https://arm.sputniknews.ru/20220724/gjumru-varem-marem-i-gaghtniqy-inchpes-arvestanvocy-ashkhatavajr-dardzav-naev-shan-hamar-45642552.html
Գյումրու «Վառեմ-մարեմ»-ի գաղտնիքը. ինչպես արվեստանոցը աշխատավայր դարձավ նաև շան համար
Գյումրու «Վառեմ-մարեմ»-ի գաղտնիքը. ինչպես արվեստանոցը աշխատավայր դարձավ նաև շան համար
Sputnik Արմենիա
Չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին` այս արվեստանոցը այցելուների պակաս չունի: Sputnik Արմենիան պատմում է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի... 24.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-24T09:57+0400
2022-07-24T09:57+0400
2022-07-24T10:08+0400
հայաստան
գյումրի
շուն
կավ
արվեստագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/15/45616312_0:11:1600:911_1920x0_80_0_0_328c0bc3b11c53fc123823f1010d9cc0.jpg
Փոքրիկ, հին կահավորումով արվեստանոցի վերածված նախկին ավտոտնակը շատ կարճ ժամանակում Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկն է դարձել։ Ո՞րն է գաղտնիքը։Նրանք իրենց «խարիզմատիկ» շանը «ռասկրուտկա» անելու համար նախ ինստագրամյան էջ են բացել, որից հետո շատերը սկսել են արվեստանոց այցելել հենց շանը տեսնելու համար։ Հայաստանի զբոսավարներից շատերը Ասլանին ընդգրկել են իրենց տուրերի մեջ: Այնպես որ արվեստանոցում ոչ մեկը պարապ չէ. բոլորն իրենց գործով են զբաղված:Բոլոր ցանկացողները կարող են այստեղ բացահայտել կավագործության գաղտնիքները, իսկ գյումրեցի արվեստագետները` վաճառել իրենց պատրաստած հուշանվերները: Բոլորովին վերջերս էլ նոր բիզնես գաղափար է կյանքի կոչվել՝ բացվել է սուրճի պատուհանը, որտեղ ոչ թե սուրճ է վաճառվում, այլ սուրճի բաժակ՝ այցելուի դիմանկարով:Նախաձեռնության հեղինակներն իրենց երազանքն իրականություն են դարձրել անսահման նվիրումի, սիրո ու ընկերների օգնությամբ. կողմնակի որևէ ֆինանսավորում ու ներդրում չի եղել։«Մեզ՝ հետերկրաշարժյան արվեստագետներից շատերի համար արվեստանոցը երազանք էր: Ես այդ խնդիրը չեմ ունեցել, քանի որ պապս ճանաչված արվեստագետ էր ու իր արվեստանոցն ուներ։ Ես արվեստանոցում եմ մեծացել, բայց իմ սերնդակիցներն այդ խնդիրն ունեցել են»,- հենց այդ խնդիրը լուծելու համար Միքայել և Շուշան Վարդպարոնյան ամուսինները ձեռք են բերել ավտոտնակն ու որոշակի ձևափոխումից հետո մութ ու անհրապույր տարածքը վերածել արվեստանոցի:Այստեղ նաև կավագործության վարպետության դասեր են անցկացվում։ Այդ ժամերին մի քիչ նեղվածք է լինում, բայց ոչ ոք չի նեղվում դրանից. շատերի համար կավագործությունը ոչ միայն հոբբի, այլև թերապիա է դարձել:Շամիրամ Բաղդասարյանը Գյումրի է եկել Քարվաճառից, 63 տարեկան է, ժողգործիքների նվագախմբի նախկին երգչուհի, պատերազմից հետո այլևս չի երգում և որոշել է կյանքում առաջին անգամ ուժերը փորձել կավագործության մեջ։«Արվեստը միշտ եմ սիրել, հիմա կավն եմ շատ սիրում, երեխայի նման անհամբեր սպասում եմ` երբ է օրը գալու, որ գամ արվեստանոց»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է տիկին Շամիրամը:Ու մինչ նա վարպետորեն նկարազարդում է իր պատրաստած կավե բաժակը, Շվեյցարիայից Հայաստան եկած Սելինեն ու Նոր Հաճնից եկած ընտանիքը նոր-նոր են փորձում ծանոթանալ կավի հետ։«Տարիքային սահմանափակում չունենք։ Վարպետության դասերը 0-99 տարեկան երեխաների համար են։ Մեր ամենակրտսեր այցելուն 2 տարեկան է»,- ժպտալով ասում է Միքայելը:Երիտասարդ գյումրեցիներն իրենց ծրագիրն այսքանով ավարտված չեն համարում. արվեստանոց այցելող յուրաքանչյուր արվեստագետ ազատ կարող է ներկայացնել իր գաղափարը, կյանքի կոչել այն ու գումար վաստակել։Երուսաղեմի ծաղիկներն ու Պոլոզ Մուկուչի շիրմաքարը
