https://arm.sputniknews.ru/20220722/papazjany-varchapeti-avtvosharasjan-dem-hardzakum-kazmakerpats-andzancic-mekn-e-parzabanum-45628725.html
Փափազյանը վարչապետի ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է. պարզաբանում
Փափազյանը վարչապետի ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է. պարզաբանում
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի աշխատակազմից մանրամասնել են, թե ինչու է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել։ 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T11:05+0400
2022-07-22T11:05+0400
2022-07-22T12:16+0400
մուրադ փափազյան
հայաստան
վիզա
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45219078_0:67:707:465_1920x0_80_0_0_62c63215ba4507b70cca1892b2bd8160.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է: Այդ է պատճառը, որ նրա մուտքը Հայաստան արգելված է, «Արմենպրեսին» հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանելով, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն։«Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- նշված է պարզաբանման մեջ:Տեղեկացվում է, որ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է:Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։Մուրադ Փափազյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։Ըստ «Դիմադրություն» շարժման՝ Փափազյանին երկիր չթողնելը Թուրքիայի պահանջն է եղել։ Իշխան Սաղաթելյանի խոսքով` քննարկում են հստակ նախապայմաններ, որոնցից են նաև նրանք, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները և հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։Հետևանքներ կարող են լինել. Արամ Ա–ն` հայ–թուրքական բանակցությունների և Փափազյանի մասին
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45219078_0:53:707:583_1920x0_80_0_0_be63bd7de7c7fa2d4c738a4a4464283c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մուրադ փափազյան, հայաստան, վիզա, ֆրանսիա
մուրադ փափազյան, հայաստան, վիզա, ֆրանսիա
Փափազյանը վարչապետի ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է. պարզաբանում
11:05 22.07.2022 (Թարմացված է: 12:16 22.07.2022) ՀՀ վարչապետի աշխատակազմից մանրամասնել են, թե ինչու է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է: Այդ է պատճառը, որ նրա մուտքը Հայաստան արգելված է,
«Արմենպրեսին» հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանելով, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն։
«Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- նշված է պարզաբանման մեջ:
Տեղեկացվում է, որ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է:
Նշենք, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս օտարերկրացուն մուտքի վիզա չտրամադրել (ժամկետը չերկարաձգել), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։
Մուրադ Փափազյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
Ըստ «Դիմադրություն» շարժման՝ Փափազյանին երկիր չթողնելը Թուրքիայի պահանջն է եղել։ Իշխան Սաղաթելյանի խոսքով` քննարկում են հստակ նախապայմաններ, որոնցից են նաև նրանք, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները և հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։