https://arm.sputniknews.ru/20220719/ukrainaji-zu-n-dirqer-e-gravel-dnepri-erku-dprvocneri-taratsqum-rd-pn-45499698.html
Ուկրաինայի ԶՈւ-ն դիրքեր է գրավել Դնեպրի երկու դպրոցների տարածքում. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի ԶՈւ-ն դիրքեր է գրավել Դնեպրի երկու դպրոցների տարածքում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետը նոր տվյալներ է ներկայացրել հատուկ գործողության ընթացքից։ 19.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-19T23:12+0400
2022-07-19T23:12+0400
2022-07-19T23:24+0400
միխայիլ միզինցև
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45344570_0:0:1290:727_1920x0_80_0_0_bb00ab1567b11154fa4702f678ba449f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինվորականները դիրքեր են գրավել Դնեպրի երկու դպրոցների տարածքում:Նրա խոսքով՝ այնտեղ հրետանային դիրքեր են տեղակայվել։Նա նաև հավելել է, որ ուկրաինացի զինվորները ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետ են տեղակայել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ)՝ Արտյոմովսկ քաղաքում: Միզինցևը նշել է, որ այնտեղ տեղակայել են հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Բացի այդ, Ուկրաինայի ԶՈՒ-ն Նիկոլաևի բազմաբնակարան շենքերում հենակետեր է սարքում՝ խաղաղ քաղաքացիներին թույլ չտալով լքել իրենց բնակարանները:Բացի այդ, նրա խոսքով, նեոնացիստները գնդակոծություններից «փրկելու» անվան տակ Ավդեևկայում գտնվող գործարանի տարածք են բերել խաղաղ բնակիչների ու պահում են նրանց որպես կենդանի վահան:Նրա խոսքով՝ «ուկրաինացի ազգայնականների այդ ցինիկ գործողությունների նպատակը պատասխան կրակ հրահրելն է, որից հետո ԶԼՄ-ներում լայնորեն լուսաբանմամբ արդեն մշակված սցենարով Ռուսաստանի զինված ուժերին ու Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կազմավորմանը մեղադրել իբր առանց տարբերակելու հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության զոհվելու մեջ»:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 146-րդ օրը։Ուկրաինացի զինվորականները հրկիզում են հացահատիկային մշակաբույսերով արտերը. ՌԴ ՊՆ ամփոփագիր
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45344570_93:0:1240:860_1920x0_80_0_0_e36b5a45d62eb82d72dc07c1725de9c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միզինցև, ռուսաստան, ուկրաինա
միխայիլ միզինցև, ռուսաստան, ուկրաինա
Ուկրաինայի ԶՈւ-ն դիրքեր է գրավել Դնեպրի երկու դպրոցների տարածքում. ՌԴ ՊՆ
23:12 19.07.2022 (Թարմացված է: 23:24 19.07.2022) Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետը նոր տվյալներ է ներկայացրել հատուկ գործողության ընթացքից։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինվորականները դիրքեր են գրավել Դնեպրի երկու դպրոցների տարածքում:
Նրա խոսքով՝ այնտեղ հրետանային դիրքեր են տեղակայվել։
«Դնեպրում՝ № 98 ու № 129 դպրոցների տարածքներում տեղակայված են ազգայնական կազմավորումների ու զրահատեխնիկայի ստորաբաժանումներ, հրետանու դիրքեր ու զինամթերքի պահեստներ, ընդ որում՝ մերձակա տների բնակիչների տարհանում չի իրականացվել», — հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Նա նաև հավելել է, որ ուկրաինացի զինվորները ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետ են տեղակայել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ)՝ Արտյոմովսկ քաղաքում: Միզինցևը նշել է, որ այնտեղ տեղակայել են հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Բացի այդ, Ուկրաինայի ԶՈՒ-ն Նիկոլաևի բազմաբնակարան շենքերում հենակետեր է սարքում՝ խաղաղ քաղաքացիներին թույլ չտալով լքել իրենց բնակարանները:
Բացի այդ, նրա խոսքով, նեոնացիստները գնդակոծություններից «փրկելու» անվան տակ Ավդեևկայում գտնվող գործարանի տարածք են բերել խաղաղ բնակիչների ու պահում են նրանց որպես կենդանի վահան:
Նրա խոսքով՝ «ուկրաինացի ազգայնականների այդ ցինիկ գործողությունների նպատակը պատասխան կրակ հրահրելն է, որից հետո ԶԼՄ-ներում լայնորեն լուսաբանմամբ արդեն մշակված սցենարով Ռուսաստանի զինված ուժերին ու Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կազմավորմանը մեղադրել իբր առանց տարբերակելու հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության զոհվելու մեջ»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 146-րդ օրը։