https://arm.sputniknews.ru/20220722/vorqan-nerdrumner-e-petq-gravel-het-chmnalu-hamar-parzabanel-e-qervobjany-45643354.html
Որքան ներդրումներ է պետք գրավել հետ չմնալու համար. պարզաբանել է Քերոբյանը
Որքան ներդրումներ է պետք գրավել հետ չմնալու համար. պարզաբանել է Քերոբյանը
Sputnik Արմենիա
2021 թվականին կուտակված ներդրումների ծավալն աճել է 10%–ով, սակայն աճը պետք է 2-3 անգամ արագացնել։ 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T14:39+0400
2022-07-22T14:39+0400
2022-07-22T14:48+0400
ներդրում
վահան քերոբյան
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/06/70855534_0:921:2048:2073_1920x0_80_0_0_ece3155bf6c9a98600871febdcbd3707.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Տնտեսական առումով հարևաններից հետ չմնալու համար Հայաստանը պետք է տարեկան 30-40%–ով ընդլայնի ներդրումների ներգրավումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Ըստ ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրի, դրանց ծավալը պետք է հասցվի մինչև 25%–ի, որի թվում օտարերկրյա ներդրումները` մինչև 6%-ի (ներկայիս 1,7%–ի փոխարեն)։ Նա հավելել է, որ նման աճ է անհրաժեշտ հարևան երկրներից հետ չմնալու համար։Համեմատության համար նա հիշեցրել է, որ 2021 թվականի արդյունքներով հանրապետությունում կուտակված ներդրումների ծավալը կազմել էր 1,43 տրլն դրամ (ներկա փոխարժեքով՝ 3.4 միլիարդ դոլար) կամ 10%–ով ավելի, քան 2020 թվականին։Մինչև այս տարեվերջ նախարարությունը կշարունակի աշխատել «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի և դրան առնչվող փաստաթղթերի խմբագրման վրա։Վերջին հաջող ներդրումային նախագծերի թվում Քերոբյանը նշել է ժամանակակից անասնաբուծական համալիրը, որը ստեղծում է Yeremyan Projects տեղական ընկերությունը և որն ավելի վաղ էկոնոմիկայի նախարարության ոլորտային ծրագրով աջակցություն էր ստացել, վերջերս էլ` Եվրասիական զարգացման բանկից` 47 մլն դոլար վարկի տեսքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/06/70855534_0:767:2048:2303_1920x0_80_0_0_9fb2659b8ded1d6e466fd4dceb3673e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներդրում, վահան քերոբյան, հայաստան, տնտեսություն
ներդրում, վահան քերոբյան, հայաստան, տնտեսություն
Որքան ներդրումներ է պետք գրավել հետ չմնալու համար. պարզաբանել է Քերոբյանը
14:39 22.07.2022 (Թարմացված է: 14:48 22.07.2022) 2021 թվականին կուտակված ներդրումների ծավալն աճել է 10%–ով, սակայն աճը պետք է 2-3 անգամ արագացնել։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Տնտեսական առումով հարևաններից հետ չմնալու համար Հայաստանը պետք է տարեկան 30-40%–ով ընդլայնի ներդրումների ներգրավումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրի, դրանց ծավալը պետք է հասցվի մինչև 25%–ի, որի թվում օտարերկրյա ներդրումները` մինչև 6%-ի (ներկայիս 1,7%–ի փոխարեն)։ Նա հավելել է, որ նման աճ է անհրաժեշտ հարևան երկրներից հետ չմնալու համար։
«Բայց մեր ՀՆԱ–ն էլ տեղում չի դոփում։ Հիշեցնեմ, որ հունվար–մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՀՆԱ–ն առանց անուղղակի հարկերի և ֆինանսական ծառայությունների) աճել է 10,2%–ով։ Այդ պատճառով ներդրումները տարեկան պետք է 20-30% աճ գրանցեն։ Այդ դեպքում մենք մինչև 2024 թվականը կկարողանանք հասնել իմ նշած ցուցանիշներին», – հավելել է նախարարը։
Համեմատության համար նա հիշեցրել է, որ 2021 թվականի արդյունքներով հանրապետությունում կուտակված ներդրումների ծավալը կազմել էր 1,43 տրլն դրամ (ներկա փոխարժեքով՝ 3.4 միլիարդ դոլար) կամ 10%–ով ավելի, քան 2020 թվականին։
Մինչև այս տարեվերջ նախարարությունը կշարունակի աշխատել «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի և դրան առնչվող փաստաթղթերի խմբագրման վրա։
Վերջին հաջող ներդրումային նախագծերի թվում Քերոբյանը նշել է ժամանակակից անասնաբուծական համալիրը, որը ստեղծում է Yeremyan Projects տեղական ընկերությունը և որն ավելի վաղ էկոնոմիկայի նախարարության ոլորտային ծրագրով աջակցություն էր ստացել, վերջերս էլ` Եվրասիական զարգացման բանկից` 47 մլն դոլար վարկի տեսքով։