https://arm.sputniknews.ru/20220722/hulisi-25-29-y-hajastanum-kanckacvi-rvolan-mankapatanekan-filmeri-paratvony-45655653.html
Հուլիսի 25-29-ը Հայաստանում կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը
Հուլիսի 25-29-ը Հայաստանում կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը
Sputnik Արմենիա
«Ռոլան» կինոփառատոնի բացումը կկայանա հունիսի 25-ին Երևանի «Թումո» կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնում։ 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T18:25+0400
2022-07-22T18:25+0400
2022-07-22T18:41+0400
երալաշ
փառատոն
կինո
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2104/67/21046711_0:0:1600:901_1920x0_80_0_0_66a89aeb8dec5da9a4b102aa487514cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» տասնութերորդ միջազգային կինոփառատոնը Հայաստանում կանցկացվի հուլիսի 25-29-ը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը:«Ռոլան Բիկով» հայկական հիմնադրամի նախագահ, փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ միջոցառման ծրագրում ընդգրկված է 75 ֆիլմ 28 երկրից, այդ թվում՝ 2004-2021թթ. «Ռոլան» փառատոների լավագույն մրցանակակիր ֆիլմերը:Նրա խոսքով՝ կներկայացվեն լիամետրաժ և կարճամետրաժ խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, կանցկացվեն ստեղծագործական հանդիպումներ, գերմանական և ֆրանսիական ֆիլմերի, ռուսական անիմացիայի ծրագրային ցուցադրություններ, մասնավորապես՝ Հարրի Բարդինի «Բոլերո», «Լսելով Բեթհովենին», «Երեք մեղեդի», «Անճոռնի ճուտիկը», «Ադաջիո», «Կոնֆլիկտ», «Թռչող նավը» ֆիլմերը:Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնըՏեղի կունենա նաև «Երալաշ» հումորային կինոամսագրի լավագույն թողարկումների հատուկ ցուցադրություն: Մանուկյանը նշել է, որ այն նվիրված է լինելու գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկու հիշատակին:Նա հավելել է, որ երկու տարի առաջ Գրաչևսկին փառատոնին է նվիրել «Երալաշի» լավագույն ժողովածուն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2104/67/21046711_0:0:1424:1068_1920x0_80_0_0_04bb0d64a35bb5926c751a4903d64b1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երալաշ, փառատոն, կինո, հայաստան
երալաշ, փառատոն, կինո, հայաստան
Հուլիսի 25-29-ը Հայաստանում կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը
18:25 22.07.2022 (Թարմացված է: 18:41 22.07.2022) «Ռոլան» կինոփառատոնի բացումը կկայանա հունիսի 25-ին Երևանի «Թումո» կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» տասնութերորդ միջազգային կինոփառատոնը
Հայաստանում կանցկացվի հուլիսի 25-29-ը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը:
Այս տարի այն կանցկացվի Երևանում, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, ինչպես նաև Ստեփանակերտում:
«Ռոլան Բիկով» հայկական հիմնադրամի նախագահ, փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ միջոցառման ծրագրում ընդգրկված է 75 ֆիլմ 28 երկրից, այդ թվում՝ 2004-2021թթ. «Ռոլան» փառատոների լավագույն մրցանակակիր ֆիլմերը:
Նրա խոսքով՝ կներկայացվեն լիամետրաժ և կարճամետրաժ խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, կանցկացվեն ստեղծագործական հանդիպումներ, գերմանական և ֆրանսիական ֆիլմերի, ռուսական անիմացիայի ծրագրային ցուցադրություններ, մասնավորապես՝ Հարրի Բարդինի «Բոլերո», «Լսելով Բեթհովենին», «Երեք մեղեդի», «Անճոռնի ճուտիկը», «Ադաջիո», «Կոնֆլիկտ», «Թռչող նավը» ֆիլմերը:
Տեղի կունենա նաև «Երալաշ» հումորային կինոամսագրի լավագույն թողարկումների հատուկ ցուցադրություն: Մանուկյանը նշել է, որ այն նվիրված է լինելու գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկու հիշատակին:
Նա հավելել է, որ երկու տարի առաջ Գրաչևսկին փառատոնին է նվիրել «Երալաշի» լավագույն ժողովածուն: