00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ օմբուդսմանը Մոսկալկովային խնդրել է աջակցել գերիների վերադարձի ապահովման հարցում

© Sputnik / Asatur YesayantsՔրիստինե Գրիգորյան
Քրիստինե Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2022
Բաժանորդագրվել
Տատյանա Մոսկալկովան ներկայացրել է ռուս-ուկրաինական սահմանով ՌԴ մուտք գործող հայազգի ընտանիքների խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը տեսակապով զրուցել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ներկայացրել է ռուս-ուկրաինական սահմանով ՌԴ տարածք մուտք գործող հայազգի ընտանիքների խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ անձամբ իր կողմից իրականացվող ջանքերն ու տրամադրվող աջակցությունը։
«Տիկին Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով տիկին Մոսկալկովային կատարած կարևորագույն աշխատանքի համար, գործընկերոջը ներկայացրել է ՄԻՊ հաստատության ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ հետպատերազմյան շրջանում ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ընտանիքների հետ հանդիպումների արդյունքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը տիկին Մոսկալկովայի աջակցությունն է խնդրել Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման ու անհետ կորած անձանց վերաբերյալ ընտանիքներին տեղեկություններ փոխանցելու հարցերում։
ԱՊՀ-ում կարող է ստեղծվել մարդու իրավունքների հարցերով հանձնակատարների խորհուրդ. Մոսկալկովա
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ընդլայնել համագործակցությունը։
Տիկին Մոսկալկովան Գրիգորյանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին կայանալիք Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան նիստին։
Լրահոս
0