https://arm.sputniknews.ru/20220725/petq-e-miasnabar-pajqarel-orenqi-gerakajutjan-hastatman-hamar-chalabjani-ugherdzy-qkhic-45726808.html
Պետք է միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման համար. Չալաբյանի ուղերձը ՔԿՀ-ից
Պետք է միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման համար. Չալաբյանի ուղերձը ՔԿՀ-ից
Sputnik Արմենիա
Ավետիք Չալաբյանը վստահեցնում է, որ շարունակելու է իր պայքարն այնքան ժամանակ, մինչև հաղթական ավարտի հասնի։ 25.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-25T11:51+0400
2022-07-25T11:51+0400
2022-07-25T12:51+0400
հայաստան
ավետիք չալաբյան
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44113461_0:74:1420:873_1920x0_80_0_0_9e8269131fdcc6573e4cd551346bfba4.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել, որն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց նրա կինը` Անահիտ Ադամյանը։Չալաբյանը նշում է, որ արդեն 2.5 ամիս է` պատանդի կարգավիճակում է։Նա շեշտում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը կեղծ է, կալանքի որոշումը` օրենքի խախտումներով։ Չալաբյանի խոսքով` բռնության ալիքը կարող է կանգնեցնել հասարակության միասնական պայքարը սեփական իրավունքների համար։Ըստ նրա` եթե չենք ցանկանում դառնալ Հայաստանում գործող վարչակարգի հերթական զոհը, պետք է մի կողմ թողնել երկմտանքը և անտարբերությունը, միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման, իրապես անկախ դատարանների և արդարադատության համար։Նա շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր այս ընթացքում կանգնած են եղել իր ընտանիքի կողքին։Սա իրավաբանություն չէ, այլ պատժիչ գործողություն․ փաստաբանը՝ Չալաբյանի կալանքի վերաբերյալ«Վստահեցնում եմ ձեզ, որ շարունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթական ավարտ` հանուն հայրենիքի ազատության»,- ասում է Չալաբյանը։Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) քրեական գործ է հարուցվել։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։Հուլիսի 10-ին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը և կալանքի ժամկետը երկարացրեց ևս 15 օրով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44113461_79:0:1342:947_1920x0_80_0_0_25daf04f7a8f525873914214a62c7383.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք չալաբյան բանտ ուղերձ
ավետիք չալաբյան բանտ ուղերձ
Պետք է միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման համար. Չալաբյանի ուղերձը ՔԿՀ-ից
11:51 25.07.2022 (Թարմացված է: 12:51 25.07.2022) Ավետիք Չալաբյանը վստահեցնում է, որ շարունակելու է իր պայքարն այնքան ժամանակ, մինչև հաղթական ավարտի հասնի։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել, որն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց նրա կինը` Անահիտ Ադամյանը։
Չալաբյանը նշում է, որ արդեն 2.5 ամիս է` պատանդի կարգավիճակում է։
«Եթե այս ամենի սկզբում կասկածներ կարող էին լինել կատարողի էության մասին, ապա հիմա փաստերն ակնհայտ են դարձնում իմ և ընտանիքիս հետ տեղի ունեցող հաշվեհարդարը։ Բիրտ բռնաճնշումներ կան եղբորս` Արա Չալաբյանի նկատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Այս ամենը տեղի է ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո»,- ասում է Չալաբյանն իր ուղերձում։
Նա շեշտում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը կեղծ է, կալանքի որոշումը` օրենքի խախտումներով։ Չալաբյանի խոսքով` բռնության ալիքը կարող է կանգնեցնել հասարակության միասնական պայքարը սեփական իրավունքների համար։
Ըստ նրա` եթե չենք ցանկանում դառնալ Հայաստանում գործող վարչակարգի հերթական զոհը, պետք է մի կողմ թողնել երկմտանքը և անտարբերությունը, միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման, իրապես անկախ դատարանների և արդարադատության համար։
Նա շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր այս ընթացքում կանգնած են եղել իր ընտանիքի կողքին։
«Վստահեցնում եմ ձեզ, որ շարունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթական ավարտ` հանուն հայրենիքի ազատության»,- ասում է Չալաբյանը։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) քրեական գործ է հարուցվել։
Հուլիսի 10-ին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը և կալանքի ժամկետը երկարացրեց ևս 15 օրով։