00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Թովմասյանը ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում է Արցախ

© Photo : Edgar Kamalyan / official site of the Parliament of ArtsakhԱրթուր Թովմասյան
Արթուր Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2022
Արթուր Թովմասյան
Բաժանորդագրվել
Թովմասյանը համոզված է, որ Հայաստանի և Արցախի խորհրդարաններն առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում է Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու։ Ինչպես հայտնում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, Թովմասյանն ուղերձով դիմել է հայաստանյան գործընկերներին։
«Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը։ Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։ Արցախում ներքաղաքական, կուսակցային շահերին միտված օրակարգեր չկան, և մենք միասնաբար ենք հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները»,–ասված է ուղերձում։
Թովմասյանի խոսքով` տարածաշրջանում տևական խաղաղության ճանապարհը հարթ չէ, բայց նա համոզված է, որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները` միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրեն։ Արցախի ԱԺ նախագահը հավելում է, որ շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետին ու նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։ Մայիսի սկզբից ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում Ազգային ժողովի նիստերին։
Օրերս Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ սեպտեմբերին կգնան խորհրդարան, բայց իրենց օրակարգով։
Լրահոս
0