https://arm.sputniknews.ru/20220724/svochium-jrhegheghy-knvoj-mahvan-pattshar-e-dardzel-tesanjut-45698568.html
Սոչիում ջրհեղեղը կնոջ մահվան պատճառ է դարձել. տեսանյութ
Սոչիում ջրհեղեղը կնոջ մահվան պատճառ է դարձել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Օդերևութաբանները Սոչիում տեղումներ են կանխատեսում, հեղեղումներ ու պտտահողմ՝ ծովի վրա։ 24.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-24T12:44+0400
2022-07-24T12:44+0400
2022-07-24T12:44+0400
ջրհեղեղ
սոչի
անձրև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/19/44203236_0:83:1600:983_1920x0_80_0_0_727cdf8a42dca979b84019ed67158c5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից մի կին է մահացել։ Տեղեկությունը Telegram ալիքում հայտնել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։«Ցավոք սրտի, զոհ ունենք, մի կին է մահացել, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ընտանիքի անդամներին և ընկերներին»,- գրել է քաղաքապետը։Սոչիում օդերևութաբանները շարունակում են նախազգուշացնել սպասվող փոթորիկների մասին։ Նրանք կանխատեսում են անձրևներ, կարկուտ, հեղեղումներ ու պտտահողմ՝ ծովի վրա։ Ամենաառատ տեղումները Լազարևսկոյե շրջանի տարածքում դիտվել են հուլիսի 23-ի գիշերը։ Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են հարակից 23 տնամերձ տարածքներ և հինգ տուն։Երեկ փրկարարներին հաջողվել էր վերացնել վատ եղանակի հետևանքները, սակայն երեկոյան վրա է հասել հորդառատ անձրևների երկրորդ ալիքը։ Սոչիի Խոստինսկի և Կենտրոնական շրջաններում հեղեղվել են տարածքներ, տների նկուղային հարկեր և ճանապարհներ։
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/19/44203236_90:0:1510:1065_1920x0_80_0_0_c4443e82a2c52fdc41e42cc7cc668d3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջրհեղեղ, սոչի, անձրև
Սոչիում ջրհեղեղը կնոջ մահվան պատճառ է դարձել. տեսանյութ
Օդերևութաբանները Սոչիում տեղումներ են կանխատեսում, հեղեղումներ ու պտտահողմ՝ ծովի վրա։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից մի կին է մահացել։ Տեղեկությունը Telegram ալիքում հայտնել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։
«Ցավոք սրտի, զոհ ունենք, մի կին է մահացել, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ընտանիքի անդամներին և ընկերներին»,- գրել է քաղաքապետը։
Սոչիում օդերևութաբանները շարունակում են նախազգուշացնել սպասվող փոթորիկների մասին։ Նրանք կանխատեսում են անձրևներ, կարկուտ, հեղեղումներ ու պտտահողմ՝ ծովի վրա։ Ամենաառատ տեղումները Լազարևսկոյե շրջանի տարածքում դիտվել են հուլիսի 23-ի գիշերը։ Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են հարակից 23 տնամերձ տարածքներ և հինգ տուն։
Երեկ փրկարարներին հաջողվել էր վերացնել վատ եղանակի հետևանքները, սակայն երեկոյան վրա է հասել հորդառատ անձրևների երկրորդ ալիքը։ Սոչիի Խոստինսկի և Կենտրոնական շրջաններում հեղեղվել են տարածքներ, տների նկուղային հարկեր և ճանապարհներ։