https://arm.sputniknews.ru/20220722/pashinjany-hhi-araj-tsaracats-khndirnery-manramasn-nerkajacrel-e-ekh-nerkajacucichnerin--45649610.html
Փաշինյանը Հայաստանի առջև ծառացած խնդիրները մանրամասն ներկայացրել է ԵԽ ներկայացուցիչներին
Փաշինյանը Հայաստանի առջև ծառացած խնդիրները մանրամասն ներկայացրել է ԵԽ ներկայացուցիչներին
Sputnik Արմենիա
Մքալիսթերը հավաստիացրել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է օժանդակությունը ՀՀ կառավարությանը: 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T16:45+0400
2022-07-22T16:45+0400
2022-07-22T18:02+0400
նիկոլ փաշինյան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
հայաստան
պատվիրակություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/16/45647397_0:87:1670:1026_1920x0_80_0_0_4346e9ed5d42b0f3dd722c78aa9ccf23.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, Արցախի հետ կապված իրավիճակի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումները ՀՀ վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Քննարկվել են նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերող հարցեր:Նիկոլ Փաշինյանը և Դեյվիդ Մքալիսթերը շեշտել են ԼՂ հակամարտության գոտի ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի ապահովման անհրաժեշտությունն ու այդ նպատակով հետևողական աշխատանքի իրականացումը:Նշվում է, որ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է նաև Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությունը և նշել, որ մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, ընտրական բարեփոխումների և այլ ուղղություներով ԱԼԳ շրջանակում զբաղեցնում է առաջատար դիրքեր:Մքալիսթերը հավաստիացրել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է օժանդակությունը ՀՀ կառավարությանը այդ ոլորտներում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/16/45647397_93:0:1577:1113_1920x0_80_0_0_4a805ac2d7dc7e1dea75307511cfbe33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, պատվիրակություն
նիկոլ փաշինյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, պատվիրակություն
Փաշինյանը Հայաստանի առջև ծառացած խնդիրները մանրամասն ներկայացրել է ԵԽ ներկայացուցիչներին
16:45 22.07.2022 (Թարմացված է: 18:02 22.07.2022) Մքալիսթերը հավաստիացրել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է օժանդակությունը ՀՀ կառավարությանը:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, Արցախի հետ կապված իրավիճակի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ինչպես նաև
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումները ՀՀ վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, ինչի կապակցությամբ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը ևս կարևորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Դեյվիդ Մքալիսթերը շեշտել են ԼՂ հակամարտության գոտի ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի ապահովման անհրաժեշտությունն ու այդ նպատակով հետևողական աշխատանքի իրականացումը:
Նշվում է, որ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է նաև Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությունը և նշել, որ մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, ընտրական բարեփոխումների և այլ ուղղություներով ԱԼԳ շրջանակում զբաղեցնում է առաջատար դիրքեր:
Մքալիսթերը հավաստիացրել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է օժանդակությունը ՀՀ կառավարությանը այդ ոլորտներում: