https://arm.sputniknews.ru/20220720/khersvonum-dzerbakalvel-e-ukrainaji-hatuk-tsarajutjunneri-gvortsakaly-tesanjut-45530130.html
Խերսոնում ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալը․ տեսանյութ
Խերսոնում ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալը․ տեսանյութ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի հատուկ ծառայությունները Խերսոնում իրենց գործակալի միջոցով փորձել են մի խումբ երիտասարդների հավաքագրել՝ ռուսական ռազմական տեխնիկայի շարասյուները... 20.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-20T16:36+0400
2022-07-20T16:36+0400
2022-07-20T16:47+0400
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
խերսոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42482572_0:148:3117:1901_1920x0_80_0_0_f0051552fe908da2dea2df408a8fb9de.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՌԴ ուժայինները ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալին, որը գումարի դիմաց հայտնել է Խերսոնում Ռուսաստանի զինված ուժերի պահակակետերի կոորդինատները։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին, որի տրամադրության տակ է հայտնվել հարցաքննության տեսանյութը:ՌԴ ուժայինները պարզաբանել են, որ 2002 թվականին ծնված Վլադիսլավ Ռուդենկոն հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից փետրվարի վերջին՝ Խերսոնում, ու պարգևատրման դիմաց տվյալներ է հավաքել ՌԴ զորքերի հսկիչ անցակետերի մասին, իսկ հուլիսի 4-ին պարետային ժամին նրան ձերբակալել են ու տեղափոխել ոստիկանության բաժին։ Զննության ժամանակ նրա հեռախոսում արարքը մերկացնող նամակագրություն է հայտնաբերվել։ Դրանից հետո Ռուդենկոն սկսել է խոստովանական ցուցմունք տալ։«Ապրիլի սկզբին գրել եմ հինգ հսկիչ անցակետերի գտնվելու վայրի մասին, որոնց մասին իմացել եմ, ու նա (Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակից, Ռուդենկոյի ծանոթը,- խմբ.) դրա համար ինձ վճարել է 2 հազար գրիվնա (մոտ 3,8 հազար ռուբլի,-խմբ.), դա նման տեղեկատվության համար բավական քիչ է: Գումարը ծախսել եմ երկու-երեք օրում՝ ժամանցի վրա։ Հետո մի հատ էլ անցակետ տեսա, ու դրա համար նա ինձ 400 գրիվնա վճարեց (մոտ 750 ռուբլի,-խմբ.)»,- ասել է Ռուդենկոն հարցաքննության ժամանակ, ավելացնելով, որ զղջում է իր գործողությունների համար, որոնց պատճառով կարող էին ռուս զինվորականներ զոհվել:Բացի այդ, ուկրաինական հատուկ ծառայությունները փորձել են Խերսոնում մի խումբ երիտասարդների հավաքագրել իրենց գործակալի միջոցով՝ ռուսական ռազմական տեխնիկայի շարասյուները հրկիզելու համար, սակայն բոլորը հրաժարվել են, քանի որ վախեցել են իրենց կյանքի համար, պատմել է ձերբակալված Վլադիսլավ Ռուդենկոն։ Հարցաքննության տեսանյութը գտնվում է ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ:Հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան մասը: Շրջաններում ստեղծվել են վարչակազմեր, սկսվել է ռուսական հեռուստաալիքների և ռադիոկայանների հեռարձակումը, ընթանում է Ղրիմի հետ առևտրային կապերի վերականգնումը: Տարածաշրջանները հայտարարել են Ռուսաստանի մաս դառնալու ծրագրերի մասին։
ուկրաինա
խերսոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42482572_194:0:2923:2047_1920x0_80_0_0_cb7d9deebbe9130696d86f144b85ad17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, խերսոն
ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, խերսոն
Խերսոնում ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալը․ տեսանյութ
16:36 20.07.2022 (Թարմացված է: 16:47 20.07.2022) Ուկրաինայի հատուկ ծառայությունները Խերսոնում իրենց գործակալի միջոցով փորձել են մի խումբ երիտասարդների հավաքագրել՝ ռուսական ռազմական տեխնիկայի շարասյուները հրկիզելու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՌԴ ուժայինները ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալին, որը գումարի դիմաց հայտնել է Խերսոնում Ռուսաստանի զինված ուժերի պահակակետերի կոորդինատները։ Տեղեկությունը հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, որի տրամադրության տակ է հայտնվել հարցաքննության տեսանյութը:
ՌԴ ուժայինները պարզաբանել են, որ 2002 թվականին ծնված Վլադիսլավ Ռուդենկոն հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից փետրվարի վերջին՝ Խերսոնում, ու պարգևատրման դիմաց տվյալներ է հավաքել ՌԴ զորքերի հսկիչ անցակետերի մասին, իսկ հուլիսի 4-ին պարետային ժամին նրան ձերբակալել են ու տեղափոխել ոստիկանության բաժին։ Զննության ժամանակ նրա հեռախոսում արարքը մերկացնող նամակագրություն է հայտնաբերվել։ Դրանից հետո Ռուդենկոն սկսել է խոստովանական ցուցմունք տալ։
«Ապրիլի սկզբին գրել եմ հինգ հսկիչ անցակետերի գտնվելու վայրի մասին, որոնց մասին իմացել եմ, ու նա (Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակից, Ռուդենկոյի ծանոթը,- խմբ.) դրա համար ինձ վճարել է 2 հազար գրիվնա (մոտ 3,8 հազար ռուբլի,-խմբ.), դա նման տեղեկատվության համար բավական քիչ է: Գումարը ծախսել եմ երկու-երեք օրում՝ ժամանցի վրա։ Հետո մի հատ էլ անցակետ տեսա, ու դրա համար նա ինձ 400 գրիվնա վճարեց (մոտ 750 ռուբլի,-խմբ.)»,- ասել է Ռուդենկոն հարցաքննության ժամանակ, ավելացնելով, որ զղջում է իր գործողությունների համար, որոնց պատճառով կարող էին ռուս զինվորականներ զոհվել:
Նա հայտնել է, որ իրեն գումար են փոխանցել նաև ինքնապաշտպանության համար ատրճանակ գնելու համար՝ 10 հազար գրիվեն (մոտ 19 հազար ռուբլի) ու առաջարկել են «վտանգի դեպքում Ղրիմի տարածքով Լեհաստան մեկնել», սակայն նա պնդում է, որ զենք չի գնել, փողը ժամանցի վրա է ծախսել:
Բացի այդ, ուկրաինական հատուկ ծառայությունները փորձել են Խերսոնում մի խումբ երիտասարդների հավաքագրել իրենց գործակալի միջոցով՝ ռուսական ռազմական տեխնիկայի շարասյուները հրկիզելու համար, սակայն բոլորը հրաժարվել են, քանի որ վախեցել են իրենց կյանքի համար, պատմել է ձերբակալված Վլադիսլավ Ռուդենկոն։ Հարցաքննության տեսանյութը գտնվում է
ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ:
Հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան մասը: Շրջաններում ստեղծվել են վարչակազմեր, սկսվել է ռուսական հեռուստաալիքների և ռադիոկայանների հեռարձակումը, ընթանում է Ղրիմի հետ առևտրային կապերի վերականգնումը: Տարածաշրջանները հայտարարել են Ռուսաստանի մաս դառնալու ծրագրերի մասին։