00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հերթեր, տեխնիկական հարցեր. էլ ի՞նչ խնդիրներ է բերել անկանխիկ գործարքների մասին օրենքը

Մարզերում արդեն զգում են Երևանում անկանխիկի օրենքը կիրառելու բացասական հետևանքը․ տնտեսագետ
Բաժանորդագրվել
Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի՝ մարզային բնակչության համար հավանական բացասական ազդեցությունը։
Մարզերում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը նույն բացասական հետևանքն է ունենալու, ինչ Երևանում։ Ավելին՝ մարզերն արդեն զգում են օրենքի՝ Երևանում ներդնելու վնասները։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
«Տեխնիկական հագեցվածության առումով մարզերում մի փոքր կաղում են, բայց Երևանում էլ այնպես չէր, որ տեխնիկական հագեցվածությունը կար, և մարդիկ պատրաստ էին գնալ անկանխիկ գործարքների»,- նշեց տնտեսագետը։
Սարգսյանը նշում է, որ այդ անպատրաստության պատճառով Երևանում սկսեցին հերթեր գոյանալ։ Ու քանի մարզային բնակչությունը հիմնականում չունի քարտային համակարգ ու տեխնիկապես էլ խանութները պատրաստ չեն, հետևաբար այդ նույն հերթերը կառաջանան մարզերում, երբ օրենքն այնտեղ էլ ուժի մեջ կմտնի։
Մյուս կողմից, տնտեսագետի պնդմամբ, մարզերն արդեն կրում են Երևանում այդ օրենքի ներդրման հետևանքով առաջացած վնասները։ Օրինակ՝ Երևանի գնաճը, որն առաջացել է օրենքի կիրառման պատճառով, շղթայական ռեակցիայով անմիջապես հասնում է մարզեր։
Ցանկացած դեպքում, Սարգսյանը հույս ունի, որ կառավարությունը ողջախոհություն կունենա և որոշակի շտկումներ կանի օրենքում, որովհետև այն վնաս է հասցնելու ոչ միայն Երևանին, այլ ամբողջ երկրին։ Նա նաև վստահ չէ՝ արդյոք մարզային բնակչությանն ու հատկապես թոշակառուներին, ովքեր հիմնականում կանխիկ են առևտուր անում, կնախապատրաստեն անկանխիկի մասին օրենքի գործարկմանը։
Կազմակերպությունները պատրա՞ստ են հուլիսի 1-ից 300.000-ը գերազանցող անկանխիկ գործարքներին
«Այս կառավարությունը երբևէ որևէ օրենքի ներդրման ժամանակ նախապատրաստական աշխատանք չի կատարում։ Հաշվի առնելով նրանց նախորդ տարիների վարքագիծը` կարող եմ ասել՝ ոչ մի բան էլ չեն նախապատրաստելու, վերջում նորից «շիլա-շփոթ» են դարձնելու»,- նշեց Սարգսյանը։
Այս պարագայում տնտեսագետը միայն լավատեսորեն հավատում է, որ, ինչպես իրենց գործունեության նախորդ դեպքերում, այս դեպքում էլ կառավարությունը գոնե օրենքի կիրառումից փորձ ստանալուց հետո կորոշի փոփոխություններ անել։
Այստեղ, ըստ Սարգսյանի, ոչ միայն գործողությունների բովանդակությունն է կարևոր, այլ դրանց իրականացման արագությունը, որը կա՛մ ազդեցություն է ապահովում, կա՛մ չի ապահովում։
«Հաշվի առնելով նախորդ տարիների դառը փորձը կրկնում եմ՝ այս կառավարությունը կտեսնի պրակտիկայում ինչ է կատարվում և կնախաձեռնեն օրենքի դադարեցում, կամ հանրային ճնշման տակ կգնան որոշ գործողությունների»,- հույս հայտնեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, համաձայն որի, պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում, նաև նոտարական ու փաստաբանական ծառայությունների վճարները կատարվում են անկանխիկ եղանակով, իսկ 300 000 դրամը գերազանցող գործարքները միայն անկանխիկ պետք է իրականացնեն նաև քաղաքացիներն ու անհատ ձեռներեցները։
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի համաձայն` բժշկական ու կրթական հաստատությունները հուլիսի 1-ից՝ Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից` մարզկենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` Հայաստանի ողջ տարածքում, իրենց մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար ընդունելու են բացառապես անկանխիկ։
Նույն ժամանակացույցն է գործելու մասնավոր հատվածում աշխատավարձի վճարման դեպքում։ Այսինքն՝ հուլիսի 1-ից՝ Երևանում, հաջորդ հուլիսի 1-ից` մարզկենտրոններում, իսկ 2024-ի հուլիսի 1-ից` ողջ Հայաստանում, մասնավոր հատվածը, նոտարները, փաստաբաններն աշխատավարձերը ստանալու են միայն անկանխիկ։
Լրահոս
0