https://arm.sputniknews.ru/20220720/aparani-krakvocneric-viravvorvats-aats-ashkhatakicy-der-angitakic-e-pampushty-glkhic-chen-hanel-45537563.html
Ապարանի կրակոցներից վիրավորված ԱԱԾ աշխատակիցը դեռ անգիտակից է. փամփուշտը գլխից չեն հանել
Ապարանի կրակոցներից վիրավորված ԱԱԾ աշխատակիցը դեռ անգիտակից է. փամփուշտը գլխից չեն հանել
Sputnik Արմենիա
Անշարժ պառկելու հետևանքով երիտասարդի մոտ սուր թոքաբորբ է սկսվել, բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս։ 20.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-20T18:12+0400
2022-07-20T18:12+0400
2022-07-20T18:17+0400
ապարան
կրակոց
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ապարանում հունիսի 19-ի սպանություններից մեկ ամիս անց ԱԱԾ աշխատակից 27-ամյա Սամվել Սանդրոյանն այդպես էլ գիտակցության չի գալիս: Տեղեկությունը հայտնում է Yerevan.Today-ը, որը խոսել է Սամվելի եղբոր՝ Գրիգորի հետ։Հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի ԲԿ տեղափոխված 2 անձինք՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, մահացել էին, իսկ 5–ը տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը կալանավորվել է։«Սամվել Սանդրոյանն «Արմենիա» ԲԿ-ում խիստ հսկողության տակ է պահվում, նա միացված է արհեստական շնչառական սարքերին, և ամենադաժանը՝ կրակոցի փամփուշտը դեռ Սամվելի գլխի մեջ է: Բժիշկները վիրահատությամբ չեն հեռացրել, ասել են՝ վտանգավոր հատվածում է: «Միայն շնչում է, անգիտակից վիճակում է»,–ասել է Սամվելի եղբայրը։Նրա խոսքով` անշարժ պառկելու հետևանքով Սամվելի մոտ սուր թոքաբորբ է սկսվել, բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս, հորդորում են միայն Աստծուն ապավինել։ Գրիգորը հավելել է, որ եղբոր ապրելու շանսը շատ քիչ է. թոքաբորբը վիճակն ավելի է սրել:Հիշեցնենք` Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ «Աստղիկ» ԲԿ-ում մահացած Տիգրան Հարությունյանն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից է։ 28-ամյա Տիգրանն աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում։
ապարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ապարան, կրակոց, հիվանդանոց
ապարան, կրակոց, հիվանդանոց
Ապարանի կրակոցներից վիրավորված ԱԱԾ աշխատակիցը դեռ անգիտակից է. փամփուշտը գլխից չեն հանել
18:12 20.07.2022 (Թարմացված է: 18:17 20.07.2022) Անշարժ պառկելու հետևանքով երիտասարդի մոտ սուր թոքաբորբ է սկսվել, բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ապարանում հունիսի 19-ի սպանություններից մեկ ամիս անց ԱԱԾ աշխատակից 27-ամյա Սամվել Սանդրոյանն այդպես էլ գիտակցության չի գալիս: Տեղեկությունը հայտնում է
Yerevan.Today-ը, որը խոսել է Սամվելի եղբոր՝ Գրիգորի հետ։
Հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի ԲԿ տեղափոխված 2 անձինք՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, մահացել էին, իսկ 5–ը տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը կալանավորվել է։
«Սամվել Սանդրոյանն «Արմենիա» ԲԿ-ում խիստ հսկողության տակ է պահվում, նա միացված է արհեստական շնչառական սարքերին, և ամենադաժանը՝ կրակոցի փամփուշտը դեռ Սամվելի գլխի մեջ է: Բժիշկները վիրահատությամբ չեն հեռացրել, ասել են՝ վտանգավոր հատվածում է:
«Միայն շնչում է, անգիտակից վիճակում է»,–ասել է Սամվելի եղբայրը։
Նրա խոսքով` անշարժ պառկելու հետևանքով Սամվելի մոտ սուր թոքաբորբ է սկսվել, բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս, հորդորում են միայն Աստծուն ապավինել։ Գրիգորը հավելել է, որ եղբոր ապրելու շանսը շատ քիչ է. թոքաբորբը վիճակն ավելի է սրել:
Հիշեցնենք`
Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ «Աստղիկ» ԲԿ-ում մահացած Տիգրան Հարությունյանն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից է։ 28-ամյա Տիգրանն աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում։