https://arm.sputniknews.ru/20220722/evrakhvorhrdarani-kvomitei-ghekavary-erevanum-andradardzel-e-baqvi-het-gazi-hamadzajnagrin-45656832.html
Եվրախորհրդարանի կոմիտեի ղեկավարը Երևանում անդրադարձել է Բաքվի հետ գազի համաձայնագրին
Եվրախորհրդարանի կոմիտեի ղեկավարը Երևանում անդրադարձել է Բաքվի հետ գազի համաձայնագրին
Sputnik Արմենիա
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը խոսել է ռուսական գազի ու դրա այլընտրանքի մասին։ 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T18:42+0400
2022-07-22T18:42+0400
2022-07-22T19:24+0400
եվրոպա
գազ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43126450_0:0:1601:901_1920x0_80_0_0_cf800e8ffe0ad5376a4975ce194bea92.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ԵՄ-ն ցանկանում է հնարավորինս քիչ կախվածություն ունենալ ռուսական գազից, այդ իսկ պատճառով համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ Երևանում կայացած ասուլիսում այս հայտարարությունն արեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը։Ավելի վաղ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի խոսքով` Եվրոպան մարտահրավերի է բախվում. ակնհայտ պատճառներով ստիպված է արագ կրճատել և նվազեցնել գազի ներկրումը Ռուսաստանից ։Նրա խոսքով՝ մոտ ապագայում ԵՄ-ն կախված կլինի գազի մատակարարումներից, իսկ այդ հարցում այլընտրանք են Ալժիրը, Կատարը կամ Ադրբեջանը։Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստվում է առանց ռուսական գազի ձմռանը«Այն համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք, Ադրբեջանից ԵՄ մատակարարումների ավելացման մասին է»,- նշեց Մքալիսթերը։Ինչ վերաբերում է մարդու իրավունքների խախտումներին և այլ խնդիրներին, ապա դա առանձին ոլորտ է։ ԵՄ-ն այնտեղ էլ կշարունակի հարցեր բարձրացնել, ինչպես դա եղել է նախկինում։ԵՄ-ում հավանություն են տվել ռուսական ոսկու և ոսկերչական իրերի գնման արգելքին
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43126450_0:0:1439:1079_1920x0_80_0_0_d9eeb912689dd6f515653aeb4b0ba31f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպա, գազ, ռուսաստան
Եվրախորհրդարանի կոմիտեի ղեկավարը Երևանում անդրադարձել է Բաքվի հետ գազի համաձայնագրին
18:42 22.07.2022 (Թարմացված է: 19:24 22.07.2022) Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը խոսել է ռուսական գազի ու դրա այլընտրանքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ԵՄ-ն ցանկանում է հնարավորինս քիչ կախվածություն ունենալ ռուսական գազից, այդ իսկ պատճառով համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ Երևանում կայացած ասուլիսում այս հայտարարությունն արեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը։
Ավելի վաղ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի խոսքով` Եվրոպան մարտահրավերի է բախվում. ակնհայտ պատճառներով ստիպված է արագ կրճատել և նվազեցնել գազի ներկրումը Ռուսաստանից ։
«Մենք ցանկանում ենք ավելի քիչ կախվածություն ունենալ ռուսական գազից։ Հետևաբար, էներգետիկ մատակարարումները պետք է դիվերսիֆիկացվեն, առավել ևս, որ ԵՄ երկրները դեռ ամբողջությամբ չեն անցել վերականգնվող էներգիայի աղբյուրներին»,- ասաց Մքալիսթերը:
Նրա խոսքով՝ մոտ ապագայում ԵՄ-ն կախված կլինի գազի մատակարարումներից, իսկ այդ հարցում այլընտրանք են Ալժիրը, Կատարը կամ Ադրբեջանը։
«Այն համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք, Ադրբեջանից ԵՄ մատակարարումների ավելացման մասին է»,- նշեց Մքալիսթերը։
Ինչ վերաբերում է մարդու իրավունքների խախտումներին և այլ խնդիրներին, ապա դա առանձին ոլորտ է։ ԵՄ-ն այնտեղ էլ կշարունակի հարցեր բարձրացնել, ինչպես դա եղել է նախկինում։