Ասիայի բասկետբոլի առաջնությունում Լիբանանը արծաթ է նվաճել. թիմում երկու հայ խաղացող կա
20:31 24.07.2022 (Թարմացված է: 20:55 24.07.2022)
© Photo : Facebook / Lebanese Basketball FederationԼիբանանի հավաքականը
Լիբանանի հավաքականը
Բաժանորդագրվել
Հավաքականի առանցքային անդամներից Հայկ Գյոկչյանը խաղում է «ուժային հարձակվողի», իսկ Ժիրայր Խադիդյանը՝ կենտրոնական խաղացողի դիրքում։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Բասկետբոլիստներ Հայկ Գյոկչյանն ու Ժիրայր Խադիդյանը Լիբանանի հավաքականի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Ինդոնեզիայում անցկացված՝ Ասիայի բասկետբոլի առաջնությունում։
Եզրափակիչում լիբանանցի բասկետբոլիստները համառ պայքարում 73-75 հաշվով զիջել են Ավստրալիայի հավաքականին։
Sergio El Darwich and Hayk Gyokchyan dedicate this huge dub over China to the people of Lebanon 🇱🇧 watching back at home! #FIBAAsiaCup @LBF_Basketball
— 🏀 FIBA Asia Cup (@FIBAAsiaCup) July 20, 2022
Download the #FIBAAsiaCup app!
📌 Google Play: https://t.co/zXnSndTgQp
📌 App Store: https://t.co/lqGO3QpxeA pic.twitter.com/sZSsgf0NHL
Գյոկչյանը խաղադաշտում անցկացրել է մոտ 22 րոպե՝ հնարավոր 48-ից վաստակելով երեք միավոր։ Ժիրայր Խադիդյանը եզրափակիչում խաղադաշտ չի մտել։
Այս տեսանյութում Գյոկչյանը (համար 24) ու նրա թիմակից Սերժիո Էլ Դարվիշը քառորդ եզրափակիչում Չինաստանի հավաքականի դեմ տարած հաղթանակը նվիրում են Լիբանանի ժողովրդին։
«Լիբանանյան բասկետբոլի պատմական հաղթանակը. մենք դուրս եկանք կիսաեզրափակիչ՝ հաղթելով Ասիայի լավագույն թիմերից մեկին՝ Չինաստանին։ Մենք հպարտ ենք, որ խաղում ենք մեր թիմի համար»,- ասում է Գյոկչյանը։
Ե՛վ Գյոկչյանը, և՛ Հադիդյանը խաղում են Լիբանանի առաջնությունում՝ առաջինը «Ալ-Ռիյադի» ակումբի, երկրորդը՝ «Բեյրութի» համար։