00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հացահատիկի համաձայնագրով Թուրքիան փորձում է «մեծ տորթից» մի փոքր պատառ պոկել․ թուրքագետ

Հացահատիկից հետո Թուրքիան հնարավոր է՝ այլ փաստաթղթում էլ միջնորդ լինի․ թուրքագետ
Բաժանորդագրվել
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ստամբուլում ստորագրված համաձայնագրին ու այդ գործում Թուրքիայի դերին։
Ստամբուլում ստորագրված հացահատիկի համաձայնագրով Թուրքիան փոքր դիվանագիտական հաղթանակ տարավ մեծ կոնֆլիկտում։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը՝ անդրադառնալով Ստամբուլում ՌԴ–ի, Ուկրաինայի, Թուրքիայի ու ՄԱԿ-ի մասնակցությամբ ստորագրված` հացահատիկի արտահանման համաձայնագրին։
«Սա հնարավորություն էր Թուրքիայի համար, որպեսզի տարածաշրջանում ձեռք բերի այսպես կոչված «հարց լուծողի» կարգավիճակ, ինչի մասին վաղուց էր երազում։ Երկար տարիներ Թուրքիան եղել է միայն արևմտյան պետական միավորում, իսկ Էրդողանի վարչակարգը փորձում է կոտրել դա և ստեղծել Թուրքիայի համար առանձին մի կերպար, որը կարող է գլոբալ հարցեր լուծել»,- ասաց Աբրահամյանը։
Համաձայնագիրը, թուրքագետի դիտարկմամբ, դրական է նաև Թուրքիայի համար, որովհետև հացահատիկի արտահանման հետ կապված որոշակի խնդիրներ էր ունեցել Ռուսաստանի հետ, երբ Թուրքիայի համար նախատեսված հացահատիկով բեռնված նավերն էլ չէին կարողանում հասնել իրենց վերջնակետին, սակայն թուրքական կողմը կարողացավ դիվանագիտության միջոցով հարթել այդ խնդիրները։
Աբրահամյանը չի բացառում, որ այս փաստաթղթում միջնորդ լինելուց հետո հնարավոր է, որ այս կոնֆլիկտում Թուրքիան որպես միջնորդ հանդես գա նաև մեկ այլ փաստաթղթում։
Աբրահամյանը Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ Ուկրաինայի հակամարտությունն ավարտվելու է բանակցային սեղանի շուրջ, բնորոշեց որպես իրենց միջնորդությունն ընդգծելու գովասանք, սակայն շեշտեց, որ Ռուսաստանն Ուկրաինայի հարցում շատ վճռական է տրամադրված և փորձելու է ամեն գնով հաղթանակի գնալ։
Թուրքագետը նաև նշեց, որ համաձայնագիրը մեծ պատասխանատվություն է ենթադրում Թուրքիայի համար, սակայն նրանք ունեն այդ պատասխանատվությունը ստանձնելու իրենց պատճառները։
«Եթե նայենք Էրդողանի ու Թուրքիայի վարչակարգի ամբիցիաներին, ապա նրանք փորձում են «մի մեծ պատառ պոկած լինել այդ ամբողջ տորթից», ուստի նրանք ստանձնում են այդ պատասխանատվությունը, որպիսի կարողանան այդ մի պատառը պոկել, որպեսզի Թուրքիայի միայնակ գործելու համբավն ավելի իրական դարձնեն»,- նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի ու ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ստորագրվեց Սև ծովի ափերից հացահատիկի արտահանման մասին համաձայնագիր։
Փաստաթղթով նախատեսվում է հացահատիկի արտահանման համար անվտանգության միջանցք ստեղծել։ Այդ է պատճառը, որ փաստաթուղթը ստորագրում են պաշտպանության նախարարները։ Այդ միջանցքով հացահատիկով բեռնված նավերը պետք է դուրս գան նավահանգիստներից և, անցնելով Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները, սահմանված ուղով մեկնեն համապատասխան երկրներ։ Նախատեսվում է, որ գործընթացի համակարգման համար Ստամբուլում կստեղծվի համապատասխան կենտրոն։ Նավերը Թուրքիայի կողմից սահմանված կետերում կանգնեցվելու են և ստուգվեն։ Դրանց մասնակցություն է ունենալու նաև ռուսական կողմը։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
Լրահոս
0