00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջրահեղձվողների մեծ մասը լավ լողորդներն են. Սևանում լողասեզոնին արդեն խեղդվող է եղել

© Sputnik / Andranik GhazaryanՍևան
Սևան - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2022
Բաժանորդագրվել
Արմեն Ճզմաչյանը նշում է, որ նախորդ տարիներին ջրահեղձության դեպքերը լողասեզոնին հասել են 13-14-ի, և միայն վերջին տարիներին է դեպքերի թիվը նվազել։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Լողասեզոնի բացմանն ընդառաջ հուլիսի 9-ից Սևանում հատուկ ջրափրկարարական ջոկատը սկսել է ուժեղացված ռեժիմով ծառայությունը։ Այս տարի լողասեզոնին արդեն իսկ ջրահեղձման մեկ դեպք է գրանցվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը։

«Նախորդ տարի լողասեզոնին ջրահեղձության դեպք չի գրանցվել , իսկ այս տարի հուլիսի 17-ին մեկ դեպք ունեցանք։ 8-9 անձ իրենց անձնական մոտորանավակով լիճ էին դուրս եկել զբոսնելու, և 2 անձ ցատկել էին լիճ` լողալու։ Ցատկողներից մեկը` մոտորանավակը վարողը, սուզվել և այլևս չի վերադարձել։ Նրան ջրահեղձված վիճակում ենք գտել»,- ասաց Ճզմաչյանը։

Նրա խոսքով` նախորդ տարիներին ջրահեղձության դեպքերը լողասեզոնին հասել են 13-14-ի, և միայն վերջին տարիներին է դեպքերի թիվը նվազել։ Իսկ դրա հիմնական պատճառը կանխարգելիչ միջոցառումներն են, ինչպես նաև քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումը։
Այս տարի ջրահեղձման 16 դեպք է գրանցվել. ԱԻՆ-ը ուժեղացնում է հսկողությունը. տեսանյութ
Ճզմաչյանը հայտնեց, որ հուլիսի 17-ին Շորժայի հարակից ափերից մեկում 2 ռուս զբոսաշրջիկի են փրկել. քամին քշել, տարել էր սապբորդինգ իրականացնողներին դեպի լճի խորքերը։ Հանրային լողափերից 40 կիլոմետր հեռավորության վրա ՌԴ երկու քաղաքացիներին հայտնաբերել և ափ են դուրս բերել։
Սևանում գործող Երևանի «Առագաստ» ակումբի տնօրեն, սպորտի վարպետ Մհեր Թովմասյանը հայտնեց` արդեն 40 տարի է, ինչ ջրային մարզաձևերով զբաղվում են երեխաների հետ, և որևէ պատահար չի եղել իրենց մոտ։

«Մարդիկ Սևան են գնում ուտել-խմելու համար, այլ ոչ թե սպորտային մարզաձևերով զբաղվելու, իսկ մենք երեխաներին սովորեցնում ենք ջրի հետ հարգանքով վերաբերվել` անվտանգության կանոններն ենք սովորեցնում։ Ջրահեղձման դեպքերը հիմնականում լինում են այն պատճառով, որ մարդիկ ափին տաքանում են և հետո միանգամից մտնում են սառը ջրի մեջ, և սպազմ է առաջանում։ Խեղդվողների մեծ մասը լավ լողորդներն են, որոնք ոչ մի կանոնի չեն ենթարկվում, քանի որ վստահ են իրենց վրա»,- ասում է Թովմասյանը։

Նրա խոսքով` մոտորանավակ հիմնականում «անկապ մարդիկ» են վարում, որոնք ոչ մի կանոնի չեն ենթարկվում, չնայած արագության սահմանափակման և այլ հարցերի հետ կապված կարգավորում գոյություն չունի էլ։
Ջրահեղձման երկու դեպք` 1 օրում.փրկարարները Սևանա լճից դուրս են բերել 30-ամյա քաղաքացու դին
Լրահոս
0