00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
«Գինի լից» երգի կամավորն ու Անկախության Հռչակագիրը պետության չգոյության մասին են․ Նիկոլ Փաշինյան
17:47
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում հղիների սկրինինգի կենտրոններ կբացվեն. ինչ ծրագրեր է իրականացրել «ВИВА» հիմնադրամը

© Photo : ՀՀ առողջապահության նախարարությունՀղին հիվանդանոցում
Հղին հիվանդանոցում - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Հղին հիվանդանոցում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանաբնակ հայ բժիշկների հիմնադրամն այսօր միավորում է 540 բժշկի ու 5000 կամավորի։ Այն 2 տարբեր ուղղությամբ է աշխատում` լավագույն բժիշկները ՌԴ–ից ժամանում են Հայաստան և Արցախ, նաև ՀՀ–ից բժիշկները մեկնում են ՌԴ վերապատրաստվելու։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ազգությամբ հայ ռուսաստանաբնակ բժիշկներն ու կամավորները, որոնք 2017 թվականին Հայաստանում հիմնադրել են «ВИВА» (врачи и волонтеры для Армении) հիմնադրամը, առաջիկայում պատրաստվում են տարբեր մարզերում պերինատալ սկրինինգի կենտրոններ բացել։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ասաց հիմնադրամի նախագահ, թերապևտ Տատյանա Հովհաննիսյանը։
Հիմնադրամն այսօր միավորում է 540 բժշկի ու 5000 կամավորի։
«Այս պահին պերինատալ սկրինինգի գրասենյակ ունենք Շիրակի մարզում։ Սակայն դրանք անպայման պետք է ընդլայնվեն, որպեսզի ամեն մարզում 1 գրասենյակ լինի։ Այդպիսով կինը հղիության ընթացքում համապատասխան ստուգումներ է անցնում, ու եթե փոքրիկի մոտ լինում են խնդիրներ, դրա մասին պերինատալ սկրինինգի միջոցով կարողանում ենք նախօրոք իմանալ ու արդեն ծննդաբերության ընթացքում ճիշտ օգնություն ցուցաբերել։ Հայաստանից 5 բժիշկ այս ոլորտում վերապատրաստվել է ու ստացել միջազգային հավաստագիր»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
© Sputnik / Andranik Ghazaryan«ВИВА» հիմնադրամի նախագահ, թերապևտ Տատյանա Հովհաննիսյանը
Пресс-конференция с председателем фонда ВИВА, кандидатом медицинских наук Татьяной Ованнисян (20 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
«ВИВА» հիմնադրամի նախագահ, թերապևտ Տատյանա Հովհաննիսյանը
Այսօր արդեն հիմնադրամը 2 տարբեր ուղղությամբ է աշխատում` լավագույն բժիշկները ՌԴ–ից ժամանում են Հայաստան և Արցախ, վիրահատություններ են կատարում, մաստեր կլասեր իրականացնում։ Մյուս ուղղությունն էլ այն է, որ հիմնականում մարզերից բժիշկները մեկնում են ՌԴ, որոնք ցանկանում են լրացուցիչ գիտելիքներ ստանալ, վերապատրաստվել։
Հովհաննիսյանը նշեց, որ մինչև հիմնադրամի ստեղծումը Հայաստանին ու Արցախին սկսել են օգնություն տրամադրել դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, հատկապես երբ բուժհաստատություններից նման բովանդակությամբ հայտեր էին ստանում։ Սարքավորումներ են տրամադրել Արցախի ԲԿ–ներին։
«2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ էլ, երբ մեր վիրաբույժները վիրահատություններ էին իրականացնում բունկերներում, դրանք այն տեղերն էին, որոնք «ВИВА» հիմնադրամը կառուցել էր դեռ 2016-ին։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ արդեն ավելի լավ էինք պատկերացնում ինչ է պետք անել։ 38 վիրաբույժ, ռեանիմատոլոգ Ռուսաստանից ժամանել էին այստեղ ու աշխատել են ռազմական գործողությունների ժամանակ։ Դաշտային հոսպիտալներ էլ ենք ունեցել։ Մենք նաև 16 զինծառայողի տեղափոխել ենք Մոսկվա` աչքի պրոթեզավորման։ Հույս ունեմ, որ կկարողանանք վերջնական այնպես անել, որպեսզի այդ վիրահատությունները նույնպես Երևանում հնարավոր լինի կատարել»,– ասաց Հովհաննիսյանը։
«ВИВА»–ն Հայաստանում գենետիկայի ինստիտուտի հետ է համագործակցելու, որպեսզի խնդիրներ ունեցող երեխաներին` ամսական 2 հոգու, տանեն ու հետազոտեն, որ հետագայում էլ հնարավոր լինի նրանց օգնել ու բուժել։ Հիմնադրամը մեր երկրին է փոխանցել նաև կինեզոթերապիայի համար նախատեսված 5 սարք ու 10 մասնագետի վերապատրաստել են այդ ուղղությամբ։
Խոսելով ՀՀ–ում բժշկության ոլորտում առկա խնդիրների մասին` նա շեշտեց, որ մարզերում իրոք լուրջ խնդիր կա, քանի որ կան բուժհաստատություններ, որտեղ 1 հոգի կատարում է մի քանի մասնագետի աշխատանք, երկրում նաև դիահերձողների դեֆիցիտ կա։
Հովհաննիսյանի պնդմամբ` իրենց հիմնադրամը միտված է բարեգործությունը դարձնել սիստեմատիկ, որպեսզի արդյունավետությունը մեծ լինի։
Լրահոս
0