https://arm.sputniknews.ru/20220721/turqiaji-khvorhrdarani-khvosnaky-khvosel-e-zangezuri-mijancqi-masin-ev-hishatakel-pakistany-45596193.html
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին և հիշատակել Պակիստանը
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին և հիշատակել Պակիստանը
Sputnik Արմենիա
Մուստաֆա Շենթոփի կարծիքով՝ «Զանգեզուրի միջանցքն» անհրաժեշտ է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի կապերի ամրապնդման համար: 21.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-21T15:57+0400
2022-07-21T15:57+0400
2022-07-21T16:04+0400
հայաստան
թուրքիա
զանգեզուր
պակիստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/15/45594993_0:60:1600:961_1920x0_80_0_0_7cc93b003c2db016ab978b13681af68f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։Շենթոփի խոսքով՝ երեք երկրների ժողովուրդներին կապում են «պատմական և մշակութային սերտ կապերը»։Նշենք, որ Շենթոփն առաջին անգամ չէ, որ հրապարակային հայտարարությամբ է հանդես գալիս «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նախորդ տարի Անկարայում Ադրբեջանի հաղթանակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ նա կրկին խոսել էր միջանցքի մասին՝ ընդգծելով, որ այն իր ներդրումը կունենա համաշխարհային առևտրի համար։Շենթոփը շեշտել էր, թե Անկարան Երևանից ակնկալում է «համարձակ և կառուցողական քայլեր»։Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն էլ այսօր ասել էր, որ Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։
թուրքիա
զանգեզուր
պակիստան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/15/45594993_146:0:1566:1065_1920x0_80_0_0_903fecec5367c08a0ca9482e2f70d0b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, զանգեզուր, պակիստան, ադրբեջան
հայաստան, թուրքիա, զանգեզուր, պակիստան, ադրբեջան
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին և հիշատակել Պակիստանը
15:57 21.07.2022 (Թարմացված է: 16:04 21.07.2022) Մուստաֆա Շենթոփի կարծիքով՝ «Զանգեզուրի միջանցքն» անհրաժեշտ է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի կապերի ամրապնդման համար:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։
Նա հայտարարել է, որ դրա բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համար: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այս մասին նա խոսել է Ստամբուլում երեք երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների երկրորդ եռակողմ նիստի ժամանակ։
Շենթոփի խոսքով՝ երեք երկրների ժողովուրդներին կապում են «պատմական և մշակութային սերտ կապերը»։
Նշենք, որ Շենթոփն առաջին անգամ չէ, որ հրապարակային հայտարարությամբ է հանդես գալիս «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նախորդ տարի Անկարայում Ադրբեջանի հաղթանակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ նա կրկին խոսել էր միջանցքի մասին՝ ընդգծելով, որ այն իր ներդրումը կունենա համաշխարհային առևտրի համար։
Շենթոփը շեշտել էր, թե Անկարան Երևանից ակնկալում է «համարձակ և կառուցողական քայլեր»։
Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն էլ այսօր
ասել էր, որ Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։