https://arm.sputniknews.ru/20220721/em-um-havanutjun-en-tvel-rusakan-vosku-ev-voskerchakan-ireri-gnman-argelqin-45597249.html
ԵՄ-ում հավանություն են տվել ռուսական ոսկու և ոսկերչական իրերի գնման արգելքին
ԵՄ-ում հավանություն են տվել ռուսական ոսկու և ոսկերչական իրերի գնման արգելքին
Sputnik Արմենիա
ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները, միևնույն ժամանակ, երրորդ երկրներին չեն արգելում Ռուսաստանում դեղորայք, գյուղատնտեսական արտադրանք և պարարտանյութ գնել: 21.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-21T16:19+0400
2022-07-21T16:19+0400
2022-07-21T16:19+0400
ոսկի
պատժամիջոցներ
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/148/73/1487398_20:0:982:541_1920x0_80_0_0_19f79635ce93e8775f526b822a52188b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ռուսական ոսկու և ոսկերչական իրերի գնման արգելքին: Այս մասին ասված է խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։Այդ միջոցները Եվրամիությունում ուժի մեջ կմտնեն պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո:Միևնույն ժամանակ պատժամիջոցները երրորդ երկրներին չեն արգելում դեղեր կամ բժշկական արտադրանք գնել Ռուսաստանից։«Ուրագանն» է գործում. ՌԴ ՊՆ–ն ցույց է տվել հրետանու աշխատանքը հատուկ գործողության ժամանակԲացի այդ, պատժամիջոցները չեն վերաբերում գյուղատնտեսական արտադրանքի, պարարտանյութերի և պարենի առևտրին։Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել այսօրվանից։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 148-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/148/73/1487398_140:0:861:541_1920x0_80_0_0_08018b47b98342bf4b74cd90260c0a4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոսկի, պատժամիջոցներ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
ոսկի, պատժամիջոցներ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
ԵՄ-ում հավանություն են տվել ռուսական ոսկու և ոսկերչական իրերի գնման արգելքին
ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները, միևնույն ժամանակ, երրորդ երկրներին չեն արգելում Ռուսաստանում դեղորայք, գյուղատնտեսական արտադրանք և պարարտանյութ գնել:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ռուսական ոսկու և ոսկերչական իրերի գնման արգելքին: Այս մասին ասված է խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։
«Մենք փաստացի արգելում ենք էներգակիրներից հետո Ռուսաստանի ամենակարևոր արտահանումը՝ ռուսական ոսկին», –ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
Այդ միջոցները Եվրամիությունում ուժի մեջ կմտնեն պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո:
Միևնույն ժամանակ պատժամիջոցները երրորդ երկրներին չեն արգելում դեղեր կամ բժշկական արտադրանք գնել Ռուսաստանից։
Բացի այդ, պատժամիջոցները չեն վերաբերում գյուղատնտեսական արտադրանքի, պարարտանյութերի և պարենի առևտրին։
«Այսօր կամ ավելի վաղ ընդունված որևէ միջոցառում...որևէ կերպ ուղղված չէ գյուղատնտեսական և պարենային արտադրանքի առևտրին (ներառյալ ցորենը և պարարտանյութերը) երրորդ երկրների և Ռուսաստանի միջև»,-ասված է փաստաթղթում:
Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել այսօրվանից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց
համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 148-րդ օրը։