https://arm.sputniknews.ru/20220723/ukrainajum-khaghaghutjun-karvogh-e-hastatvel-miajn-amn-rd-banakcutjunneric-hetvo-orban-45682558.html
Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ-ՌԴ բանակցություններից հետո. Օրբան
Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ-ՌԴ բանակցություններից հետո. Օրբան
Sputnik Արմենիա
Ռուսաստանը անվտանգության երաշխիքներ է ուզում, ուստի պատերազմը կարող են ավարտել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները: 23.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-23T15:12+0400
2022-07-23T15:12+0400
2022-07-23T15:27+0400
ուկրաինա
ռուսաստան
ամն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41580205_0:0:2797:1574_1920x0_80_0_0_789acccb7d743a22c86fec4506c7c827.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի բանակցություններից հետո, իսկ Եվրոպան բաց է թողել միջնորդության իր հնարավորությունը, քանի որ չի կարողացել ապահովել Մինսկի համաձայնագրերի կատարումը։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:«Երբ խոսում ենք պատերազմի մասին, կարևոր հարց է առաջանում՝ ի՞նչ անել (Օրբանը հարցը ռուսերեն է հնչեցրել. խմբ.)։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններ չեն լինի։ Ով սպասում է դրանց, իզուր է սպասում։ Ռուսաստանը անվտանգության երաշխիքներ է ուզում, ուստի պատերազմին կարող են վերջ տալ միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները: Քանի դեռ ռուս-ամերիկյան բանակցություններ չեն եղել, խաղաղություն էլ չի լինի։ Մենք՝ եվրոպացիներս, չենք կարող միջնորդ լինել այդտեղ, որովհետև բաց թողեցինք մեր շանսը։ Բաց թողեցինք, երբ Ղրիմից հետո՝ 2014 թվականին, կային Մինսկի համաձայնագրերը` Ֆրանսիայի և Գերմանիայի երաշխիքներով, բայց, ցավոք, չհաջողվեց ապահովել դրանց կատարումը։ Եվ ռուսներն այլևս չեն ցանկանում բանակցել մեզ հետ»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Բեիլե Տուշնադ քաղաքում։Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կրկին այնպիսի ժամանակ է եկել, երբ Եվրոպան անվտանգության կարևոր հարցերում ձայնի իրավունք չունի, իսկ որոշումներն ընդունում են Ամերիկան և Ռուսաստանը։Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում 11 ուկրաինական ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 150-րդ օրը։
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41580205_0:0:2731:2048_1920x0_80_0_0_bab82dec0cbd59b44817a5440d69e5e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, ամն, բանակցություն
ուկրաինա, ռուսաստան, ամն, բանակցություն
Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ-ՌԴ բանակցություններից հետո. Օրբան
15:12 23.07.2022 (Թարմացված է: 15:27 23.07.2022) Ռուսաստանը անվտանգության երաշխիքներ է ուզում, ուստի պատերազմը կարող են ավարտել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները:
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի բանակցություններից հետո, իսկ Եվրոպան բաց է թողել միջնորդության իր հնարավորությունը, քանի որ չի կարողացել ապահովել Մինսկի համաձայնագրերի կատարումը։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Երբ խոսում ենք պատերազմի մասին, կարևոր հարց է առաջանում՝ ի՞նչ անել (Օրբանը հարցը ռուսերեն է հնչեցրել. խմբ.)։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններ չեն լինի։ Ով սպասում է դրանց, իզուր է սպասում։ Ռուսաստանը անվտանգության երաշխիքներ է ուզում, ուստի պատերազմին կարող են վերջ տալ միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները: Քանի դեռ ռուս-ամերիկյան բանակցություններ չեն եղել, խաղաղություն էլ չի լինի։ Մենք՝ եվրոպացիներս, չենք կարող միջնորդ լինել այդտեղ, որովհետև բաց թողեցինք մեր շանսը։ Բաց թողեցինք, երբ Ղրիմից հետո՝ 2014 թվականին, կային Մինսկի համաձայնագրերը` Ֆրանսիայի և Գերմանիայի երաշխիքներով, բայց, ցավոք, չհաջողվեց ապահովել դրանց կատարումը։ Եվ ռուսներն այլևս չեն ցանկանում բանակցել մեզ հետ»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Բեիլե Տուշնադ քաղաքում։
Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կրկին այնպիսի ժամանակ է եկել, երբ Եվրոպան անվտանգության կարևոր հարցերում ձայնի իրավունք չունի, իսկ որոշումներն ընդունում են Ամերիկան և Ռուսաստանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 150-րդ օրը։