00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

5 դիմորդից 1-ն անբավարար է ստանում․ փորձագետը՝ բուհ ընդունվելու ցուցանիշների մասին

Դիմորդների 5-ից 1-ն անբավարար է ստանում․ փորձագետը՝ բացասական ցուցանիշների մասին
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է բուհ ընդունելության առաջին փուլի արդյունքների մասին։
Բուհ ընդունելության կարգը մյուս տարվա համար պետք է վերանայել, որովհետև այս տարի թափուր մնացած տեղերն ավելի շատ են, քան անցած տարի էր։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ խոսելով այս տարվա ընդունելության առաջին փուլի արդյունքների մասին։
Մխիթարյանը կարծում է, որ բուհերում տեղերի թափուր մնալու հիմնական պատճառն այս տարի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու և դիմորդներին մի քանի հայտով և մի քանի մասնագիտությամբ դիմելու հնարավորություն չտալու մասին ԿԳՄՍՆ որոշումն էր։
«Մարդիկ, ովքեր գիտելիք ունեին կամ կրկնուսույցների մոտ պարապել էին, դիմում են ավելի բարձր վարկանիշ ունեցող մասնագիտությունների, որտեղ մրցույթը բարձր է։ Ու քանի որ ընդամենը մեկ հայտով կարող են դիմել, մրցույթից դուրս են մնում՝ ընդհանրապես զրկվելով այս տարի ընդունվելուց»,- բացատրեց Մխիթարյանը։
Որպես այս փոփոխության բացասական արդյունքի օրինակ Մխիթարյանն ընդամենը մեկ տվյալ ներկայացրեց․ Ագրարային համալսարան, որտեղ շուրջ 1000 վճարովի ու անվճար տեղ կա, այս տարի ընդամենը 38 ուսանող է ընդունվել։
Մխիթարյանը նկատում է՝ կրթության որակը հետզհետե անկում է ապրում, այն բարեփոխումները, որոնց մասին անընդհատ խոսում են լիազոր մարմնի ներկայացուցիչները, ըստ էության, որևէ արդյունք չեն տալիս։ Այդ փոփոխությունները, նրա կարծիքով, ոչ մի նոր բանի չեն բերում, և այս տարվա ընդունելության քննությունները դա ակնհայտ ցույց տվեցին։
Այնուամենայնիվ, այժմ սպասվում է ընդունելության քննությունների երկրոդ փուլ։ Ըստ փորձագետի՝ երկրորդ փուլով հնարավոր կլինի ինչ-որ չափով լրացնել թափուր տեղերի մի մասը, սակայն դա էական փոփոխություն չի մտցնելու վիճակագրությունում։
Մեկնարկել է բուհերի ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը
«Պետք է ասել, որ բացասական միավոր ստացածները դիմորդների ավելի քան 20 տոկոսն են։ Այսինքն, մեր լավագույն աշակերտներից, որոնք դիմում են բուհ, 5-ից 1-ն անբավարար միավոր է ստանում։ Դրական էլ ստանա, ստացողների թիվը չի բավարարում պետպատվերով նախատեսված բոլոր տեղերը զբաղեցնելու համար»,- նշեց Մխիթարյանը։
Բարձրագույն կրթության դիմորդների թիվը վերջին տարիներին գնալով նվազում է, կրճատվում է նաև ընդունվողների թիվը։ Մխիթարյանը այս բացասական տենդենցի վրա ազդող մի քանի գործոն է նշում․ ՀՀ բնակչության նվազումը, որը նույնն է, ինչ արտագաղթի տեմպերի ավելացումը, կրթության նկատմամբ հետարքրության նվազումը և կրթության ոլորտում ոչ կոմպետենտ որոշում կայացնողների առկայությունը։
Կրթության հանդեպ հետաքրքրության անկումը, Մխիթարյանի կարծիքով, Հայաստանում արժեհամակարգի տրանսֆորմացիայի արդյունք է, որն ավելի վատ հետևանքներ կունենա, եթե փոփոխություններ չլինեն։
«ՀՀ-ում ձևավորված հասարակական հարաբերությունները «ստիպում են» մարդկանց, որ չդիմեն բուհ և չսովորեն, որովհետև երևում է, որ առանց սովորելու ավելի հեշտ կարելի է հաջողության հասնել, այդ թվում՝ պետական համակարգում։ Դրա ակնհայտ օրինակն է պարեկային ծառայությունը, որտեղ բարձրագույն կրթության կարիք չունես, բայց կստանաս ավելի բարձր աշխատավարձ, քան, օրինակ, ուսուցիչը, որը պետք է կրթի ու դաստիարակի նոր եկող սերնդի»,- նշեց փորձագետը։
Որպես ստեղծված իրավիճակի լուծում կրթության փորձագետը համարում է նախ հասարակության վերաբերմունքի վերարժևորումը բարձրագույն կրթության նկատմամբ։ Անհրաժեշտ ու կարևոր նախապայման է ուսուցիչների, դասախոսների ու գիտնականների աշխատավարձերի էական բարձրացումը։
Երկրորդը՝ պետք է ձերբազատվել կրթության ոլորտում ոչ կոմպետենտ որոշում կայացնողներից, որովհետև, Մխիթարյանի տեսակետով, այդ որոշումներն էապես ազդում են կրթության բնագավառում ձևավորվող մթնոլորտի վրա։
«Այդ որոշում կայացնողների ճնշող մեծամասնությունը որևէ կապ, հետագիծ չի ունեցել կրթության ոլորտում, որևէ փորձառություն չունի, իսկ նրանց որոշումները վատ ազդեցություն են ունենում, պետք է նրանցից ազատվել, այսինքն՝ կադրային փոփոխություններ իրականացնել բնագավառում։ Դա կարող է որոշակի դրական արդյունքներ գրանցել»,- հավելեց Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին մեկնարկել է բուհերի ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը։ Ավելի վաղ ԿԳՄՍՆ–ն հայտնել էր` Հայաստանում բուհերին տրամադրած անվճար տեղերից 550–ը թափուր են մնացել, իսկ վճարովի համակարգից` ավելի քան 15 000-ը։
Լրահոս
0