https://arm.sputniknews.ru/20220722/sindzvo-abein-13-litr-arjun-en-pvokhnerarkel-qaghaqakan-gvortschi-mahvan-manramasnery-45636627.html
Սինձո Աբեին 13 լիտր արյուն են փոխներարկել. քաղաքական գործչի մահվան մանրամասները
Սինձո Աբեին 13 լիտր արյուն են փոխներարկել. քաղաքական գործչի մահվան մանրամասները
Sputnik Արմենիա
Պրոֆեսոր Ֆուկուսիմայի խոսքով` բժիշկներին հաջողվել է կանգնեցնել խոշոր արյունատար անոթների արյունահոսությունը, սակայն սրտի աշխատանքը վերականգնել այդպես էլ չի... 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T12:47+0400
2022-07-22T12:47+0400
2022-07-22T13:00+0400
ճապոնիա
սինձո աբե
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/08/44918594_0:124:1600:1024_1920x0_80_0_0_ed1d40aeececd19cf4b37bd85d921a56.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի կյանքի համար 41-հոգանոց թիմ է պայքարել, այդ թվում` 20 բժիշկներ։ Տեղեկությունը NHK հեռուստաալիքին է հայտնել Նարայի բժշկական համալսարանին կից գործող հիվանդանոցի պրոֆեսոր Հիդետակա Ֆուկուսիման, որը շտապ վիրահատություն է արել մահափորձի օրը։Վիրահատության ընթացքում քաղաքական գործչին 13 լիտր արյուն են փոխներարկել, ինչը մոտավորապես համապատասխանում է 3 մեծահասակ տղամարդու արյան ծավալին։«Հրազենային վնասվածքի պատճառով վերքը մեծ էր, բացի այդ, սրտում խոշոր արյունատար անոթներ են կենտրոնացած։ Հասկացա, որ դժվար բուժում է սպասվում»,- ասել է բժիշկը։Բժիշկներին հաջողվել է կանգնեցնել խոշոր արյունատար անոթների արյունահոսությունը, սակայն սրտի աշխատանքը վերականգնել այդպես էլ չի հաջողվել։«Ինչ-որ պահի ստիպված եղանք դադարեցնել բուժումը։ 17:03-ին ընտանիքին բացատրեցինք իրավիճակը, ըմբռնումով մոտեցան, և որոշվեց դադարեցնել գործողությունները»,- պարզաբանել է Ֆուկուսիման։Ինչ է կատարվել Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակելուց հետո. լուսանկարներՀիշեցնենք` Սինձո Աբեի վրա հարձակվեցին հուլիսի 8-ին ճապոնական Նարա քաղաքում, երբ նախկին վարչապետը ելույթ էր ունենում փողոցում։ Հարձակվողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, մոտ 10 մետր հեռավորությունից երկու կրակոց արձակեց քաղաքական գործչի թիկունքին: Աբեին տեղափոխեցին Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոց, որտեղ 5 ժամ անց նա մահացավ։ Քաղաքական գործիչը 67 տարեկան էր։Համացանցում նոր կադրեր են հայտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահափորձից
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/08/44918594_224:0:1600:1032_1920x0_80_0_0_cd63def5d86f33bc37ce8ca6d81437e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճապոնիա, սինձո աբե, բժիշկ
ճապոնիա, սինձո աբե, բժիշկ
Սինձո Աբեին 13 լիտր արյուն են փոխներարկել. քաղաքական գործչի մահվան մանրամասները
12:47 22.07.2022 (Թարմացված է: 13:00 22.07.2022) Պրոֆեսոր Ֆուկուսիմայի խոսքով` բժիշկներին հաջողվել է կանգնեցնել խոշոր արյունատար անոթների արյունահոսությունը, սակայն սրտի աշխատանքը վերականգնել այդպես էլ չի հաջողվել։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի կյանքի համար 41-հոգանոց թիմ է պայքարել, այդ թվում` 20 բժիշկներ։ Տեղեկությունը
NHK հեռուստաալիքին է հայտնել Նարայի բժշկական համալսարանին կից գործող հիվանդանոցի պրոֆեսոր Հիդետակա Ֆուկուսիման, որը շտապ վիրահատություն է արել մահափորձի օրը։
Վիրահատության ընթացքում քաղաքական գործչին 13 լիտր արյուն են փոխներարկել, ինչը մոտավորապես համապատասխանում է 3 մեծահասակ տղամարդու արյան ծավալին։
«Հրազենային վնասվածքի պատճառով վերքը մեծ էր, բացի այդ, սրտում խոշոր արյունատար անոթներ են կենտրոնացած։ Հասկացա, որ դժվար բուժում է սպասվում»,- ասել է բժիշկը։
Բժիշկներին հաջողվել է կանգնեցնել խոշոր արյունատար անոթների արյունահոսությունը, սակայն սրտի աշխատանքը վերականգնել այդպես էլ չի հաջողվել։
«Ինչ-որ պահի ստիպված եղանք դադարեցնել բուժումը։ 17:03-ին ընտանիքին բացատրեցինք իրավիճակը, ըմբռնումով մոտեցան, և որոշվեց դադարեցնել գործողությունները»,- պարզաբանել է Ֆուկուսիման։
Հիշեցնենք` Սինձո Աբեի վրա հարձակվեցին հուլիսի 8-ին ճապոնական Նարա քաղաքում, երբ նախկին վարչապետը ելույթ էր ունենում փողոցում։ Հարձակվողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, մոտ 10 մետր հեռավորությունից երկու կրակոց արձակեց քաղաքական գործչի թիկունքին: Աբեին տեղափոխեցին Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոց, որտեղ 5 ժամ անց նա մահացավ։ Քաղաքական գործիչը 67 տարեկան էր։