https://arm.sputniknews.ru/20220725/turqiajum-azgajnakan-tramadrutjunneri-atsh-e-nkatvum-hunastani-artgvortsnakharar-45721848.html
Թուրքիայում ազգայնական տրամադրությունների աճ է նկատվում. Հունաստանի արտգործնախարար
Թուրքիայում ազգայնական տրամադրությունների աճ է նկատվում. Հունաստանի արտգործնախարար
Sputnik Արմենիա
Հունաստանի արտգործնախարարը կարծում է, որ ներկայիս պայմաններում Աթենքի և Անկարայի միջև հարաբերությունների էական բարելավման հնարավորություններ չկան։ 25.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-25T10:09+0400
2022-07-25T10:09+0400
2022-07-25T10:33+0400
թուրքիա
հունաստան
նիկոս դենդիաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/12/35509061_0:180:3073:1908_1920x0_80_0_0_faa1d56c92e26a606c5e4e8c29eb894b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Թուրքիայում թափ է հավաքում ազգայնական հռետորաբանությունը։ Ազգայնական տրամադրությունների վերելքը կարող է տարածվել թուրք հասարակության վրա։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը` մեկնաբանելով այսպես կոչված «Դևլեթ Բահչելիի քարտեզը»։Ավելի վաղ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին այցելել է «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության գլխամաս և լուսանկարվել քարտեզի մոտ, որի վրա Էգեյան ծովի կեսն ու Կրետեն պատկերված են որպես Թուրքիայի մաս։Ագրեսիվ և սադրիչ․ Հունաստանում դատապարտել են թուրք ազգայնականների առաջնորդի քայլըՀունաստանի արտգործնախարարի խոսքով` այլ հանգամանքներում այս դրվագը կարելի կլիներ զվարճալի անվանել։ Բայց հիմա այս դիրքորոշումը մտահոգիչ է դառնում, առավել ևս, որ նման վարքագիծ է ցուցաբերում Թուրքիայի կառավարության գործընկերը («Ազգայնական շարժում» կուսակցությունը «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ մեկտեղ ընդգրկված է իշխող կոալիցիայի կազմում)։Նրա խոսքով` նրանք, ովքեր կարծում են, թե հույն-թուրքական հարաբերությունների խնդիրը Թուրքիայի գործող նախագահ Էրդողանի դիրքորոշումն է, և որ եթե նա լքի պաշտոնը, մարտահրավերները կվերանան, սխալվում են։«Խնդիրը երբեք անձնական չի եղել։ Ազգայնականության վերելքն այժմ կարող է տարածվել թուրք հասարակության վրա, որի մեծ մասը բարեկամական էր տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Այդ վերաբերմունքը վերջերս է փոխվել, ինչն արտացոլվում է նաև ուսումնասիրություններում»,- ասել է Դենդիասը։Թուրքիան Հունաստանին մեղադրում է կոկորեցին ու իմամ բայալդին գողանալու մեջՄիևնույն ժամանակ, ըստ Հունաստանի նախարարի, թուրքական հասարակության մեծ մասն, ինչպես և նախկինում` անհամբեր սպասում է եվրոպական ապագային։Ինչպես նշում է նախարարը, թեզերը, որոնք ի սկզբանե ներկայացվում էին որպես արմատական և անլուրջ, օրինակ` «Երկնագույն հայրենիք» թեզը, կամ կղզիների ապառազմականացման կապն իրենց ինքնիշխանության հետ, աստիճանաբար դառնում են Թուրքիա պետության պաշտոնական դոկտրինի մաս։Դենդիասը մեղադրել է Թուրքիային նաև Հունաստանի օդային տարածքն անդադար խախտելու և հունական կղզիների վրայով ռազմական օդուժի թռիչքներ իրականացնելու մեջ։Հունաստանի վարչապետը Էրդողանից հստակ դիրքորոշում է սպասում կղզիների վերաբերյալ«Այս տարի մինչև հունիսի 30-ը թուրքական ՌՕՈւ-ն 3954 խախտում և 136 թռիչք է իրականացրել Հունաստանի տարածքի վրայով»,- ասել է նա։Միևնույն ժամանակ, Հունաստանը դեռ Թուրքիայի հետ կառուցողական երկխոսություն վարելու հույս ունի։Նշենք, որ թուրք-հունական հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին մայիսի 17-ին ԱՄՆ կոնգրեսում Միցոտակիսի ելույթից հետո, որում նա հայտարարեց, որ հունական կղզիների վրայով աննախադեպ մեծ թվով թուրքական կործանիչներ են թռչում, և կոչ արեց F-16 ինքնաթիռներ չվաճառել նրանց, «ովքեր խաթարում են կայունությունը Միջերկրական ծովում»։ՀՀ-ն աջակցում է Հունաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. ՄիրզոյանԴրանից հետո Էրդողանը մեղադրեց Հունաստանի վարչապետին նրանում, որ նա խախտել է իրենց հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, ասելով, որ այսուհետ իր համար Միցոտակիս քաղաքական գործիչ գոյություն չունի, և որ ինքը մտադիր չէ «ո՛չ հանդիպել, ո՛չ էլ գործ ունենալ նրա հետ»։
թուրքիա
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/12/35509061_39:0:2770:2048_1920x0_80_0_0_53e19512ca7a0aacdc6265d2452e630f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հունաստան, նիկոս դենդիաս
թուրքիա, հունաստան, նիկոս դենդիաս
