https://arm.sputniknews.ru/20220720/hunastanum-sastik-hrdehner-en-tesanjut-45501807.html
Հունաստանում սաստիկ հրդեհներ են. տեսանյութ
Հունաստանում սաստիկ հրդեհներ են. տեսանյութ
Sputnik Արմենիա
Հունաստանի վարչապետը հրդեհների դեմ պայքարի համակարգող կենտրոնում է: 20.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-20T09:05+0400
2022-07-20T09:05+0400
2022-07-20T09:06+0400
հունաստան
հրդեհ
վարչապետ
անտառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42868067_0:92:1600:992_1920x0_80_0_0_f470469db7c300f2ce111e3b4105e31a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ատտիկեի հյուսիսում գտնվող Պենտելի շրջանում երեկ երեկոյան անտառային հրդեհ է բռնկվել, որը շարունակում է տարածվել: Հրդեհի մարման աշխատանքներին լրացուցիչ ուժեր են միացել։ Տեղեկությունը հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսը:Այժմ տեղում աշխատում են 350 հրշեջներ՝ 13 խմբերով, այդ թվում՝ 28 ռումինացի հրշեջներ: Գործարկվել է 60 ավտոմեքենա, պարբերաբար կիրառվում են 15 ինքնաթիռներ ու 9 ուղղաթիռներ։«Չնայած սաստիկ քամուն` հրդեհաշիջման օդային միջոցները շարունակում են աշխատել», - ասել է Արտոպիոսը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վաղ առավոտից գտնվում է ճգնաժամային կառավարման միասնական համակարգող կենտրոնում:Ինչպես հաղորդում է Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, Միցոտակիսը օպերատիվ կենտրոն է մեկնել Աթենքից հյուսիս գտնվող Պենտելի շրջանում բռնկված հրդեհի պատճառով:Ուշ երեկոյան Միցոտակիսը տեսաակոնֆերանս է անցկացրել օպերատիվ կենտրոնի հետ։ԱՄՆ-ում շուրջ 90 հրդեհ է մոլեգնում շոգի պատճառով
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42868067_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ca27226ed067506b5ac91d25840e2cca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, հրդեհ, վարչապետ, անտառ
հունաստան, հրդեհ, վարչապետ, անտառ
Հունաստանում սաստիկ հրդեհներ են. տեսանյութ
09:05 20.07.2022 (Թարմացված է: 09:06 20.07.2022) Հունաստանի վարչապետը հրդեհների դեմ պայքարի համակարգող կենտրոնում է:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ատտիկեի հյուսիսում գտնվող Պենտելի շրջանում երեկ երեկոյան անտառային հրդեհ է բռնկվել, որը շարունակում է տարածվել: Հրդեհի մարման աշխատանքներին լրացուցիչ ուժեր են միացել։ Տեղեկությունը հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսը:
Այժմ տեղում աշխատում են 350 հրշեջներ՝ 13 խմբերով, այդ թվում՝ 28 ռումինացի հրշեջներ: Գործարկվել է 60 ավտոմեքենա, պարբերաբար կիրառվում են 15 ինքնաթիռներ ու 9 ուղղաթիռներ։
«Չնայած սաստիկ քամուն` հրդեհաշիջման օդային միջոցները շարունակում են աշխատել», - ասել է Արտոպիոսը, որի խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վաղ առավոտից գտնվում է ճգնաժամային կառավարման միասնական համակարգող կենտրոնում:
Ինչպես հաղորդում է Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, Միցոտակիսը օպերատիվ կենտրոն է մեկնել Աթենքից հյուսիս գտնվող Պենտելի շրջանում բռնկված հրդեհի պատճառով:
Ուշ երեկոյան Միցոտակիսը տեսաակոնֆերանս է անցկացրել օպերատիվ կենտրոնի հետ։