00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Որքանո՞վ է Քերոբյանի «ներդրումային աճն» իրատեսական. վերլուծում է տնտեսագետը

Որքանո՞վ է Քերոբյանի «ներդրումային աճն» իրատեսական, պատասխանում է տնտեսագետը
Բաժանորդագրվել
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ Հայաստանում ներդրումները մեծացնելու մասին հայտարարությունը։
Հայաստանի տնտեսության կառուցվածքը փոխելու և ներդրումային աճի վրա հիմնված տնտեսության անցնելու մասին հայտարարությունը դրական է, սակայն այդպիսի հայտարարություններ նախկինում շատ ենք լսել, իսկ գործողություններ չենք տեսել։ Sputnik Արմենիայի եթերում տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանն այսպես մեկնաբանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը։
Քերոբյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցնել ներդրումների վրա հիմնված աճի տնտեսական առումով հարևաններից հետ չմնալու համար։ Հայաստանը պետք է տարեկան 30-40%–ով ընդլայնի ներդրումների ներգրավումը։
«Հայտարարությունը դրական է, այնպես, ինչպես դրական էր այն, որ Հայաստանում ներդրումները հորդում են կամ ներդրողները Հայաստանի դուռը ծեծում են։ Բոլորն ասվում էին, բայց փաստացի ներդրումների ներհոսք ոչ միայն չէր նկատվում, այլև 2018-19 ու հատկապես 2020 թվականից հետո մենք անգամ ներդրումների որոշակի կրճատման ականատես եղանք»,- նշեց Ամիրխանյանը։
Տնտեսագետն ընդգծում է՝ այո՛, Հայաստանում պետք է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ ներդրումների բավական լուրջ ներհոսք ունենանք, բայց հարցի իրատեսությունը քննարկելու համար պետք է հաշվի առնել բոլոր այն պարամետրերը, որոնք պիտի պայմանավորեն այդ ներդրումային հոսքը։
Ամիրխանյանը նշում է, որ պետք է հասկանալ, թե որքանով է Հայաստանի ներդրումային գրավչությունը մեծ, որ իրատեսական համարվի այս իրավիճակում այդպիսի գլոբալ փոփոխություն իրականացնելը։ Նրա խոսքով՝ մինչ այս տարբեր հայտարարություններ են եղել այն մասին, որ ներդրողները կան, մնում է միայն այս կամ այն փոփոխությունն անել, ու ներդրումը կլինի։ Ստացվում է՝ ինչ-որ իրավիճակներից ելնելով անընդհատ ներդրումներին խանգարող հանգամանքներ կան։
Մյուս կողմից՝ կարևոր է նաև հասկանալ, թե ինչպիսի քաղաքականություն է իրականացվել կամ իրականացվում Հայաստանում, որպեսզի Հայաստանի ներդրումային գրավչությունը չտուժի։

«Ցավոք, գործող խոշոր ներդրումային ծրագրերի նկատմամբ վատ նախադեպեր ունենք՝ սկսած դեռ 3-4 տարի առաջվանից։ Դրանք անհետք չեն մնացել, ցանկացած խոշոր ներդրող այս ամենը հաշվի է առնելու։ Հարց է՝ որքանով կկարողանանք մենք սրբագրել այդ բոլոր գործընթացները։ Մյուս կողմից այսօր տեղի են ունենում օրենսդրական նախագծերի քննարկումներ ու փոփոխություններ, որոնք ևս ուղղակի կամ անուղղակի առումով կարող են հարված հասցնել նույն ներդրումային գրավչությանը։ Օրինակ՝ ՊԵԿ-ին բանկային գաղտնիքի տրամադրման օրենքի նախագիծը»,- կարծում է Ամիրխանյանը։

Տնտեսագետը նշում է՝ հիմա կարելի է թվարկել այն առաջնահերթ ուղղությունները, որոնք կարիք ունեն ներդրումային կապիտալի ներարկման ալիքի, բայց պետք է կարողանալ նախ դադարեցնել այդ քաղաքական գիծը կամ անհեռատես, չհաշվարկված և այլ գործողությունները և հետո միայն հստակ ռազմավարությամբ՝ ելնելով սեփական տնտեսության իրական պոտենցիալից, մշակել բոլոր գործողություններն ու քայլերը։
Հետևաբար, տնտեսագետը շեշտում է, որ էկոնոմիկայի նախարարի կողմից հերթական հայտարարությունը կարելի է անվանել հերթական դրականը, իսկ թե ինչ իրական և գործուն մեխանիզմներ կհաջորդեն այդ հայտարարությանը և վերջնարդյունքում այդ փոփոխությունը կլինի, թե ոչ, ժամանակը ցույց կտա։
Լրահոս
0