https://arm.sputniknews.ru/20220722/navery-kznnen-zenqi-arkajutjuny-stugelu-hamar-shvojgun-hacahatiki-artahanman-masin-45664411.html
Նավերը կզննեն` զենքի առկայությունը ստուգելու համար. Շոյգուն` հացահատիկի արտահանման մասին
Նավերը կզննեն` զենքի առկայությունը ստուգելու համար. Շոյգուն` հացահատիկի արտահանման մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներով հացահատիկի արտահանումը կարող է սկսվել առաջիկա օրերին: 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T20:46+0400
2022-07-22T20:46+0400
2022-07-22T21:09+0400
սերգեյ շոյգու
հացահատիկ
ստամբուլ
համաձայնագիր
սև ծով
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
պարեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35429833_0:0:1589:895_1920x0_80_0_0_ca84c327320f9ed0b7566452051e4d9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը պարտավորվում է չօգտվել նրանից, որ ուկրաինական նավահանգիստները ականազերծվելու են ու բաց են լինելու պարենի արտահանման համար: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Ստամբուլում պարենային գործարքի կնքումն ամփոփելիս։Նախարարը հայտնել է, որ պարենային գործարքի համաձայն՝ ուկրաինական գյուղմթերքի արտահանման համար նախատեսված նավերում զենքի առկայությունը ստուգելու համար զննում կանցկացվի Սև ծովից դուրս գալիս ու ու այնտեղ մուտք գործելիս:Նա նշել է, որ ՌԴ-ի, Թուրքիայի, ՄԱԿ-ի և Ուկրաինայի կողմից ստորագրված համաձայնագրին համապատասխան` Ստամբուլում ստեղծվում է համատեղ քառակողմ համակարգող կենտրոն:Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներով հացահատիկի արտահանումը կարող է սկսվել առաջիկա օրերին:Շոյգուն նաև կարևորել է Ռուսաստանի ու ՄԱԿ-ի միջև հուշագրի ստորագրումը, որում խոսքը նաև ռուսական գյուղատնտեսական արտադրանքի ու պարարտանյութերի արտահանման սահմանափակումների վերացման մասին է:Բորելն ու Միշելը ողջունել են հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումըՀիշեցնենք, որ Ստամբուլում այսօր Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ ստորագրվեց Սև ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը։
ստամբուլ
սև ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35429833_99:0:1515:1062_1920x0_80_0_0_1090a6b21d00d29316936fda83bca6f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ շոյգու, հացահատիկ, ստամբուլ, համաձայնագիր, սև ծով, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պարեն
սերգեյ շոյգու, հացահատիկ, ստամբուլ, համաձայնագիր, սև ծով, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պարեն
Նավերը կզննեն` զենքի առկայությունը ստուգելու համար. Շոյգուն` հացահատիկի արտահանման մասին
20:46 22.07.2022 (Թարմացված է: 21:09 22.07.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներով հացահատիկի արտահանումը կարող է սկսվել առաջիկա օրերին:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը պարտավորվում է չօգտվել նրանից, որ ուկրաինական նավահանգիստները ականազերծվելու են ու բաց են լինելու պարենի արտահանման համար: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Ստամբուլում
պարենային գործարքի կնքումն ամփոփելիս։
«Ռուսաստանն իր վրա է վերցրել պարտավորությունները, որոնք հստակ գրված են այդ փաստաթղթում (պարենային գործարքում,-խմբ.)։ Մենք չենք օգտվի այն բանից, որ այդ նավահանգիստներն ականազերծվելու ու բացվելու են»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Նախարարը հայտնել է, որ պարենային գործարքի համաձայն՝ ուկրաինական գյուղմթերքի արտահանման համար նախատեսված նավերում զենքի առկայությունը ստուգելու համար զննում կանցկացվի Սև ծովից դուրս գալիս ու ու այնտեղ մուտք գործելիս:
Նա նշել է, որ ՌԴ-ի, Թուրքիայի, ՄԱԿ-ի և Ուկրաինայի կողմից ստորագրված համաձայնագրին համապատասխան` Ստամբուլում ստեղծվում է համատեղ քառակողմ համակարգող կենտրոն:
«Համատեղ համակարգող կենտրոնի ներկայացուցիչները կկազմակերպեն ուկրաինական գյուղմթերքի արտահանման մեջ ներգրավված նավերի զննումը՝ նպատակ ունենալով թույլ չտալ սպառազինության և զինամթերքի փոխադրումը, ինչպես նաև բացառել սադրանքները»,- ասել է Շոյգուն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներով հացահատիկի արտահանումը կարող է սկսվել առաջիկա օրերին:
Շոյգուն նաև կարևորել է Ռուսաստանի ու ՄԱԿ-ի միջև հուշագրի ստորագրումը, որում խոսքը նաև ռուսական գյուղատնտեսական արտադրանքի ու պարարտանյութերի արտահանման սահմանափակումների վերացման մասին է:
Հիշեցնենք, որ Ստամբուլում այսօր Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ ստորագրվեց Սև ծովի ափերից միջազգային շուկա
հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը։