https://arm.sputniknews.ru/20220722/hajastan-kzhamani-maki-ga-nakhagahy-pashinjany-handznararakanner-e-tvel-pashtvonjanerin-45634917.html
Հայաստան կժամանի ՄԱԿ–ի ԳԱ նախագահը. Փաշինյանը հանձնարարականներ է տվել պաշտոնյաներին
Հայաստան կժամանի ՄԱԿ–ի ԳԱ նախագահը. Փաշինյանը հանձնարարականներ է տվել պաշտոնյաներին
Sputnik Արմենիա
Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը մի քանի օր կմնա Հայաստանում։ 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T12:21+0400
2022-07-22T12:21+0400
2022-07-22T12:23+0400
հայաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43134011_0:0:1600:901_1920x0_80_0_0_1f88ff54d6168b548179ee63336d95e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հուլիսի 26-29-ը Հայաստան կժամանի ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ մի շարք հանձնարարականներ է տվել. որոշումը հրապարակվել է կառավարության e–gov.am հարթակում։Նա արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու ԱԳՆ պետական արարողակարգիծառայության պետ Լևոն Մինասյանին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի, պատվիրակության անդամներին ապահովել սննդով, ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում։ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պետք է ճանապարհային ոստիկանության անձնակազմեր հատկացնի ուղեկցության համար, իսկ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն ապահովի հյուրի անվտանգությունը։Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ–ում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կատարվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43134011_148:0:1600:1089_1920x0_80_0_0_cde0988c14a8b439a6c40d5e382633ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), նիկոլ փաշինյան
հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), նիկոլ փաշինյան
Հայաստան կժամանի ՄԱԿ–ի ԳԱ նախագահը. Փաշինյանը հանձնարարականներ է տվել պաշտոնյաներին
12:21 22.07.2022 (Թարմացված է: 12:23 22.07.2022) Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը մի քանի օր կմնա Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հուլիսի 26-29-ը Հայաստան կժամանի ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ մի շարք հանձնարարականներ է տվել. որոշումը հրապարակվել է կառավարության
e–gov.am հարթակում։
Նա արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու ԱԳՆ պետական արարողակարգի
ծառայության պետ Լևոն Մինասյանին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝
Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի, պատվիրակության անդամներին ապահովել սննդով, ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում։
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պետք է ճանապարհային ոստիկանության անձնակազմեր հատկացնի ուղեկցության համար, իսկ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն ապահովի հյուրի անվտանգությունը։
Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ–ում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կատարվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։