https://arm.sputniknews.ru/20220720/mvonakvoji-arqajazni-palatum-kcucadrvi-arqajakan-yntaniqi-het-aram-khachatrjani-lusankary-45533421.html
Մոնակոյի արքայազնի պալատում կցուցադրվի արքայական ընտանիքի հետ Արամ Խաչատրյանի լուսանկարը
Մոնակոյի արքայազնի պալատում կցուցադրվի արքայական ընտանիքի հետ Արամ Խաչատրյանի լուսանկարը
Sputnik Արմենիա
Մոնակոյի արքայական պալատը արքայազն Ալբերթ 2-րդի անունից Արամ Խաչատրյանի թանգարանին նամակ է հղել։ 20.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-20T17:11+0400
2022-07-20T17:11+0400
2022-07-20T17:20+0400
արամ խաչատրյան
թանգարան
լուսանկար
մոնակո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/14/45532264_18:26:886:514_1920x0_80_0_0_da48c43b2b0d83cf4c23bdd05d249d21.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Մոնակոյի արքայազնի պալատում այսուհետ կցուցադրվի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի, արքայազն Ռենե երրորդի և արքայադուստր Գրեյս Քելլիի համատեղ լուսանկարը, տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից։«Այն ցուցադրվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և այսուհետ կցուցադրվի նաև պալատի ցուցասրահում։ Իսկ այսօր Մոնակոյի արքայական պալատից` արքայազն Ալբերթ 2-րդի անունից, մեզ ուղարկեցին մի ջերմ շնորհակալական նամակ: Առաջին անգամ է, որ Հայաստանի և Մոնակոյի թանգարանների միջև համագործակցություն է ստեղծվում»,-ասված է գրառման մեջ։Թանգարանը հույս ունի, որ կապը տուն-թանգարանի հետ շարունակական կլինի։
մոնակո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/14/45532264_59:0:852:595_1920x0_80_0_0_2d6491f363477742134cebfc7948f639.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ խաչատրյան, թանգարան, լուսանկար, մոնակո
արամ խաչատրյան, թանգարան, լուսանկար, մոնակո
Մոնակոյի արքայազնի պալատում կցուցադրվի արքայական ընտանիքի հետ Արամ Խաչատրյանի լուսանկարը
17:11 20.07.2022 (Թարմացված է: 17:20 20.07.2022) Մոնակոյի արքայական պալատը արքայազն Ալբերթ 2-րդի անունից Արամ Խաչատրյանի թանգարանին նամակ է հղել։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Մոնակոյի արքայազնի պալատում այսուհետ կցուցադրվի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի, արքայազն Ռենե երրորդի և արքայադուստր Գրեյս Քելլիի համատեղ լուսանկարը, տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բարեկամ Վրույր Փենեսյանը հյուրընկալվել է Մոնակոյի արքայազնի պալատում։ Փենեսյանը փոխանցել է Արամ Խաչատրյանի և Ռոստրոպովիչի 1973 թ.-ին Մոնակո այցելության ժամանակ արքայազն Ռենե lll-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի հետ արված լուսանկարը։
«Այն ցուցադրվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և այսուհետ կցուցադրվի նաև պալատի ցուցասրահում։ Իսկ այսօր Մոնակոյի արքայական պալատից` արքայազն Ալբերթ 2-րդի անունից, մեզ ուղարկեցին մի ջերմ շնորհակալական նամակ: Առաջին անգամ է, որ Հայաստանի և Մոնակոյի թանգարանների միջև համագործակցություն է ստեղծվում»,-ասված է գրառման մեջ։
Թանգարանը հույս ունի, որ կապը տուն-թանգարանի հետ շարունակական կլինի։