https://arm.sputniknews.ru/20220724/rd-rtsnn-odesaji-navahangstum-amerikjan-harpoon-hrtirneri-pahest-e-vochnchacrel-rd-pn-45702252.html
ՌԴ ՌԾՆ-ն Օդեսայի նավահանգստում ամերիկյան Harpoon հրթիռների պահեստ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
ՌԴ ՌԾՆ-ն Օդեսայի նավահանգստում ամերիկյան Harpoon հրթիռների պահեստ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության վերաբերյալ։ 24.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-24T15:03+0400
2022-07-24T15:03+0400
2022-07-24T15:24+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_0:66:1600:967_1920x0_80_0_0_1d1ebc72cb6b5d45a9aab90b8edeb8fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ ՌԾՆ-ն մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով Օդեսայի նավահանգստում ուկրաինական ռազմանավ և Harpoon հրթիռների պահեստ է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։«Օդեսա քաղաքի ծովային նավահանգստի նավանորոգման գործարանի տարածքում ծովային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ուկրաինական ռազմանավ և ԱՄՆ-ի կողմից Կիևին փոխանցած Harpoon հականավային հրթիռների պահեստ է ոչնչացվել»,- նշում է ՊՆ-ն։Բացի այդ, շարքից դուրս են հանվել Ուկրաինայի ՌԾՈւ-ի նավակազմի վերանորոգման և արդիականացման գործարանի արտադրական հզորությունները։Նշվում է, որ ռուսական ՀՕՊ համալիրներն անցած մեկ օրում ուկրաինական 5 անօդաչու են ոչնչացրել, ինչպես նաև որսացել են «Ուրագան» ՀԿՌՀ-ի և HIMARS-ի 10 հրթիռ։Հակամարտկոցային պայքարի ընթացքում ռուսական զորքը ԴԺՀ-ում խոցել է նաև «Գրադ» ՀԿՌՀ-ի ուկրաինական 3 դասակ, Д-20 հաուբիցների 18 դասակ, «Գվոզդիկա» կայանքի 9 դասակ։ՌԴ ՊՆ-ում նշել են նաև, որ ՌԴ ՕՏՈւ-ն բարձր ճշգրտության զենքով ավելի քան 50 ուկրաինացի զինվորական և ավելի քան 3 հազար զինամթերք է ոչնչացրել Նիկոլաևում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 151-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_81:0:1525:1083_1920x0_80_0_0_deb5bc9c4fc8d9ea273d0796c53da3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ՌԴ ՌԾՆ-ն Օդեսայի նավահանգստում ամերիկյան Harpoon հրթիռների պահեստ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
15:03 24.07.2022 (Թարմացված է: 15:24 24.07.2022) ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ ՌԾՆ-ն մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով Օդեսայի նավահանգստում ուկրաինական ռազմանավ և Harpoon հրթիռների պահեստ է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Օդեսա քաղաքի ծովային նավահանգստի նավանորոգման գործարանի տարածքում ծովային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ուկրաինական ռազմանավ և ԱՄՆ-ի կողմից Կիևին փոխանցած Harpoon հականավային հրթիռների պահեստ է ոչնչացվել»,- նշում է ՊՆ-ն։
Բացի այդ, շարքից դուրս են հանվել Ուկրաինայի ՌԾՈւ-ի նավակազմի վերանորոգման և արդիականացման գործարանի արտադրական հզորությունները։
Նշվում է, որ ռուսական ՀՕՊ համալիրներն անցած մեկ օրում ուկրաինական 5 անօդաչու են ոչնչացրել, ինչպես նաև որսացել են «Ուրագան» ՀԿՌՀ-ի և HIMARS-ի 10 հրթիռ։
Ծովային և օդային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով Կիրովոգրադի մարզի օդանավակայանում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ ավիատեխնիկան։
Հակամարտկոցային պայքարի ընթացքում ռուսական զորքը ԴԺՀ-ում խոցել է նաև «Գրադ» ՀԿՌՀ-ի ուկրաինական 3 դասակ, Д-20 հաուբիցների 18 դասակ, «Գվոզդիկա» կայանքի 9 դասակ։
ՌԴ ՊՆ-ում նշել են նաև, որ ՌԴ ՕՏՈւ-ն բարձր ճշգրտության զենքով ավելի քան 50 ուկրաինացի զինվորական և ավելի քան 3 հազար զինամթերք է ոչնչացրել Նիկոլաևում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 151-րդ օրը։