https://arm.sputniknews.ru/20220721/ruminiajum-shog-pattsharov-atsukhy-brnkvel-e-naveri-vra-45596069.html
Ռումինիայում շոգի պատճառով ածուխը բռնկվել է նավերի վրա
Ռումինիայում շոգի պատճառով ածուխը բռնկվել է նավերի վրա
Sputnik Արմենիա
Դանուբում արգելափակված բեռնատար նավերը 3600 տոննա ուկրաինական ածուխ էին տեղափոխում Սերբիա։ 21.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-21T15:55+0400
2022-07-21T15:55+0400
2022-07-21T15:57+0400
ածուխ
ռումինիա
հրդեհ
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/07/34037843_0:0:3421:1924_1920x0_80_0_0_a80cac6ecc1840febd8c375abcc1667b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Շոգի պատճառով ածուխի ինքնայրման դեպքեր են գրանցվել երեք բեռնատար նավերում, որոնք Ռումինիայում՝ Դանուբ գետում արգելափակվել էին գրեթե երեք շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է Ռումինիայի Ջիուրջիու գավառի արտակարգ իրավիճակների տեսչությունը։Բեռնանավերը ավելի քան 3600 տոննա ուկրաինական ածուխ էին տանում Սերբիա։ Հրշեջները մերժել են ջրով ածուխը հանգցնելու տարբերակը, քանի որ դա կփչացներ ապրանքը և կարող էր հանգեցնել բոլոր նավերի խորտակմանը։ Ինչպես պնդում են տեսչությունում, բեռնանավերի պարունակությունը պետք է բեռնաթափել և այլ նավեր տեղափոխել։Իրավիճակն անձնակազմի անդամների համար վտանգավոր չէ, իսկ հրշեջները վերահսկում են և ցանկացած պահի պատրաստ են միջամտել։
ռումինիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/07/34037843_0:0:2731:2048_1920x0_80_0_0_9b285ec896be9953610f3a36974cb854.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ածուխ, ռումինիա, հրդեհ, նավ
ածուխ, ռումինիա, հրդեհ, նավ
Ռումինիայում շոգի պատճառով ածուխը բռնկվել է նավերի վրա
15:55 21.07.2022 (Թարմացված է: 15:57 21.07.2022) Դանուբում արգելափակված բեռնատար նավերը 3600 տոննա ուկրաինական ածուխ էին տեղափոխում Սերբիա։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Շոգի պատճառով ածուխի ինքնայրման դեպքեր են գրանցվել երեք բեռնատար նավերում, որոնք Ռումինիայում՝ Դանուբ գետում արգելափակվել էին գրեթե երեք շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է Ռումինիայի Ջիուրջիու գավառի արտակարգ իրավիճակների տեսչությունը։
«Հուլիսի 3-ին գետի ցածր մակարդակի պատճառով ածխով բեռնված երեք նավ արգելափակվել էին։ Հաշվի առնելով բեռի բնույթը, բարձր ջերմաստիճանի ֆոնին ածուխը ինքն իրեն բռնկվել է, այրումը տեղի է ունեցել մարմրելու փուլում, առանց կրակի»,-նշվում է տեսչության կայքում։
Բեռնանավերը ավելի քան 3600 տոննա ուկրաինական ածուխ էին տանում Սերբիա։ Հրշեջները մերժել են ջրով ածուխը հանգցնելու տարբերակը, քանի որ դա կփչացներ ապրանքը և կարող էր հանգեցնել բոլոր նավերի խորտակմանը։ Ինչպես պնդում են տեսչությունում, բեռնանավերի պարունակությունը պետք է բեռնաթափել և այլ նավեր տեղափոխել։
Իրավիճակն անձնակազմի անդամների համար վտանգավոր չէ, իսկ հրշեջները վերահսկում են և ցանկացած պահի պատրաստ են միջամտել։