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/15/45616312_0:0:1600:1200_1920x0_80_0_0_fa01a0405fe7a6ec5f9ddc0aa408a8e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
հայաստան, գյումրի, շուն, կավ, արվեստագետ
հայաստան, գյումրի, շուն, կավ, արվեստագետ
Գյումրու «Վառեմ-մարեմ»-ի գաղտնիքը. ինչպես արվեստանոցը աշխատավայր դարձավ նաև շան համար
09:57 24.07.2022 (Թարմացված է: 10:08 24.07.2022) Չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին` այս արվեստանոցը այցելուների պակաս չունի: Sputnik Արմենիան պատմում է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմ» պատշգամբի հանդիպակաց հատվածում գտնվող համանուն արվեստանոցի մասին։
Փոքրիկ, հին կահավորումով արվեստանոցի վերածված նախկին ավտոտնակը շատ կարճ ժամանակում Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկն է դարձել։ Ո՞րն է գաղտնիքը։
«Արվեստանոցն ունիկալ է իր մարդկանցով՝ ունենք թիմ, որի մասին կերազեն շատերը՝ Ալբերտը, Լիանան, Տիգրանը, կինս՝ Շուշանը, ես ու նույնիսկ մեր շունը՝ Ասլանը, որը մեր արվեստանոցի PR մենեջերն է, Հայաստանի միակ շունը, որը մշտական աշխատանք ունի արվեստանոցում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Միքայել Վարդպարոնյանը, որը արվեստանոցի համահիմնադիրներից է։
Նրանք իրենց «խարիզմատիկ» շանը «ռասկրուտկա» անելու համար նախ ինստագրամյան էջ են բացել, որից հետո շատերը սկսել են արվեստանոց այցելել հենց շանը տեսնելու համար։ Հայաստանի զբոսավարներից շատերը Ասլանին ընդգրկել են իրենց տուրերի մեջ: Այնպես որ արվեստանոցում ոչ մեկը պարապ չէ. բոլորն իրենց գործով են զբաղված:
Բոլոր ցանկացողները կարող են այստեղ բացահայտել կավագործության գաղտնիքները, իսկ գյումրեցի արվեստագետները` վաճառել իրենց պատրաստած հուշանվերները: Բոլորովին վերջերս էլ նոր բիզնես գաղափար է կյանքի կոչվել՝ բացվել է սուրճի պատուհանը, որտեղ ոչ թե սուրճ է վաճառվում, այլ սուրճի բաժակ՝ այցելուի դիմանկարով:
Նախաձեռնության հեղինակներն իրենց երազանքն իրականություն են դարձրել անսահման նվիրումի, սիրո ու ընկերների օգնությամբ. կողմնակի որևէ ֆինանսավորում ու ներդրում չի եղել։
«Մեզ՝ հետերկրաշարժյան արվեստագետներից շատերի համար արվեստանոցը երազանք էր: Ես այդ խնդիրը չեմ ունեցել, քանի որ պապս ճանաչված արվեստագետ էր ու իր արվեստանոցն ուներ։ Ես արվեստանոցում եմ մեծացել, բայց իմ սերնդակիցներն այդ խնդիրն ունեցել են»,- հենց այդ խնդիրը լուծելու համար Միքայել և Շուշան Վարդպարոնյան ամուսինները ձեռք են բերել ավտոտնակն ու որոշակի ձևափոխումից հետո մութ ու անհրապույր տարածքը վերածել արվեստանոցի:
Այստեղ նաև կավագործության վարպետության դասեր են անցկացվում։ Այդ ժամերին մի քիչ նեղվածք է լինում, բայց ոչ ոք չի նեղվում դրանից. շատերի համար կավագործությունը ոչ միայն հոբբի, այլև թերապիա է դարձել:
Շամիրամ Բաղդասարյանը Գյումրի է եկել Քարվաճառից, 63 տարեկան է, ժողգործիքների նվագախմբի նախկին երգչուհի, պատերազմից հետո այլևս չի երգում և որոշել է կյանքում առաջին անգամ ուժերը փորձել կավագործության մեջ։
«Արվեստը միշտ եմ սիրել, հիմա կավն եմ շատ սիրում, երեխայի նման անհամբեր սպասում եմ` երբ է օրը գալու, որ գամ արվեստանոց
»,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է տիկին Շամիրամը:
Ու մինչ նա վարպետորեն նկարազարդում է իր պատրաստած կավե բաժակը, Շվեյցարիայից Հայաստան եկած Սելինեն ու Նոր Հաճնից եկած ընտանիքը նոր-նոր են փորձում ծանոթանալ կավի հետ։
«Տարիքային սահմանափակում չունենք։ Վարպետության դասերը 0-99 տարեկան երեխաների համար են։ Մեր ամենակրտսեր այցելուն 2 տարեկան է»,- ժպտալով ասում է Միքայելը:
Երիտասարդ գյումրեցիներն իրենց ծրագիրն այսքանով ավարտված չեն համարում. արվեստանոց այցելող յուրաքանչյուր արվեստագետ ազատ կարող է ներկայացնել իր գաղափարը, կյանքի կոչել այն ու գումար վաստակել։