https://arm.sputniknews.ru/20220723/ynddimutjan-azh-gnal-chgnalu-harcn-arhestakan-dzevakerpum-e-artsvik-minasjan-45693251.html
Ընդդիմության` ԱԺ գնալ-չգնալու հարցն արհեստական ձևակերպում է. Արծվիկ Մինասյան
Ընդդիմության` ԱԺ գնալ-չգնալու հարցն արհեստական ձևակերպում է. Արծվիկ Մինասյան
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանի հարցազրույցը ԶԼՄ-ներում սխալ էր վերնագրվել։ Սակայն մինչ վերնագիրը կփոխվեր, շատերը տարածել էին այն և բուռն քննարկման թեմա դարձրել։ Արցախի ԱԺ... 23.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-23T22:11+0400
2022-07-23T22:11+0400
2022-07-23T22:15+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
արծվիկ մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41681454_0:0:1600:901_1920x0_80_0_0_6e8e5053a49bea2f61113f780e0a0a6e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա՞ խորհրդարան, թե՞ ոչ։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս թեման շեղում է իրենց հիմնական խնդրից` Հայաստանի և Արցախի անվտանգությունը, պետականությունը փրկելու հարցից։Նրա խոսքով` նախորդ 1 տարվա ընթացքում բազմիցս ասել են, որ ընդդիմադիրների բերած` ՀՀ–ի ու Արցախի անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերով գործող իշխանությունը կա՛մ բացահայտ արհամարհանք է ցուցաբերել, կա՛մ օգտվել է իր քանակական մեծամասնությունից` հրաժարվելով գնալ քննարկմանը։ Ամենափայլուն օրինակը, ըստ Մինասյանի, հունիսի 3-ին էր, երբ մեծամասնությունն ուղղակի հրաժարվեց գնալ ԱԺ նիստին և քննարկել այն կարմիր գծերը, որոնք անհրաժեշտ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ժամանակ։Հավելենք, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հարցազրույց էր տվել, որը հրապարակվել էր հետևյալ վերնագրով. «Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց իր օրակարգով»։ Հարցազրույցը տարածվել էր նաև ՀՅԴ պաշտոնական կայքում։ Ավելի ուշ հարցազրույցի վերնագիրը փոխել են։ Այսօր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել` ողջունելով ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։ Դրանից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորները սոցցանցերում գրառումներ են անում և նշում` ցավալի է, որ նման մակարդակում սուտ տեղեկություն է տարածվում, թե իբր իրենք սեպտեմբերին ԱԺ են գնալու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41681454_50:0:1470:1065_1920x0_80_0_0_e97a0166237bbf170aba3c093dcecc59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), արծվիկ մինասյան
հայաստան, աժ (ազգային ժողով), արծվիկ մինասյան
Ընդդիմության` ԱԺ գնալ-չգնալու հարցն արհեստական ձևակերպում է. Արծվիկ Մինասյան
22:11 23.07.2022 (Թարմացված է: 22:15 23.07.2022) Իշխան Սաղաթելյանի հարցազրույցը ԶԼՄ-ներում սխալ էր վերնագրվել։ Սակայն մինչ վերնագիրը կփոխվեր, շատերը տարածել էին այն և բուռն քննարկման թեմա դարձրել։ Արցախի ԱԺ նախագահը նույնպես «ներգրավվել» է այս պատմության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա՞ խորհրդարան, թե՞ ոչ։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս թեման շեղում է իրենց հիմնական խնդրից` Հայաստանի և Արցախի անվտանգությունը, պետականությունը փրկելու հարցից։
«Արհեստական ձևակերպում է` ընդդիմությունը կգնա՞ խորհրդարան, թե՞ ոչ։ Ընդդիմությունը քանիցս հայտարարել է, որ ԱԺ աշխատանքներին մասնակցելը մեկ նպատակ ունի` սպասարկել Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության օրակարգերը, շահերն առաջ մղել, որի գլխավոր խոչընդոտը գործող իշխանությունն է։ Այս օրակարգով մենք միշտ էլ ասում ենք, որ ԱԺ–ում անելիք կա` օրենսդրական նախաձեռնությունների, միջազգային հարթակներում այս հարցերը բարձրացնելու տեսքով, սակայն ոչ երբեք պարգևավճարներ տալու թեմայով գնալ ԱԺ»,– ընդգծեց Մինասյանը։
Նրա խոսքով` նախորդ 1 տարվա ընթացքում բազմիցս ասել են, որ ընդդիմադիրների բերած` ՀՀ–ի ու Արցախի անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերով գործող իշխանությունը կա՛մ բացահայտ արհամարհանք է ցուցաբերել, կա՛մ օգտվել է իր քանակական մեծամասնությունից` հրաժարվելով գնալ քննարկմանը։ Ամենափայլուն օրինակը, ըստ Մինասյանի, հունիսի 3-ին էր, երբ մեծամասնությունն ուղղակի հրաժարվեց գնալ ԱԺ նիստին և քննարկել այն կարմիր գծերը, որոնք անհրաժեշտ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ժամանակ։
Հավելենք, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հարցազրույց էր տվել, որը հրապարակվել էր հետևյալ վերնագրով. «Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց իր օրակարգով»։ Հարցազրույցը տարածվել էր նաև ՀՅԴ պաշտոնական կայքում։ Ավելի ուշ հարցազրույցի վերնագիրը փոխել են։ Այսօր Արցախի ԱԺ նախագահ
Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել` ողջունելով ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։ Դրանից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորները սոցցանցերում գրառումներ են անում և նշում` ցավալի է, որ նման մակարդակում սուտ տեղեկություն է տարածվում, թե իբր իրենք սեպտեմբերին ԱԺ են գնալու։