https://arm.sputniknews.ru/20220722/hro-banakajin-aviaciaji-andznakazmern-usumnakan-trichqner-en-katarel-hajastani-lernerum-45650445.html
ՀՌՕ բանակային ավիացիայի անձնակազմերն ուսումնական թռիչքներ են կատարել Հայաստանի լեռներում
ՀՌՕ բանակային ավիացիայի անձնակազմերն ուսումնական թռիչքներ են կատարել Հայաստանի լեռներում
Sputnik Արմենիա
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 130 զինծառայողներ: 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T17:20+0400
2022-07-22T17:20+0400
2022-07-22T17:48+0400
հայաստան
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43341208_0:25:1585:917_1920x0_80_0_0_33bca8953f1907947084bbad4d21775c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիս – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը ուսումնավարժական թռիչքներ են կատարել Հայաստանի բարձրլեռնային տեղանքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:Հարավային ռազմական օկրուգի ավիացիոն խմբի օդաչուները բարդ հնարքներ են կատարել միայնակ, զույգերով և խմբերով, թռիչքներ են իրականացրել «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանների երկնքում:Բացի այդ, բարձրլեռնային տեղանքում ուղղաթիռների անձնակազմերը որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել «կախված» ռեժիմում, տարհանել են պայմանական վիրավորներին, մշակել են ռուսական ռազմակայանի զինծառայողների հետ փոխգործակցությունը:Հայաստանի երկինք են բարձրացել ՀՌՕ-ի Մի-8ՄՏՎ-ն ու «Ալիգատորները»Զորամիավորման հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձրել ուղղաթիռների անձնակազմերի աշխատանքի ներդաշնակությանը՝ տարբեր կազմերում առաջադրանքներ կատարելիս։Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 130 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:ՀՌՕ–ի ավիացիան բարդ տարրեր է մշակել Հայաստանի երկնքում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43341208_165:0:1421:942_1920x0_80_0_0_bff910f2fd73beec3d8af5959c019e53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ)
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ)
ՀՌՕ բանակային ավիացիայի անձնակազմերն ուսումնական թռիչքներ են կատարել Հայաստանի լեռներում
17:20 22.07.2022 (Թարմացված է: 17:48 22.07.2022) Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 130 զինծառայողներ:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիս – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը ուսումնավարժական թռիչքներ են կատարել
Հայաստանի բարձրլեռնային տեղանքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:
Հարավային ռազմական օկրուգի ավիացիոն խմբի օդաչուները բարդ հնարքներ են կատարել միայնակ, զույգերով և խմբերով, թռիչքներ են իրականացրել «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանների երկնքում:
Բացի այդ, բարձրլեռնային տեղանքում ուղղաթիռների անձնակազմերը որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել «կախված» ռեժիմում, տարհանել են պայմանական վիրավորներին, մշակել են ռուսական ռազմակայանի զինծառայողների հետ փոխգործակցությունը:
Զորամիավորման հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձրել ուղղաթիռների անձնակազմերի աշխատանքի ներդաշնակությանը՝ տարբեր կազմերում առաջադրանքներ կատարելիս։
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 130 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա: