00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2023 թվականից հանքերը շա՞տ հարկ կտան, թե՞ քիչ. ֆիննախի ու բիզնեսի կարծիքները

© Sputnik / Aram GareginyanՔաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2022
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը
Բաժանորդագրվել
2023 թվականից ՀՀ–ում կգործի հանքերի հարկման նոր մեխանիզմ։ Ընտրվել է փոխզիջումային տարբերակ։ Հարկային բեռը փոքր–ինչ կնվազի, բյուջեն, միևնույն է, կստանա լրացուցիչ մուտքեր, իսկ բիզնեսը կկարողանա շարունակել ներդրումային ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հանքահումքային ոլորտի ընկերությունների հարկումը 2023 թվականից կրկին կփոխվի. պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման տուրքը, որը սահմանվել է 2021 թ, աշնանը, այլևս չի գործի և կգործի ռոյալթին։ Սովորական շահույթ ունեցող ընկերությունները ռոյալթի կվճարեն նախկին բանաձևով (հասույթի 4% + շահույթի 12,5%), իսկ 15%-ից բարձր շահույթի դեպքում կվճարվի այդ շահույթի 15%–ը։
Այս համակարգը կփոխարինի «ռոյալթի + արտահանման տուրք» սխեման, որը գործում է 2021թ. աշնանից։ Տուրքի չափն ընդունվել է ըստ այդ ժամանակվա պղնձի և մոլիբդենի միջազգային գների 15%-ի (հիմա, երբ գներն իջնում են, իսկ տուրքը մնում է անփոփոխ, տոկոսը մեխանիկորեն բարձրանում է)։
Շա՞տ է, թե՞ քիչ
Ոլորտի հարկային բեռը գնահատելու համար ֆինանսների նախարարությունը Համաշ­խար­հա­յին բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Հայաստանի ամերիկ­յան համալսարանի հետ վերլուծություն է կատարել։ Կան երկրներ, որտեղ ռոյալթիի դրույքաչափը շատ ավելի ցածր է, քան Հայաստանում, բայց փոխա­րենը շահութահարկը անհամեմատ բարձր է: Արդյունքում ՀՀ-ում գործող հանքարդյունաբերության հարկային բեռը (առանց տուրքի, որը 2023-ից կվերանա) միջին մակարդակում է:
© Sputnik / Aram GareginyanՔաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի մոտ
Самосвалы на Каджаранском медно-молибденовом руднике - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի մոտ
Ֆիննախի գնահատականներով` եթե 2023-ին նոր ռոյալթին գործի 2021–ի պղնձի ու մոլիբդենի գների պայ­ման­ներում (պղինձ` $9-10 հազ/տոննա, մոլիբդեն` $35-40 հազ/տոննա), ապա լրացուցիչ ռոյալթին տարեկան կկազմի շուրջ 20 մլրդ դրամ:
«Գերշահույթ»
Հիմնական հարցերից մեկն էր որոշել պայմանական «գերշահույթը», որի դեպքում ընկերություններից պետք է գանձել լրացուցիչ հարկ։ Այն որոշվել է 15%–ի չափով:

«Վերջնական տարբերակին միգուցե ոչ լիովին ենք համաձայն, բայց ընդունելի է։ Մեզ համար շատ կարևոր էր երկխոսությունը և այն, որ կառավարությունն ու Ազգային ժողովը հաշվի էին առել մեր խնդիրները»,– ասում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։

