https://arm.sputniknews.ru/20220721/kvonferencianeri-liga--ararat-armenian-voch-voqivov-avartec-pajdei-het-arajin-khaghy-45617097.html
Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» ոչ-ոքիով ավարտեց «Պայդեի» հետ առաջին խաղը
Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» ոչ-ոքիով ավարտեց «Պայդեի» հետ առաջին խաղը
Sputnik Արմենիա
«Արարատ-Արմենիան» ջանքեր չխնայեց առավելություն ստանալու համար, բայց ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ ոչ մի գոլ չգրանցվեց։ 21.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-21T21:02+0400
2022-07-21T21:02+0400
2022-07-21T21:04+0400
հայաստան
արարատ–արմենիա
ֆուտբոլ
էստոնիա
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/15/45613186_0:0:1080:608_1920x0_80_0_0_5ec62cf3849de87c693608ecadacfaa1.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում 0։0 հաշվով ավարտեց հանդիպումը էստոնական «Պայդե» թիմի հետ։Ի տարբերություն հայկական մյուս ակումբների, որոնք հադես եկան եվրագավաթների խաղարկության որակավորման առաջին փուլում, «Արարատ-Արմենիան» կազմի խնդիր չունի։ «Պայդեի» հետ խաղի նախօրեին ակումբի ղեկավարությունն ու գլխավոր մարզիչը հայտարարեցին, որ տրանսֆերային բաց պատուհանի ընթացքում միայն մեկ ֆուտբոլիստ կարող է համալրել թիմի կազմը, քանի որ սելեկցիան ակումբում արդեն իսկ կատարվել է։ Բայց նոր ֆուտբոլիստների միջև միշտ էլ խաղակցվածության որոշակի խնդիրներ լինում են։ Հենց այս գործոնը առաջին խաղակեսում դարձավ հայկական թիմի խնդիրը։ Մերոնք չկարողացան վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասին, իսկ ահա «Պայդեն» առնվազն մեկ անգամ շատ մոտ էր հաջողությանը։ Բայց մինչև ընդմիջում հաշիվը այդպես էլ չբացվեց։Հայտնի է` հայ մարմնամարզիկներից ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը«Պայդեն» երկրորդ խաղակեսում էլ ապացուցեց, որ որակավորման առաջին փուլում Թբիլիսիի «Դինամոյին» պատահմամբ չէր հաղթել։ Էստոնական թիմը պետք եղած ժամանակ պաշտպանվում էր մեծ ուժերով ու փորձում էր առիթ բաց չթողնել հակագրոհ կամ գրոհ կազմակերպելու համար։ «Արարատ-Արմենիան» ընդմիջումից հետո ջանքեր չխնայեց խաղային առավելություն ստանալու ու հաշիվը բացելու համար։ Չնայած վիճակագրական բոլոր տվյալներով մեր թիմն առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, բայց զգացվում էր, որ մեծ ներուժ ունեցող «Արարատ-Արմենիային» խաղային իր որակներին հասնելու համար ժամանակ է հարկավոր։ Քանի որ հիմա չի գործում մրցակցի հարկի տակ խփած գոլի առավելության սկզբունքը, այս ոչ–ոքին կողմերին ստիպելու է պատասխան խաղում մտածել միայն հաղթանակի մասին։ Հուսանք, որ այդ հաղթանակը կուղեկցի հայկական թիմին։«Արարատ-Արմենիան» պատասխան հանդիպումը Էստոնիայում կանցկացնի ուղիղ մեկ շաբաթից։ Հուլիսի 28-ին կայանալիք դիմակայության հաղթողը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի բելգիական «Անդերլեխտի» հետ։Արթուր Դավթյանի անվան տարրը գրանցվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայում
էստոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/15/45613186_136:0:947:608_1920x0_80_0_0_eb2c8d5ace89b25224fde9f5b511a805.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ–արմենիա, ֆուտբոլ, էստոնիա, սպորտ
հայաստան, արարատ–արմենիա, ֆուտբոլ, էստոնիա, սպորտ
Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» ոչ-ոքիով ավարտեց «Պայդեի» հետ առաջին խաղը
21:02 21.07.2022 (Թարմացված է: 21:04 21.07.2022) «Արարատ-Արմենիան» ջանքեր չխնայեց առավելություն ստանալու համար, բայց ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ ոչ մի գոլ չգրանցվեց։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում 0։0 հաշվով ավարտեց հանդիպումը էստոնական «Պայդե» թիմի հետ։
Ի տարբերություն հայկական մյուս ակումբների, որոնք հադես եկան եվրագավաթների խաղարկության որակավորման առաջին փուլում, «Արարատ-Արմենիան» կազմի խնդիր չունի։ «Պայդեի» հետ խաղի նախօրեին ակումբի ղեկավարությունն ու գլխավոր մարզիչը հայտարարեցին, որ տրանսֆերային բաց պատուհանի ընթացքում միայն մեկ ֆուտբոլիստ կարող է համալրել թիմի կազմը, քանի որ սելեկցիան ակումբում արդեն իսկ կատարվել է։ Բայց նոր ֆուտբոլիստների միջև միշտ էլ խաղակցվածության որոշակի խնդիրներ լինում են։ Հենց այս գործոնը առաջին խաղակեսում դարձավ հայկական թիմի խնդիրը։
Մերոնք չկարողացան վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասին, իսկ ահա «Պայդեն» առնվազն մեկ անգամ շատ մոտ էր հաջողությանը։ Բայց մինչև ընդմիջում հաշիվը այդպես էլ չբացվեց։
«Պայդեն» երկրորդ խաղակեսում էլ ապացուցեց, որ որակավորման առաջին փուլում Թբիլիսիի «Դինամոյին» պատահմամբ չէր հաղթել։ Էստոնական թիմը պետք եղած ժամանակ պաշտպանվում էր մեծ ուժերով ու փորձում էր առիթ բաց չթողնել հակագրոհ կամ գրոհ կազմակերպելու համար։ «Արարատ-Արմենիան» ընդմիջումից հետո ջանքեր չխնայեց խաղային առավելություն ստանալու ու հաշիվը բացելու համար։ Չնայած վիճակագրական բոլոր տվյալներով մեր թիմն առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, բայց զգացվում էր, որ մեծ ներուժ ունեցող «Արարատ-Արմենիային» խաղային իր որակներին հասնելու համար ժամանակ է հարկավոր։
Քանի որ հիմա չի գործում մրցակցի հարկի տակ խփած գոլի առավելության սկզբունքը, այս ոչ–ոքին կողմերին ստիպելու է պատասխան խաղում մտածել միայն հաղթանակի մասին։ Հուսանք, որ այդ հաղթանակը կուղեկցի հայկական թիմին։
«Արարատ-Արմենիան» պատասխան հանդիպումը Էստոնիայում կանցկացնի ուղիղ մեկ շաբաթից։ Հուլիսի 28-ին կայանալիք դիմակայության հաղթողը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի բելգիական «Անդերլեխտի» հետ։