00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի նախագահները պայմանավորվել են Սիրիայի ստատուս քվոյի շուրջ․ փորձագետ

© Sputnik / Сергей СавостьянՎլադիմիր Պուտինը Էբրահիմ Ռայիսին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Վլադիմիր Պուտինը Էբրահիմ Ռայիսին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Բաժանորդագրվել
Իրանի հետ այդ պայմանավորվածությունները վերաբերում են տրանսպորտային միջանցքներին, լոգիստիկային, ապրանքաշրջանառության ավելացման հնարավորություններին:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների գագաթնաժողովի կարևոր արդյունքը դարձել են Սիրիայում ստատուս-քվոյի պահպանման շուրջ պայմանավորվածությունները։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն, «Նոր Եվրասիա» հիմնադրամի նախագահ Անդրեյ Կորտունովը:
© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցԱնդրեյ Կորտունով
Андрей Кортунов - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Անդրեյ Կորտունով
Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էբրահիմ Ռայիսին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Թեհրանում Սիրիայի հարցով հանդիպում են անցկացրել ու արդյունքների վերաբերյալ հայտարարություն ընդունել:
Պուտինն ու Էրդողանը քննարկել են արցախյան հարցը ու ոչ միայն
Նրանք ընդգծել են սիրիական ճգնաժամի կարգավորման համար «Աստանայի» ձևաչափի արդիականությունը, պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել արդեն Ռուսաստանում՝ Պուտինի հրավերով։ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները (ներառյալ քաղաքացիական օբյեկտների վրա), կողմերը հաստատել են, որ սիրիական ճգնաժամը կարող է կարգավորվել միայն սիրիացիների կողմից և խաղաղ ճանապարհով, մերժել են Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցներն ու հաստատել այնտեղ գործող ահաբեկիչների դեմ պայքարելու մտադրությունը: Պուտինը խոսել է Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան պետությունների ապակառուցողական գծի մասին։
«Կարծում եմ, որ մենք տեսանելի ապագայում չենք իմանա այդ գագաթնաժողովի բոլոր արդյունքները, բայց, այնուամենայնիվ, հանդիպման անցկացման փաստը, պայմանավորվածությունների առկայությունը տարածաշրջանային հարցերի շուրջ, «սիրիական պորտֆելի» վերաբերյալ դրական պահ է, որը մենք պետք է նշենք։ Դա հետաքրքիր ձևաչափ է, ինչ-որ բանով դրա մասնակիցների շահերը համընկնում են, ինչ-որ բանով տարբերվում են, բայց, ըստ ամենայնի, հաջողվել է պայմանավորվել Սիրիայում ստատուս-քվոյի պահպանման շուրջ», - ասել է Կորտունովը։
Փորձագետի խոսքով՝ ոչ պակաս կարևոր են Իրանի ու Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածությունները։
«Ե՛վ Էրդողանի, և՛ Ռայիսիի հետ կան երկկողմ խնդիրներ, որոնք նույնպես զարգացում են ստացել։ Հուսանք, որ այդ պայմանավորվածությունները հետագա ազդեցություն կունենան և՛ տնտեսությունում, և՛ քաղաքական ոլորտում ու կարող են գործնական արդյունքի բերել»,-նշել է փորձագետը:
Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են ռազմավարական դաշինքի
Իրանի հետ այդ պայմանավորվածությունները վերաբերում են տրանսպորտային միջանցքներին, լոգիստիկային, ապրանքաշրջանառության ավելացման հնարավորություններին: «Թուրքիայի հետ հարցերը կապված են ուկրաինական հացահատիկի արտահանման ու տարածաշրջանային հարցերի հետ՝ Լիբիայում մեր շահերը հատվում են, Հարավային Կովկասում էլ, կան ռազմատեխնիկական համագործակցության, էներգետիկ համագործակցության հարցեր, ընդ որում ոչ միայն ածխաջրածինների արտադրության, այլև ատոմակայանի կառուցման ոլորտում»,-ավելացրել է Կորտունովը:
Հիշեցնենք` հուլիսի 19-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացել են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ բանակցությունները՝ նվիրված Սիրիայի ճգնաժամի հաղթահարմանը։
Լրահոս
0