https://arm.sputniknews.ru/20220722/bvoreln-u-mishely-voghjunel-en-hacahatiki-artahanman-veraberjal-hamadzajnagri-stvoragrumy-45657709.html
Բորելն ու Միշելը ողջունել են հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը
Բորելն ու Միշելը ողջունել են հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը
Sputnik Արմենիա
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ու Եվրախորհրդի ղեկավարը համաձայնագիրը դրական քայլ են որակել։ 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T18:55+0400
2022-07-22T18:55+0400
2022-07-22T19:01+0400
ժոզեպ բորել
շառլ միշել
եվրամիություն
եվրախորհուրդ
ռուսաստան
ուկրաինա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
թուրքիա
հացահատիկ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ մասնակցությամբ ստորագրված Սև ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը քայլ է դեպի ճիշտ ուղղություն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։«Կոչ ենք անում, որ համաձայնագիրը շուտափույթ իրականացվի»,–գրել է նա և ողջունել ՄԱԿ-ի և Թուրքիայի ջանքերը համաձայնագրի ստորագրման հարցում։Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել աջակցել ուկրաինական հացահատիկի արտահանմանը:Համաձայնագրի ստորագրման մասին Twitter-ի էջում իր կարծիքն է հայտնել նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը«Ողջունում եմ Ուկրաինայի հացահատիկի արտահանման համար Սև ծովի ապաշրջափակման մասին համաձայնագիրը։ Այս գործարքը օգուտ կբերի միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»,–գրել է նա` նշելով, որ գլոբալ պարենային անվտանգությունն առաջնահերթություն է ԵՄ-ի համար։Բորելի խոսքով` համաձայնագրի արագ իրագործումն այժմ առաջնային նշանակություն ունի։Հայտնել էինք, որ Ստամբուլում այսօր Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ ստորագրվեց Սև ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը։Հիշեցնենք, որ փաստաթղթով նախատեսվում է հացահատիկի արտահանման համար անվտանգության միջանցք ստեղծել։ Այդ է պատճառը, որ փաստաթուղթը ստորագրում են պաշտպանության նախարարները։ Այդ միջանցքով հացահատիկով բեռնված նավերը պետք է դուրս գան նավահանգիստներից և, անցնելով Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները, սահմանված ուղով մեկնեն համապատասխան երկրներ։ Նախատեսվում է, որ գործընթացի համակարգման համար Ստամբուլում կստեղծվի համապատասխան կենտրոն։ Նավերը Թուրքիայի կողմից սահմանված կետերում կանգնեցվելու և ստուգվելու են։ Դրանց մասնակցություն է ունենալու նաև ռուսական կողմը։ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ դժվարության։
ուկրաինա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժոզեպ բորել, շառլ միշել, եվրամիություն, եվրախորհուրդ, ռուսաստան, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), թուրքիա, հացահատիկ
ժոզեպ բորել, շառլ միշել, եվրամիություն, եվրախորհուրդ, ռուսաստան, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), թուրքիա, հացահատիկ
Բորելն ու Միշելը ողջունել են հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը
18:55 22.07.2022 (Թարմացված է: 19:01 22.07.2022) Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ու Եվրախորհրդի ղեկավարը համաձայնագիրը դրական քայլ են որակել։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ մասնակցությամբ ստորագրված Սև ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը քայլ է դեպի ճիշտ ուղղություն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Կոչ ենք անում, որ համաձայնագիրը շուտափույթ իրականացվի»,–գրել է նա և ողջունել ՄԱԿ-ի և Թուրքիայի ջանքերը համաձայնագրի ստորագրման հարցում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել աջակցել ուկրաինական հացահատիկի արտահանմանը:
Համաձայնագրի ստորագրման մասին Twitter-ի էջում իր կարծիքն է հայտնել նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը
«Ողջունում եմ Ուկրաինայի հացահատիկի արտահանման համար Սև ծովի ապաշրջափակման մասին համաձայնագիրը։ Այս գործարքը օգուտ կբերի միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»,–գրել է նա` նշելով, որ գլոբալ պարենային անվտանգությունն առաջնահերթություն է ԵՄ-ի համար։
Բորելի խոսքով` համաձայնագրի արագ իրագործումն այժմ առաջնային նշանակություն ունի։
Հայտնել էինք, որ Ստամբուլում այսօր Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ ստորագրվեց Սև ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ փաստաթղթով նախատեսվում է հացահատիկի արտահանման համար անվտանգության միջանցք ստեղծել։ Այդ է պատճառը, որ փաստաթուղթը ստորագրում են պաշտպանության նախարարները։ Այդ միջանցքով հացահատիկով բեռնված նավերը պետք է դուրս գան նավահանգիստներից և, անցնելով Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները, սահմանված ուղով մեկնեն համապատասխան երկրներ։ Նախատեսվում է, որ գործընթացի համակարգման համար Ստամբուլում կստեղծվի համապատասխան կենտրոն։ Նավերը Թուրքիայի կողմից սահմանված կետերում կանգնեցվելու և ստուգվելու են։ Դրանց մասնակցություն է ունենալու նաև ռուսական կողմը։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։
Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ դժվարության։