https://arm.sputniknews.ru/20220726/azatazrkvatsnery-vorakjal-buzhognutjun-kstanan-2-nakhararutjan-mijev-hushagir-e-stvoragrvel-45796963.html
Ազատազրկվածները որակյալ բուժօգնություն կստանան. 2 նախարարության միջև հուշագիր է ստորագրվել
Ազատազրկվածները որակյալ բուժօգնություն կստանան. 2 նախարարության միջև հուշագիր է ստորագրվել
Sputnik Արմենիա
Համագործակցությունը նպատակ ունի բանտային առողջապահության ոլորտում իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրեր։ 26.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-26T17:15+0400
2022-07-26T17:15+0400
2022-07-26T17:15+0400
հհ արդարադատության նախարարություն
հհ առողջապահության նախարարություն
հուշագիր
դատապարտյալ
անվճար բուժօգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45796040_0:1:1024:577_1920x0_80_0_0_e56b8afdd31fc008b165f27e25abb5f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությանները կյանքի են կոչել քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժշկական անձնակազմի համար շարունակական մասնագիտական զարգացման ապահովման նախաձեռնությունը: Տեղեկությունը հայտնում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։Համագործակցությունը նպատակ ունի բանտային առողջապահության ոլորտում իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ (միջոցառումներ), ապահովել նպաստավոր պայմաններ՝ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար:Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել էր, որ այս համատեքստում դատապարտյալների հիվանդանոցը պետք է վերապրոֆիլավորվի, որովհետև անվտանգության գոտիները պետք է տեղայնացվեն։ Փոխնախարարը նաև հավելել էր, որ նախատեսվում է փակել դատապարտյալների հիվանդանոցը և Երևանում նոր քրեակատարողական հիմնարկ ունենալ, որը կունենա հիվանդանոցին բնորոշ պայմաններ։Հայաստանն ուսումնասիրում է ՔԿՀ–ի վերաբերյալ գերմանական փորձը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45796040_128:0:897:577_1920x0_80_0_0_ad2d08bd265dcc2671c16118eb984625.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արդարադատության նախարարություն, հհ առողջապահության նախարարություն, հուշագիր, դատապարտյալ, անվճար բուժօգնություն
հհ արդարադատության նախարարություն, հհ առողջապահության նախարարություն, հուշագիր, դատապարտյալ, անվճար բուժօգնություն
Ազատազրկվածները որակյալ բուժօգնություն կստանան. 2 նախարարության միջև հուշագիր է ստորագրվել
Համագործակցությունը նպատակ ունի բանտային առողջապահության ոլորտում իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրեր։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությանները կյանքի են կոչել քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժշկական անձնակազմի համար շարունակական մասնագիտական զարգացման ապահովման նախաձեռնությունը: Տեղեկությունը հայտնում է
արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Համագործակցությունը նպատակ ունի բանտային առողջապահության ոլորտում իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ (միջոցառումներ), ապահովել նպաստավոր պայմաններ՝ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար:
«Ազատազրկվածները պետք է ստանան այն նույն որակի և ծավալի բժշկական օգնություն ու սպասարկում, ինչ հանրության մյուս անդամները: Այս տեսանկյունից կարևոր է կրթական բաղադրիչի շեշտադրումը՝ բժշկական անձնակազմը կարող է տրամադրել պատշաճ բուժօգնություն, եթե ապահովվում է նրանց արդի ժամանակներին համապատասխանող, շարունակական և կայուն մասնագիտական զարգացումը»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել էր, որ այս համատեքստում դատապարտյալների հիվանդանոցը պետք է վերապրոֆիլավորվի, որովհետև անվտանգության գոտիները պետք է տեղայնացվեն։ Փոխնախարարը նաև հավելել էր, որ նախատեսվում է փակել դատապարտյալների հիվանդանոցը և Երևանում նոր քրեակատարողական հիմնարկ ունենալ, որը կունենա հիվանդանոցին բնորոշ պայմաններ։