https://arm.sputniknews.ru/20220726/hh-aats-n-meknabanel-e-turqiaji-kvoghmic-sahmani-akanazertsman-gvortsyntacy-45805746.html
ՀՀ ԱԱԾ-ն մեկնաբանել է Թուրքիայի կողմից սահմանի ականազերծման գործընթացը
ՀՀ ԱԱԾ-ն մեկնաբանել է Թուրքիայի կողմից սահմանի ականազերծման գործընթացը
Sputnik Արմենիա
Ականազերծման աշխատանքներն իրականացվում են Շիրակի մարզի Ամասիա շրջանի հարևանությամբ գտնվող թուրքական տարածքում: 26.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-26T19:50+0400
2022-07-26T19:50+0400
2022-07-26T20:01+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան
թուրքիա
ականազերծում
սահման
ռուբեն ռուբինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1b/26612255_0:11:1280:731_1920x0_80_0_0_0e825bae0cada1b96fd0378392975e4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է թուրքական կողմից վերջին օրերին իրականացվող սահմանի ականազերծման աշխատանքները:Հուլիսի կեսերին թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ իսրայելական ընկերությունը զբաղվում է հայ-թուրքական սահմանի ականազերծմամբ։ Հայտնում էին նաև, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցություններում քննարկվում է Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Աքյաքա շրջանում «Դողուքափը» (հայկական կողմից՝ Ախուրյան) սահմանային անցակետի և «Ալիջան» (հայկական կողմից՝ Մարգարա) անցակետի բացման նախապատրաստումը: Դա արվում է երրորդ երկրների քաղաքացիների համար, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի սկզբին։Հուլիսի 25-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին նաև, որ ականի պայթյունի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։Sputnik Արմենիան ԱԱԾ-ից տեղեկություններ էր խնդրել նաև այն մասին, թե ովքեր և ինչ նպատակով են իրականացնում ականազերծումը, և ինչ ականների մասին է խոսքը։Պարզվում է` նշված թուրքական հատվածը ականապատվել է դեռևս Խորհրդային Միության ժամանակ։Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին, թե ականազերծումը կապվա՞ծ է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ, ասել է՝ «տվյալ դեպքում հնարավոր չէ միանշանակ ինչ-որ բան ասել, այդ պատճառով ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից»:Հուլիսի 25-ին հայտնի դարձավ նաև, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Կարս։ Դիվանագետն Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի «Դողուքափը» անցակետ, ապա շրջել Անիի ավերակներում:Նշենք, որ ԵՄ-ն և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 2021 թվականի սեպտեմբերին գործարկել են 18,6 մլն եվրո արժողությամբ նախագիծ, որի համաձայն 2023 թվականի հունվարին նախատեսվում է Թուրքիայի արևելյան սահմանի երկայնքով 83 000 ցամաքային ական վնասազերծել: Նախագիծը մյուս երկու փուլերի շարունակությունն է, որոնց ընթացքում 2016 թվականից ի վեր 46 000 ական է վնասազերծվել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1b/26612255_0:0:1280:960_1920x0_80_0_0_37a6c85fd3611db0414d35802e493c7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայաստան, թուրքիա, ականազերծում, սահման, ռուբեն ռուբինյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայաստան, թուրքիա, ականազերծում, սահման, ռուբեն ռուբինյան
ՀՀ ԱԱԾ-ն մեկնաբանել է Թուրքիայի կողմից սահմանի ականազերծման գործընթացը
19:50 26.07.2022 (Թարմացված է: 20:01 26.07.2022) Ականազերծման աշխատանքներն իրականացվում են Շիրակի մարզի Ամասիա շրջանի հարևանությամբ գտնվող թուրքական տարածքում:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է թուրքական կողմից վերջին օրերին իրականացվող սահմանի ականազերծման աշխատանքները:
«Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանին հարակից թուրքական տարածքում (գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի դիմացի հատվածում) ականազերծման աշխատանքներն իրականացնում է DLC կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասվում է հարցման պատասխանում։
Հուլիսի կեսերին թուրքական լրատվամիջոցներում
տեղեկություն էր հայտնվել, որ իսրայելական ընկերությունը զբաղվում է հայ-թուրքական սահմանի ականազերծմամբ։ Հայտնում էին նաև, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցություններում քննարկվում է Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Աքյաքա շրջանում «Դողուքափը» (հայկական կողմից՝ Ախուրյան) սահմանային անցակետի և «Ալիջան» (հայկական կողմից՝ Մարգարա) անցակետի բացման նախապատրաստումը: Դա արվում է երրորդ երկրների քաղաքացիների համար, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի սկզբին։
Հուլիսի 25-ին թուրքական ԶԼՄ-ները
հայտնել էին նաև, որ ականի պայթյունի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։
Sputnik Արմենիան ԱԱԾ-ից տեղեկություններ էր խնդրել նաև այն մասին, թե ովքեր և ինչ նպատակով են իրականացնում ականազերծումը, և ինչ ականների մասին է խոսքը։
Պարզվում է` նշված թուրքական հատվածը ականապատվել է դեռևս Խորհրդային Միության ժամանակ։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ
Ռուբեն Ռուբինյանը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին, թե ականազերծումը կապվա՞ծ է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ, ասել է՝ «տվյալ դեպքում հնարավոր չէ միանշանակ ինչ-որ բան ասել, այդ պատճառով ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից»:
Հուլիսի 25-ին
հայտնի դարձավ նաև, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Կարս։ Դիվանագետն Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի «Դողուքափը» անցակետ, ապա շրջել Անիի ավերակներում:
Նշենք, որ ԵՄ-ն և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 2021 թվականի սեպտեմբերին գործարկել են 18,6 մլն եվրո արժողությամբ նախագիծ, որի համաձայն 2023 թվականի հունվարին նախատեսվում է Թուրքիայի արևելյան սահմանի երկայնքով 83 000 ցամաքային ական վնասազերծել: Նախագիծը մյուս երկու փուլերի շարունակությունն է, որոնց ընթացքում 2016 թվականից ի վեր 46 000 ական է վնասազերծվել։