https://arm.sputniknews.ru/20220725/rd-rzmn-khmelnicki-marzum-amerikjan-zinamterqvov-li-pahest-e-vochnchacrel-pn-45743126.html
ՌԴ ՌԶՄ–ն Խմելնիցկի մարզում ամերիկյան զինամթերքով լի պահեստ է ոչնչացրել. ՊՆ
ՌԴ ՌԶՄ–ն Խմելնիցկի մարզում ամերիկյան զինամթերքով լի պահեստ է ոչնչացրել. ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ–ն Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։ 25.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-25T14:35+0400
2022-07-25T14:35+0400
2022-07-25T14:36+0400
ռուսաստան
ուկրաինա
ամն
ավիացիա
հաուբից
դոնեցկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41373603_0:0:1280:721_1920x0_80_0_0_c141bf563f99cf8044dd84937658cea3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ռազմածովային նավատորմը (ՌԾՄ)–ն թևավոր հրթիռներով ԱՄՆ զինամթերքի, ինչպես նաև HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ու М777 հաուբիցների պահեստ է ոչնչացրել Խմելնիցկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական դիվերսանտների է ոչնչացրել, որոնք Խերսոնի մարզում փորձել են ափ դուրս գալ նավերից։Բացի այդ, ՌԴ ավիացիան ԴԺՀ–ի Կոնստանտինովկա քաղաքում բարձր ճշգրտության զենքով ավելի քան 100 ուկրաինացի զինվորականի է ոչնչացրել։Ամփոփագրի համաձայն` ՌԴ զինվորականները ճնշել են ուկրաինական զորքերի «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 4 դասակ, Դ-20 հաուբիցների երկու դասակ, «Գվոզդիկա» հրետանային կայանքի 3 դասակ և Դ-30–ի 8 դասակ։Կրակակետերը գտնվել են ԴԺՀ–ի Ձերժինսկ, Գեորգիևկա, Վոդյանոյե, Նովոմիխայլովկա, Կուրախովո, Կամիշևկա բնակավայրերի շրջանում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 152-րդ օրը։Ուկրաինական հետախուզությունը ծրագրել էր ռուսական ինքնաթիռ առևանգել. ՌԴ ԱԴԾ
ուկրաինա
ամն
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41373603_129:0:1113:738_1920x0_80_0_0_f8371cbe3c0291ad7692b803b2174596.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, ամն, ավիացիա, հաուբից, դոնեցկ
ռուսաստան, ուկրաինա, ամն, ավիացիա, հաուբից, դոնեցկ
ՌԴ ՌԶՄ–ն Խմելնիցկի մարզում ամերիկյան զինամթերքով լի պահեստ է ոչնչացրել. ՊՆ
14:35 25.07.2022 (Թարմացված է: 14:36 25.07.2022) ՌԴ ՊՆ–ն Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ռազմածովային նավատորմը (ՌԾՄ)–ն թևավոր հրթիռներով ԱՄՆ զինամթերքի, ինչպես նաև HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ու М777 հաուբիցների պահեստ է ոչնչացրել Խմելնիցկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական դիվերսանտների է ոչնչացրել, որոնք Խերսոնի մարզում փորձել են ափ դուրս գալ նավերից։
«Դնեպրի ավազանում բացահայտվել է արագընթաց դեսանտային նավերից ուկրաինական դիվերսիոն խմբերի առաջխաղացում և Խերսոնի մարզի տարածքում ափ դուրս գալու փորձ։ Ուկրաինայի ՌԾՈւ–ի դեսանտային երկու նավ է խոցվել` նավում գտնվող դիվերսանտներով»,– նշել են ՊՆ–ում։
Բացի այդ, ՌԴ ավիացիան ԴԺՀ–ի Կոնստանտինովկա քաղաքում բարձր ճշգրտության զենքով ավելի քան 100 ուկրաինացի զինվորականի է ոչնչացրել։
Ամփոփագրի համաձայն` ՌԴ զինվորականները ճնշել են ուկրաինական զորքերի «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 4 դասակ, Դ-20 հաուբիցների երկու դասակ, «Գվոզդիկա» հրետանային կայանքի 3 դասակ և Դ-30–ի 8 դասակ։
Կրակակետերը գտնվել են ԴԺՀ–ի Ձերժինսկ, Գեորգիևկա, Վոդյանոյե, Նովոմիխայլովկա, Կուրախովո, Կամիշևկա բնակավայրերի շրջանում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 152-րդ օրը։