Ներդրված արտահանման տուրքի էֆեկտը երկակի էր։ Մի կողմից այն օգնել է կառավարությանն ապահովել բյուջետային ծախսերը՝ առանց նոր վարկերի։ Մասնավորապես` 2022-ի I եռամսյակում այդ տուրքից հավաքվել է 15,3 մլրդ դրամ (համեմատության համար` պետական պարտքի տոկոսավճարներին նույն եռամսյակում ուղղվել է 39,2 միլիարդ դրամ)։
«Մյուս կողմից հանքերը հետաձգել են նոր ներդրումային ծրագրերը կամ ստիպված են եղել դրանց համար նոր վարկեր վերցնել։ Առանց այն էլ, մեր հաշվարկով, գեներացված շահույթի 80-90%–ը վերադառնում է արտադրություն` ներդրումների ձևով», – նշում է Ջհանյանը։
Մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (որի գլխավոր տնօրենի տեղակալն է Ջհանյանը), 2020-ին, հայտնի պատճառներով, պակասեցրել է կապիտալ ներդրումները։ 2021 թվականին դրանք նախատեսվում էր ավելացնել։
© Sputnik / Aram GareginyanՔաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր
Каджаранский медно-молибденовый рудник - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր
Կոմբինատը նախատեսում էր ներդնել մոտ 7,8 միլիարդ դրամ Արծվանիկի պոչամբարի ռեկուլտիվացման համար (կոմբինատի երեք պոչամբարներից սա ամենախոշորն է)։
2022 թվականին նախորդ տարվա համեմատ կոմբինատը նախատեսում է ավելացնել արտադրության ծավալները 20-25%-ով։ Սրան զուգահեռ անհրաժեշտ է լուծել նաև պոչամբարների խնդիրները։ «Դրա համար կընտրվեն ամենաարդյունավետ որոշումները»,– ընդգծում է նա։
Պղնձաձուլարան
Ոլորտի հարկման անկանխատեսելիությունը կարող է ազդել նաև այնպիսի խոշոր նախագծերի վրա, ինչպիսին է նոր պղնձաձուլարանի ծրագիրը։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը (Զանգեզուրի կոմբինատի նոր սեփականատերը) նախատեսում է կազմել նոր գործարանի նախնական հիմնավորումները։ Սա բարդ, ժամանակատար խնդիր է, և ծրագրի իրականացումը կախված է թե՛ տնտեսական, թե՛ (հավանական ինքնարժեքի), թե՛ բնապահպանական (թափոնների պահեստավորման) և թե՛ լոգիստիկ խնդիրների լուծման հնարավորությունից։
© Sputnik / Aram GareginyanՔաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր
Каджаранский медно-молибденовый рудник - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր
Իհարկե, նպատակն այն է, որ Հայաստանում վերականգնվի պղնձի արտադրությունը, որը կար խորհրդային տարիներին։ Սակայն, Ջհանյանի խոսքով, ամբողջական գնահատականի համար կարևոր է նաև կանխատեսելի հարկային ռեժիմը։
«Վերադառնալով ռոյալթիին` նշեմ, որ մեզ համար էական է ոչ միայն հարկային բեռը, այլև դրա կանխատեսելիությունը։ Ուստի կառավարության գործընկերների հետ համաձայնության եկանք, որ հարկման նոր ռեժիմը կկայունացվի գոնե հինգ–տասը տարով», – ընդգծում է նա։
Հայաստանում և Արցախում գործում են պղնձի 4-5 հանքավայրեր, որոնց շահագործողները տեսականորեն կարող են ցանկանալ դառնալ գործարանի ներդրող և բաժնետեր։ «Սակայն, բնականաբար, այդպիսի քննարկումներն իմաստ կունենան միայն այն ժամանակ, երբ նախագիծը վերլուծվի մինչև վերջ ու որակվի կենսունակ»,– հավելում է Ջհանյանը։
Նշենք, որ հաշվարկները գտնվում են դեռ շատ նախնական փուլում, և բանկ դիմելու համար բավարար հիմնավորում (bankable feasibility study) կամ շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատական (ESIA) դեռ չի կազմվում։
© Sputnik / Aram GareginyanԱռաջնային մանրացման արտադրամաս
Цех первичного дробления руды на Зангезурском медно-молибденовом комбинате - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Առաջնային մանրացման արտադրամաս
Պղնձի գները
Պղինձը հայտնի է որպես պրոցիկլիկ ապրանք, այսինքն` այն սերտորեն կապված է համաշխարհային տնտեսության վերելքի և անկման ցիկլերի հետ։ Պղինձն օգտագործվում է արդյունաբերության և շինարարության գրեթե բոլոր ճյուղերում (մոտ մեկ երրորդը` մեքենա– և սարքաշինության մեջ, 28%-ը` շինարարության, 16%-ը` ենթակառուցվածքների և այլն (մանրամասները` այստեղ)։ Հետևաբար պղնձի գներն իսկույն արձագանքում են գլոբալ տնտեսության աճին կամ նվազմանը։
Վերջին մեկ ամսում պղնձի գներն իջել են 9000+ մակարդակից մինչև 7 000 (հազ. դոլար/տոննա)։ Հիմնական պատճառը ԱՄՆ–ում սպասվող տնտեսական դանդաղումն է (տոկոսադրույքների բարձրացումից հետո), մեկ այլ գործոնը Չինաստանում կորոնավիրուսային նոր սահմանափակումներն են։ Գներն ավելի բարձր են, քան նախակորոնավիրուսային 2019 թվին, սակայն 7 000 մակարդակը ոլորտի ընկերությունները չեն համարում բարձր շահութաբեր։
Համեմատության համար նշենք, որ 2018-2019-ին, երբ պղնձի գները գտնվում էին 6-7 հազար դոլարի մակարդակում, Զանգեզուրի կոմբինատի տարեկան համախառն հասույթը կազմում էր 190-200 միլիարդ դրամ, իսկ միայն 2021-ի առաջին վեց ամիսներին (երբ գները 9-10 հազարի միջակայքում էին)` 186 մլրդ։
© Sputnik / Aram GareginyanՖլոտացիայի (աղացած ու խոնավացված հանքաքարի քիմիական մշակում) արտադրամասը
Цех флотации (химической обработки увлажненной и измельченной руды)  на Зангезурском медно-молибденовом комбинате - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Ֆլոտացիայի (աղացած ու խոնավացված հանքաքարի քիմիական մշակում) արտադրամասը
«Լրացուցիչ շահույթներից մենք պիտի անվտանգության բարձիկ ստեղծեինք գների հետագա իջեցման ժամանակահատվածի համար, սակայն այդ գումարների զգալի մասը վճարվել է պետբյուջե», – ասում է Ջհանյանը։
Ներկայանալ բորսայում
Օրինագծի նախնական խմբագրությունում կար դրույթ, ըստ որի` ռոյալթին հաշվարկելիս առավելություն էին ստանում բորսայում ցուցակված ընկերությունները (նրանց ֆինանսական ծախսերը հանվում էին ռոյալթիի հաշվարկման բազայից)։ Բայց նախագծի վերջնական տարբերակից այդ դրույթը հանվել է (կիրառել այդպիսի նվազեցում, թե ոչ, կթողնվի կառավարության հայեցողությանը)։
Վարդան Ջհանյանի կարծիքով` ԶՊՄԿ-ի նման ոլորտի ընկերությունների հանրային դառնալը դրական քայլ կլինի։
Այդ նպատակով Հանքագործների և մետալուրգների միությունն առաջիկայում նախատեսում է հանդիպել Վարշավայի ֆոնդային բորսայի ղեկավարության հետ (վերջինս դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնական սեփականատերը)։ Միասին նախատեսվում է քննարկել նոր ընկերությունների ցուցակման հնարավորությունները։
Լրահոս
0