https://arm.sputniknews.ru/20220726/adrbejani-hajtararutjunnery-khatarum-en-khaghaghutjan-gvortsyntacin-mirzvojany-lipavskiin-45808417.html
Ադրբեջանի հայտարարությունները խաթարում են խաղաղության գործընթացը. Միրզոյանը` Լիպավսկիին
Ադրբեջանի հայտարարությունները խաթարում են խաղաղության գործընթացը. Միրզոյանը` Լիպավսկիին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն իր չեխ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 26.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-26T19:31+0400
2022-07-26T19:31+0400
2022-07-26T20:03+0400
արարատ միրզոյան
հայաստան
չեխիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45807067_0:0:2101:1182_1920x0_80_0_0_813af19f2724afb17966c553e80f0d92.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման գործընթացների շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն` հավելելով, որ երկու երկրների նախարարները հանդիպել են այսօր։«Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական հայտարարությունները խաթարում են այդ գործընթացների առաջմղմանն ուղղված ջանքերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ։ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների իրականացումը։ Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը, գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը և ներդրումների խրախուսումը: Արժևորվել է Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության կարևոր հարթակ:Հիշեցնենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով Չեխիայում է հուլիսի 26-ից։ Նա հանդիպում կունենա նաև Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45807067_112:0:1979:1400_1920x0_80_0_0_7e9872ae68c33ada52f9f632d7f9bdd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, չեխիա
արարատ միրզոյան, հայաստան, չեխիա
Ադրբեջանի հայտարարությունները խաթարում են խաղաղության գործընթացը. Միրզոյանը` Լիպավսկիին
19:31 26.07.2022 (Թարմացված է: 20:03 26.07.2022) Արարատ Միրզոյանն իր չեխ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման գործընթացների շուրջ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն` հավելելով, որ երկու երկրների նախարարները հանդիպել են այսօր։
«Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական հայտարարությունները խաթարում են այդ գործընթացների առաջմղմանն ուղղված ջանքերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների իրականացումը։ Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը, գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը և ներդրումների խրախուսումը: Արժևորվել է Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության կարևոր հարթակ:
Հիշեցնենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով Չեխիայում է հուլիսի 26-ից։ Նա հանդիպում կունենա նաև Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ: