https://arm.sputniknews.ru/20220722/eduard-aghajanjann-ankaraji-hajtararutjunnery-nakhapajman-chi-hamarum-45658016.html
Էդուարդ Աղաջանյանն Անկարայի հայտարարությունները նախապայման չի համարում
Էդուարդ Աղաջանյանն Անկարայի հայտարարությունները նախապայման չի համարում
Sputnik Արմենիա
Նրա խոսքով` Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T18:58+0400
2022-07-22T18:58+0400
2022-07-22T19:02+0400
անկարա
էդուարդ աղաջանյան
թուրքիա
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28579368_0:0:1600:901_1920x0_80_0_0_1785b6ca6c1c38553c3a688b1c42bd57.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի համարում, որ հայ–թուրքական գործընթացի վերաբերյալ Անկարայի հայտարարությունները նախապայման են։ Այս մասին Աղաջանյանն ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։Նշենք, որ երկու օր առաջ Անկարան հայ–թուրքական գործընթացն ուղիղ կերպով կապեց հայ–ադրբեջանականի հետ` պահանջելով «Զանգեզուրի միջանցքի» բացում ու Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքում։Նրա խոսքով` այս հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել ու Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում որևէ նախապայման անընդունելի է։Փաշինյանը Հայաստանի առջև ծառացած խնդիրները մանրամասն ներկայացրել է ԵԽ ներկայացուցիչներին
անկարա
թուրքիա
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28579368_100:0:1600:1125_1920x0_80_0_0_9a62360ff3ef22e57026a448416031bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկարա, էդուարդ աղաջանյան, թուրքիա, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), բաքու
անկարա, էդուարդ աղաջանյան, թուրքիա, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), բաքու
Էդուարդ Աղաջանյանն Անկարայի հայտարարությունները նախապայման չի համարում
18:58 22.07.2022 (Թարմացված է: 19:02 22.07.2022) Նրա խոսքով` Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի համարում, որ հայ–թուրքական գործընթացի վերաբերյալ Անկարայի հայտարարությունները նախապայման են։ Այս մասին Աղաջանյանն ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ երկու օր առաջ Անկարան հայ–թուրքական գործընթացն ուղիղ կերպով կապեց հայ–ադրբեջանականի հետ` պահանջելով «Զանգեզուրի միջանցքի» բացում ու Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքում։
«Չեմ համարում, որ նախապայման է։ Թուրքիան մշտապես այս դիրքորոշմամբ է հանդես եկել, ինչը մեզ համար երբևէ ընդունելի չի եղել։ Հայկական կողմը մշտապես արձանագրել է, որ կա նման խնդիր, և հաճախ թուրքական կողմի հայտարարությունների ու գործողությունների մեջ բաժանում կա։ Մեր խնդիրներից է` անել ամեն ինչ, որպեսզի այդ տարանջատումը չլինի կամ նվազագույնի հասնի»,– նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով` այս հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել ու Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում որևէ նախապայման անընդունելի է։