https://arm.sputniknews.ru/20220722/hajastany-ev-fransian-2024-in-miazhamanak-knshen-sharl-aznavuri-100-amjaky-45636277.html
Հայաստանը և Ֆրանսիան 2024-ին միաժամանակ կնշեն Շառլ Ազնավուրի 100-ամյակը
Հայաստանը և Ֆրանսիան 2024-ին միաժամանակ կնշեն Շառլ Ազնավուրի 100-ամյակը
Sputnik Արմենիա
Ազնավուրի արձան կտեղադրվի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում։ 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T12:36+0400
2022-07-22T12:36+0400
2022-07-22T12:36+0400
շառլ ազնավուր
հայաստան
ֆրանսիա
քրիստինա ազնավուր
արթուր մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/16/45634398_0:165:1600:1065_1920x0_80_0_0_7e5d156cd4cc41302715d06ea22bfa7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանը և Ֆրանսիան 2024-ին միաժամանակ կնշեն մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակը։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանում ենք, որ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես:Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը: «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:Քննարկման ընթացքում կողմերը որոշել են ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համակարգելու հոբելյանական միջոցառումները:Արթուր Մարտիրոսյանն իրազեկել է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող Ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև կրթության և մշակույթի ոլորտներում ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակեպելու նպատակով: Խմբի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել հուլիսի 28-ին։ Նիստին հրավիրված է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/16/45634398_90:0:1510:1065_1920x0_80_0_0_2eb8cc62b1bdaeae537653c109651d0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ ազնավուր, հայաստան, ֆրանսիա, քրիստինա ազնավուր, արթուր մարտիրոսյան
շառլ ազնավուր, հայաստան, ֆրանսիա, քրիստինա ազնավուր, արթուր մարտիրոսյան
Հայաստանը և Ֆրանսիան 2024-ին միաժամանակ կնշեն Շառլ Ազնավուրի 100-ամյակը
Ազնավուրի արձան կտեղադրվի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանը և Ֆրանսիան 2024-ին միաժամանակ կնշեն մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակը։
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանում ենք, որ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:
Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես:
Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը: «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:
Քննարկման ընթացքում կողմերը որոշել են ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համակարգելու հոբելյանական միջոցառումները:
Արթուր Մարտիրոսյանն իրազեկել է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող Ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև կրթության և մշակույթի ոլորտներում ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակեպելու նպատակով: Խմբի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել հուլիսի 28-ին։ Նիստին հրավիրված է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում
կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։