00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելացել են 214%-ով. ԱՆ-ն թվեր է ներկայացրել

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցՓորձանմուշի սրվակ
Փորձանմուշի սրվակ - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2022
Փորձանմուշի սրվակ
Բաժանորդագրվել
2020 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 19-ը ներառյալ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 19 631 երեխայի և 6169 հղիի մոտ:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանում կտրուկ ավելացել են կորոնավիրուսով վարակվելու դեպքերը։ Ավելին` վերջին չորս ամսում առաջին անգամ Covid-19–ի հետևանքով մահանալու բարձր ցուցանիշ է գրանցվել։ Մասնագետները պնդում են, որ պատճառը ՀՀ-ում շրջանառվող «Օմիկրոն» մանրէահիմքն է ու դրա ենթատեսակները, որոնք առավել վարակիչ են։
ՀՀ առողջապահության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, հայտնում է, որ վերջին երկու շաբաթում կորոնավիրուսի դեպքերի աճը կազմել է 214 տոկոս։ 14 օրում գրանցվել է 983 դեպք (33,2 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով), մինչդեռ նախորդ ժամանակահատվածում 313 դեպք էր գրանցվել (11,3 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով)։
Կորոնավիրուսի վերարտադրության գործակիցը հուլիսի 25-ի դրությամբ կազմել է 1,36, մինչդեռ երկու ամիս առաջ այդ ցուցանիշը 0,7 էր:
Երեխաներն ու հղիները
Հայաստանում 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 19-ը Covid-19 վարակ է հաստատվել 19 631 երեխայի մոտ: Համեմատության համար նշենք, որ մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուս էր հայտնաբերվել 19 555 երեխայի մոտ։ Այսինքն` երկու ամսում այդ թիվն ավելացել է 33-ով։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այդ ցուցակում չեն ընդգրկվել 2002, 2003 ու 2004 թվականներին ծնված այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է դրական արդյունքի ստացման պահին:
Ընդ որում` 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 19-ը ներառյալ Covid–ասոցացված կավասակիանման համախտանիշ արձանագրվել է մինչև 18 տարեկան 162 երեխայի մոտ, բոլորը ստացել են համապատասխան բուժում:
Նույն ժամանակահատվածում կորոնավիրուս է հայտնաբերվել 6169 հղիների մոտ (վերջին երկու ամսում 22 հղի է վարակվել կորոնավիրուսով):
2020 թվականին կորոնավիրուսով վարակված հղիների/ծննդկանների շրջանում արձանագրվել է 5 մահ, որից 1-ի դեպքում մահը վրա է հասել այլ պատճառով: 2021 թվականին գրանցվել է 9 մահ։ 2022 թվականին հղիների շրջանում կորոնավիրուսային վարակի բարդություններից մահանալու դեպքեր չեն եղել։
Այժմ անհնար է միանշանակ գնահատել Covid-19-ի ազդեցությունը պտղի վրա, քանի որ դա կախված է հղի կնոջ ընդհանուր առողջական վիճակից: Անհրաժեշտ է նշել, որ հղիության ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունը մեծացնում է ինչպես վաղաժամ ծննդաբերության, այնպես էլ անհաս նորածինների ինտենսիվ թերապիայի իրականացման ռիսկը:
Կրկնավարակներ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ աճել է կրկնավարակների թիվը: 2020 թվականի մարտի 1-ից 2022 թվականի հուլիսի 17-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության կրկնավարակի 19 372 դեպք: Մայիսի կեսերին այդ թիվը 19 074 էր, այսինքն՝ երկու ամսում ցուցանիշն ավելացել է 298–ով։
Գերատեսչությունից չեն նշել՝ կրկնակի հիվանդացածների որ տոկոսն է ամբողջությամբ կամ մասնակիորեն պատվաստել: Ներկայում Հայաստանում սեքվենավորման մեթոդով հայտնաբերվել են «Օմիկրոն» շտամի BA.2 և BA.4 տարբերակները, վերջին սեքվենավորման արդյունքներով՝ նաև BA.5 տարբերակը:
Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ոչ բոլոր նմուշներն են հետազոտվում: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում նմուշները վերցվում են ընտրանքային կարգով, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տվյալ պահին երկրում շրջանառող տարբերակների մասին:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն հուլիսի 12-ի ելույթում նշել էր, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են զգալիորեն աճել, ինչը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի լրացուցիչ ծանրաբեռնվածության: Ամբողջ աշխարհում հինգ շաբաթ անընդմեջ նկատվում է դեպքերի շարունակական աճ։ 2022 թվականի հուլիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ավելի քան 5,7 միլիոն նոր դեպք` 6% աճ նախորդ շաբաթվա համեմատ: Ամբողջ աշխարհում գերիշխող են համարվում BA.5 (89 երկրում) և BA.4 ենթատեսակները (73 երկրում)։
«Առողջապահության նախարարությունը մշտապես հետևում է ՀՀ-ում, ինչպես նաև ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության առումով առկա իրավիճակին և անհրաժեշտության դեպքում, կախված համաճարակային իրավիճակից, կկիրառվեն համապատասխան սահմանափակումներ», - ասված է գերատեսչության պատասխանում։
Նախարարությունը, հղում անելով ԱՀԿ-ին, հորդորում է վերադառնալ արդեն փորձված կանխարգելիչ միջոցառումներին՝ դիմակների կիրառում, փակ շինությունների օդափոխության ապահովում, թեստավորման քանակի ավելացում, արդեն գոյություն ունեցող բուժման պրոտոկոլների կիրառում և պատվաստումային գործընթացի ակտիվացում:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը կազմել է 425 365, այդ հիվանդությունից արդեն 8 633 մարդ է մահացել։
Լրահոս
0