00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են քննչական կոմիտե և հարցաքննել. «Ժողովուրդ»

© Photo : official site of the President of RAԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը
ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2022
ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԲԴԽ նախկին նախագահը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտե և հարցաքննել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից պաշտոնապես հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարոն Գ. Ջհանգիրյանը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է»:

Թե ինչ է ասել նա քննիչներին, չեն հայտնել, սակայն, թերթի տեղեկություններով` Ջհանգիրյանը ասել է այն, ինչ Հ1-ի եթերում էր ասել:
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Այդ աղմկահարույց ձայնագրությունից ու Գագիկ Ջհանգիրյանի առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե վերջինս ունի առողջական խնդիրներ և ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանն առողջական խնդիրների քողի ներքո հրաժարական տվեց՝ ԲԴԽ-ի համար նոր խառնաշփոթ առաջացնելով»,–գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որում մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։
Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ և խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ Նա նշում է, որ կարող է քրեական գործեր կարճել տալ, քրեական գործեր հարուցել` «սա կջրենք», «նա կջրենք»։ Հանրային հեռուստաընկերության եթերում Ջհանգիրյանը պարզաբանել էր, թե «կուտ է տվել» նման բաներ ասելով։
Հունիսի 23-ին հայտնի դարձավ` Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ հուլիսի 1-ին հրաժարական ներկայացրեց։
Լրահոս
0