00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում 2 տարվա ընդմիջումից հետո կանցկացվի «ՆերՈւժ» մրցույթը. նախարար

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Խաչատրյան
Ռոբերտ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2022
Բաժանորդագրվել
Սփյուռքի ստարտափներին դրամաշնորհներ կբաժանեն, բայց ինչը պակաս կարևոր չէ` դրանց խորհրդատվություն կտրամարդվի փորձառու հայթեք գործարարների կողմից։ Նախագծերի մի մասը կարող է մասնագիտացված կենտրոններում աքսելերացիա անցնել։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի Sputnik. Հայաստանում երկու տարվա դադարից հետո կանցկացվի սփյուռքի «ՆերՈւժ» ստարտափների մրցույթը։ Ինչպես ասուլիսի ժամանակ հայտնեց հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, մրցույթի նպատակը սփյուռքի ինժեներների միջև մասնագիտական կապն ամրապնդելն ու Հայաստանում աշխատանքներին նրանց ներգրավելն է։
«ՆերՈւժ» մրցույթն ու գիտաժողովը կանցկացվեն Դիլիջանում` ՀՀ ԿԲ–ի շենքում, սեպտեմբերի 26-30-ը։ Գիտաժողովի ժամանակ հրավիրված խոսնակները կպատմեն հայկական և համաշխարհային տնտեսության մեջ առկա նոր միտումների և ստարտափների համար մշակումների հեռանկարային ուղղությունների մասին։
Էլեկտրոնիկա ու կենսատեխնոլոգիաներ․ Հայաստանը փոխում է ստարտափների աջակցության սխեման
Մրցույթին մասնակցելու են հրավիրվում սփյուռքի ստարտափները, որոնց հիմնադիրներն (բոլորը կամ առնվազն կեսից ավելին) ազգությամբ հայ են։ Մասնակիցների համար դրամական պարգևներից բացի նախատեսվում է նաև նախագծի զարգացման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում փորձառու մասնագետների կողմից, ինչպես նաև վերապատրաստում հայտնի աքսելերացիոն կենտրոններում։ Դրամաշնորհների և այլ մրցանակների (օրինակ` մենթորական ծրագրերի) հաղթողները Հայաստանում առնվազն մեկ տարով ձեռնարկություն պետք է բացեն։ Նախարարն ընդգծել է, որ նախատեսվում է մշակողների մոտ 30 թիմ հրավիրել, սակայն ամեն ինչ կախված կլինի հայտերի որակից։
«Հեռանկարում ուզում ենք օգնել միջազգային շուկա դուրս բերել սփյուռքից ներգրավված նման առնվազն 10 ընկերություն», – հայտարարել է Խաչատրյանը։
Մրցույթին մասնակցելու համար կհրավիրվեն ընկերություններ, որոնք նախագծեր են մշակում ինչպես ՏՏ–ի, այնպես էլ ինժեներիայի ոլորտում, այդ թվում` արդյունաբերական տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, ռազմական, ֆինանսական, կրթական, տիեզերական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
«Space tech, defense tech, biotech, բոլոր այն ոլորտները, որտեղ վերջում հնարավոր է ավելացնել tech վերջածանցը, առաջնահերթ ենք համարում», – հավելել է նախարարը։
Հայտը կարելի է լրացնել neruzh.am կայքում։ Մրցույթի հանձնաժողովը կընտրի լավագույն առաջարկներն ու 30 թիմ կհրավիրի (յուրաքանչյուրից երկուական մասնակից)։
Ինչպես նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, այժմ նախարարությունը գտնվում է վենչուրային հիմնադրամների, աքսելերացիոն կենտրոնների և մասնագետների հետ բանակցային փուլում։ Նրանց նախատեսվում է ներգրավել խոշոր և փորձառու, այդ թվում (բայց ոչ միայն) ազգությամբ հայ հայթեք գործարարներից։
«ՆերՈւժ»–ի գործընկերը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից բացի կդառնա «Իմ քայլը» բարեգործական և մարդասիրական ծրագրերի հիմնադրամը։
Լրահոս
0