https://arm.sputniknews.ru/20220726/baci-ukrainajic-voreve-kvonflikt-taratsashrjanum-eahk-khvin-hetaqrqir-che-aghajanjan-45776132.html
Բացի Ուկրաինայից, որևէ կոնֆլիկտ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ին հետաքրքիր չէ. Աղաջանյան
Բացի Ուկրաինայից, որևէ կոնֆլիկտ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ին հետաքրքիր չէ. Աղաջանյան
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն ակնարկել է միջազգային կառույցի գործունեության երկակի ստանդարտների մասին։ 26.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-26T12:03+0400
2022-07-26T12:03+0400
2022-07-26T12:20+0400
էդուարդ աղաջանյան
եահկ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
տարածաշրջան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44360336_0:0:800:451_1920x0_80_0_0_709204d98a41bba16de9369f139a5a7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է Ուկրաինայի վրա և ուշադրություն չի դարձնում տարածաշրջանում այլ կոնֆլիկտների։ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության այս տարվա գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։«Ցավոք, կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ին հետաքրքիր չէ»,- ասաց նա։Պատգամավորը հիշեցրեց, որ հունիսի վերջին տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն առաջարկել է որոշակի փոփոխություններ կատարել ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովի վերջնական բանաձևում։ Փոփոխությունները վերաբերում էին Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման և հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությանը։ Սակայն փոփոխությունները չեն հաստատվել և չեն արձանագրվել փաստաթղթի վերջնական տարբերակում։Աղաջանյանը շեշտեց, որ ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչների նման պահվածքն անընդունելի է և արժանի դատապարտման, ինչի մասին իրենք խոսել են լիագումար նիստերի ժամանակ։ Այս մոտեցումը բազմաթիվ հարցեր է առաջացնում հայկական կողմում, և դեռ պետք է վերլուծել, եզրակացություններ անել և հասկանալ, թե որն է նման արդյունքի պատճառը։Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ի հունիսին ընդունված ամփոփիչ հռչակագրում խոսվում էր «Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմի մասին Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ», սակայն ոչինչ չի ասվել 44-օրյա պատերազմի հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար խնդիրների մասին։ԵԱՀԿ վեհաժողովում չի հաջողվել ՀՀ-ին կամ Արցախին առնչվող որևէ լրացում ներառել. Գալստյան
լեռնային ղարաբաղ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44360336_35:0:747:534_1920x0_80_0_0_7b643587d03649a054d90e2d54ffefd6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ աղաջանյան, եահկ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, տարածաշրջան , ուկրաինա
էդուարդ աղաջանյան, եահկ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, տարածաշրջան , ուկրաինա
Բացի Ուկրաինայից, որևէ կոնֆլիկտ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ին հետաքրքիր չէ. Աղաջանյան
12:03 26.07.2022 (Թարմացված է: 12:20 26.07.2022) ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն ակնարկել է միջազգային կառույցի գործունեության երկակի ստանդարտների մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է Ուկրաինայի վրա և ուշադրություն չի դարձնում տարածաշրջանում այլ կոնֆլիկտների։ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության այս տարվա գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Ցավոք, կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ին հետաքրքիր չէ»,- ասաց նա։
Աղաջանյանի խոսքով` այս տարվա փետրվարից (Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից - խմբ.) ԵԱՀԿ ԽՎ-ի օրակարգում գործնականում ոչ մի այլ թեմա չի եղել։ «Եվ, մեղմ ասած, չափազանց դժվար էր մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այլ թեմաների ու խնդիրների, այդ թվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա»,- ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ հունիսի վերջին տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն առաջարկել է որոշակի փոփոխություններ կատարել ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովի վերջնական բանաձևում։ Փոփոխությունները վերաբերում էին Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման և հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությանը։ Սակայն փոփոխությունները չեն հաստատվել և չեն արձանագրվել փաստաթղթի վերջնական տարբերակում։
Աղաջանյանը շեշտեց, որ ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչների նման պահվածքն անընդունելի է և արժանի դատապարտման, ինչի մասին իրենք խոսել են լիագումար նիստերի ժամանակ։ Այս մոտեցումը բազմաթիվ հարցեր է առաջացնում հայկական կողմում, և դեռ պետք է վերլուծել, եզրակացություններ անել և հասկանալ, թե որն է նման արդյունքի պատճառը։
Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ի հունիսին ընդունված ամփոփիչ հռչակագրում խոսվում էր «Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմի մասին Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ», սակայն ոչինչ չի ասվել 44-օրյա պատերազմի հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար խնդիրների մասին։