Թուրքիայում ազգայնական տրամադրությունների աճ է նկատվում. Հունաստանի արտգործնախարար
10:09 25.07.2022 (Թարմացված է: 10:33 25.07.2022) Հունաստանի արտգործնախարարը կարծում է, որ ներկայիս պայմաններում Աթենքի և Անկարայի միջև հարաբերությունների էական բարելավման հնարավորություններ չկան։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Թուրքիայում թափ է հավաքում ազգայնական հռետորաբանությունը։ Ազգայնական տրամադրությունների վերելքը կարող է տարածվել թուրք հասարակության վրա։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը` մեկնաբանելով այսպես կոչված «Դևլեթ Բահչելիի քարտեզը»։
Ավելի վաղ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին այցելել է «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության գլխամաս և լուսանկարվել քարտեզի մոտ, որի վրա Էգեյան ծովի կեսն ու Կրետեն պատկերված են որպես Թուրքիայի մաս։
Հունաստանի արտգործնախարարի խոսքով` այլ հանգամանքներում այս դրվագը կարելի կլիներ զվարճալի անվանել։ Բայց հիմա այս դիրքորոշումը մտահոգիչ է դառնում, առավել ևս, որ նման վարքագիծ է ցուցաբերում Թուրքիայի կառավարության գործընկերը («Ազգայնական շարժում» կուսակցությունը «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ մեկտեղ ընդգրկված է իշխող կոալիցիայի կազմում)։
«Դա սրում է հարևան երկրում մեր երկրի նկատմամբ ազգայնական հռետորաբանությունը։ Հռետորաբանություն, որը չի սահմանափակվում կառավարական շրջանակներով, այլև, ըստ ամենայնի, խրախուսվում է նաև ընդդիմության մի մասի կողմից։ Մեր գնահատականներով` այդ հռետորաբանությունը միահյուսվում է 2023 թվականի ընտրություններին ընդառաջ Թուրքիայի ներսում սպասվող բազմաբևեռության հետ»,- «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում ասել է Դենդիասը։
Նրա խոսքով` նրանք, ովքեր կարծում են, թե հույն-թուրքական հարաբերությունների խնդիրը Թուրքիայի գործող նախագահ Էրդողանի դիրքորոշումն է, և որ եթե նա լքի պաշտոնը, մարտահրավերները կվերանան, սխալվում են։
«Խնդիրը երբեք անձնական չի եղել։ Ազգայնականության վերելքն այժմ կարող է տարածվել թուրք հասարակության վրա, որի մեծ մասը բարեկամական էր տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Այդ վերաբերմունքը վերջերս է փոխվել, ինչն արտացոլվում է նաև ուսումնասիրություններում»,- ասել է Դենդիասը։
Միևնույն ժամանակ, ըստ Հունաստանի նախարարի, թուրքական հասարակության մեծ մասն, ինչպես և նախկինում` անհամբեր սպասում է եվրոպական ապագային։
«Սակայն ներկայիս պայմաններում երկկողմ հարաբերությունների էական բարելավում հնարավոր չէ։ Դրանով հանդերձ, թուրքական ռևիզիոնիզմը մշտապես նոր տեսություններ է հորինում»,- ասել է Դենդիասը։
Ինչպես նշում է նախարարը, թեզերը, որոնք ի սկզբանե ներկայացվում էին որպես արմատական և անլուրջ, օրինակ` «Երկնագույն հայրենիք» թեզը, կամ կղզիների ապառազմականացման կապն իրենց ինքնիշխանության հետ, աստիճանաբար դառնում են Թուրքիա պետության պաշտոնական դոկտրինի մաս։
Դենդիասը մեղադրել է Թուրքիային նաև Հունաստանի օդային տարածքն անդադար խախտելու և հունական կղզիների վրայով ռազմական օդուժի թռիչքներ իրականացնելու մեջ։
Հունաստանի վարչապետը Էրդողանից հստակ դիրքորոշում է սպասում կղզիների վերաբերյալ
«Այս տարի մինչև հունիսի 30-ը թուրքական ՌՕՈւ-ն 3954 խախտում և 136 թռիչք է իրականացրել Հունաստանի տարածքի վրայով»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Հունաստանը դեռ Թուրքիայի հետ կառուցողական երկխոսություն վարելու հույս ունի։
«Այս առանձնակի բացասական մթնոլորտում կցանկանայի, սակայն, լավատեսության նոտա արտահայտել։ Հույս ունեմ, որ Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, կարող են այնպիսի պայմաններ ստեղծվել, որոնք թույլ կտան աստիճանաբար բարելավել հարաբերությունները»,- ասել է Դենդիասը։
Նշենք, որ թուրք-հունական հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին մայիսի 17-ին ԱՄՆ կոնգրեսում Միցոտակիսի ելույթից հետո, որում նա հայտարարեց, որ հունական կղզիների վրայով աննախադեպ մեծ թվով թուրքական կործանիչներ են թռչում, և կոչ արեց F-16 ինքնաթիռներ չվաճառել նրանց, «ովքեր խաթարում են կայունությունը Միջերկրական ծովում»։
Դրանից հետո Էրդողանը մեղադրեց Հունաստանի վարչապետին նրանում, որ նա խախտել է իրենց հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, ասելով, որ այսուհետ իր համար Միցոտակիս քաղաքական գործիչ գոյություն չունի, և որ ինքը մտադիր չէ «ո՛չ հանդիպել, ո՛չ էլ գործ ունենալ նրա հետ»։