեբունի ԲԿ։ Սակայն դա տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերում է նախարարության պարզաբանմանը, ապա, ըստ փաստաբանի, բժիշկը տեղում չի եղել, ճնշումը չափել է բուժքույրը, մինչդեռ Վերմիշյանը լուրջ բուժզննման կարիք ունի։Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Վերմիշյանն իր դեմ հետապնդումն ակնհայտ քաղաքակական է համարում, իսկ ազատազրկումը, նշում է՝ միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն, բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2091/05/20910515_88:0:1512:1068_1920x0_80_0_0_e83979fa7697697344d1f10136800700.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն վերմիշյան, փաստաբան, հհ արդարադատության նախարարություն, ալեքսանդր կոչուբաև, շտապօգնություն, «նուբարաշեն» քկհ
հայաստան, վահագն վերմիշյան, փաստաբան, հհ արդարադատության նախարարություն, ալեքսանդր կոչուբաև, շտապօգնություն, «նուբարաշեն» քկհ
Կալանավորված Վահագն Վերմիշյանը հրաժարվել է բուժօգնությունից. նախարարության պարզաբանումը
10:26 26.07.2022 (Թարմացված է: 11:20 26.07.2022) ՀՀ արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահի համար շտապօգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվել է բուժօգնությունից, այդ մասին կազմվել է արձանագրություն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արդարադատության նախարարությունը։
Հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում
Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, և դատական նիստն ընդմիջվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապօգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց: Նա կոչ էր արել ՀՀ արդարադատության նախարարությանը շտապ արձագանքել իրավիճակին։
«Վերմիշյանի համար շտապօգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել: Նրա փաստաբանը նույն օրը` ժամը 19:00-ի սահմաններում, այցելել է քրեակատարողական հիմնարկ և պահանջել շտապօգնություն կանչել, ինչին ի պատասխան հիմնարկի աշխատակիցները հայտնել են, որ հիմնարկում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ստորաբաժանումը կարող է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո միայն անհրաժեշտության դեպքում կհրավիրի շտապօգնության բրիգադ»,- հայտնում են նախարարությունից:
Գերատեսչությունը վստահեցնում է, որ Վերմիրշյանը մինչ փաստաբանի այցը առողջական վիճակի վերաբերյալ որևէ գանգատ չի ներկայացրել, միայն փաստաբանի ժամանելուց հետո` ժամը 19:30-ի սահմաններում, գլխապտույտ, սրտխառնոց գանգատով դիմել է ստորաբաժանման հերթապահ բուժքրոջը:
«Բուժանձնակազմի կողմից իրականացվել է Վերմիշյանի զննություն: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել է զարկերակային ճնշում-130/80, պուլս-80 զարկ/րոպե, ինքնազգացողությունը եղել է բավարար: Բուժքրոջ կողմից առաջարկվել է դեղորայքային միջամտություն՝ կապված ներկայացրած գանգատների հետ, որից Վերմիշյանը հրաժարվել է՝ պահանջելով կանչել շտապօգնության բրիգադ, որի կարիքը չի եղել»,- նշված է հաղորդագրությունում:
Բացի այդ, ըստ նախարարության, նույն օրը՝ ժամը 20:35-ի սահմաններում, Վերմիշյանը կրկին գանգատով դիմել է բուժանձնակազմին, սակայն կրկին հրաժարվել է առաջարկված բժշկական օգնությունից՝ կրկին պահանջելով կանչել շտապօգնության բրիգադ: Վերմիշյանը հրաժարվել է խցից դուրս գալ բուժօգնություն ստանալու համար: Վերոգրյալի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:
«Ժամը 21:30-ի սահմաններում Վերմիշյանն ընդունել է փաստաբանին, հանդիպումն ավարտվել է ժամը 22:05-ի սահմաններում: 23:30-ին հերթապահ բուժքույրը գիշերային ստուգայց է կատարել, որի ընթացքում Վերմիշյանը գանգատներ չի նշել, ասել է, որ իրեն լավ է զգում, ոչ մի բանի կարիք չունի»,- եզրափակել է գերատեսչությունը։
Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ երեկ` դատական նիստից հետո, երբ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ՔԿՀ-ից ասել են, թե հիմա շտապօգնություն կկանչեն և Վերմիշյանին կտեղափողեն Էրեբունի ԲԿ։ Սակայն դա տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերում է նախարարության պարզաբանմանը, ապա, ըստ փաստաբանի, բժիշկը տեղում չի եղել, ճնշումը չափել է բուժքույրը, մինչդեռ Վերմիշյանը լուրջ բուժզննման կարիք ունի։
«Մենք ակնկալում ենք մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություն, սոնոգրաֆիա, որպեսզի հասկանանք` մարդու գլխում ինչ է կատարվում»,- ասաց պաշտպանը։
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին
Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։
Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Վերմիշյանն իր դեմ հետապնդումն ակնհայտ քաղաքակական է համարում, իսկ ազատազրկումը, նշում է՝ միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն, բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։