00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ջուրը կթանկանա՞․ օպերատորն ու պետությունը քննարկումների են պատրաստվում

© Pixabay / Pixabay/ 3345408Водопроводный кран
Водопроводный кран - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2022
Բաժանորդագրվել
Ջրի թանկանալուն կարող են նպաստել ընդհանուր գնաճն ու էլեկտրաէներգիայի սակագների աճը, իսկ էժանանալուն՝ սպառման աճը։ Բացի այդ, ևս մեկ պահուստային հաղթաթուղթ կա։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի ջրամատակարարման օպերատորը՝ ֆրանսիական «Վեոլիա» ընկերությունը, պատրաստվում է ջրի սակագների վերանայման հայտ ներկայացնել։ Հայտը ներկայացվում է ամեն տարի օգոստոսին` հաշվի առնելով տնտեսության մեջ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները։
Երեք հիմնական գործոն կա` գնաճը, էլեկտրաէներգիայի գները (որով աշխատում է ջրամատակարարման համակարգը) և օգտագործված ջրի ծավալը (որքան շատ է ջուր սպառվում, այնքան քիչ են դրա հետ կապված ծախսերը մեկ խորանարդ մետրի հաշվով):
«Վեոլիան» դեռ հայտ չի ներկայացրել, սակայն կարելի է ասել, որ երեք գործոններից երկուսն ահազանգում են հնարավոր բարձրացման մասին։ Հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 10,3 տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի սակագները փետրվարի 1-ից աճել են մի քանի տոկոսով (կախված բաժանորդների խմբից):
Այսպիսով` ջուրը պետք է միանշանակ թանկանար, եթե չլիներ մի «բայց»․ երրորդ գործոնը՝ ջրի սպառումը, կարող է գնի նվազման օգտին լինել։
2021 թվականի հունվար-մայիսին «Վեոլիայի» սպասարկման գոտում (Հայաստանի մեծ մասը՝ թե՛ տարածքի, թե՛ բնակչության առումով) ջրի սպառումը կազմել է մոտ 52,5 մլն խմ, իսկ 2022-ի հունվար-մայիսին՝ 55,4 մլն խմ (հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած վերջին հասանելի տվյալները, հաշվարկում ընդգրկված չեն «Վեոլիայի» սեփական սպառումը և մեծածախ ջրամատակարարումը, որը հաշվարկվում է առանձին սակագնով): Սպառման ավելացումը (թեկուզ ոչ շատ, 5 տոկոսից մի փոքր ավելի) կարող է որոշ չափով զսպել սակագների աճը։
Սակագները չբարձրացնելու ևս մեկ տարբերակ կա։ «Վեոլիայի» և կառավարության միջև կնքված ջրամատակարարման ցանցի շահագործման պայմանագրով 2023 թվականից ջրի սակագները պետք է աստիճանաբար նվազեն (եթե, իհարկե, խիստ չթանկանա էլեկտրաէներգիան, ընդհանուր գնաճն էլ չավելանա)։
Այսպես` մինչև 2025 թվականը մեկ խորանարդ մետրի դիմաց սակագինը պետք է 200,47 դրամից (անապահով ընտանիքների համար՝ 180,0) նվազի մինչև 164,4 դրամ (ավելի մանրամասն՝ այստեղ, էջ 9)։
Այսպիսով հնարավոր է հարթեցնել այդ նվազումը (հետագայում ավելի քիչ նվազեցնել, բայց փոխարենը հիմա չբարձրացնել)։
Լրահոս
0