https://arm.sputniknews.ru/20220719/nvor-lutsum-e-petq-vory-chi-khvochyndvoti-dzkneri-verartadrutjann-u-migraciajin-simidjan-45485500.html
Նոր լուծում է պետք, որը չի խոչընդոտի ձկների վերարտադրությանն ու միգրացիային. Սիմիդյան
Նոր լուծում է պետք, որը չի խոչընդոտի ձկների վերարտադրությանն ու միգրացիային. Սիմիդյան
Sputnik Արմենիա
Շրջակա միջավայրի նախարարը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին։ 19.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-19T19:25+0400
2022-07-19T19:25+0400
2022-07-19T19:40+0400
հակոբ սիմիդյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45484729_0:174:1600:1074_1920x0_80_0_0_eba1f5cf04605219a632bb2db53f477e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Վեդիի ջրամբարի համար Վեդի և Խոսրով գետերի վրա կառուցված ամբարտակներն արհեստականորեն խոչընդոտում են ձկների բնականոն տեղաշարժին: Արարատի մարզ այցելած շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ տեղում քննարկվել է խնդիրը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Նախարարը փաստել է, որ պետք է նոր լուծում գտնել, որը չի խոչընդոտի ձկների վերարտադրությանն ու միգրացիային։Իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ այցելությանը Հակոբ Սիմիդյանն աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանին:Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:Հանդիպումից հետո նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարանում, որտեղ ներկայացված են արգելոցի ֆլորան և ֆաունան:Ապա Սիմիդյանն այցելել է Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոն, շրջել տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին․ քննարկվել են հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության, ինչպես նաև անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45484729_0:0:1600:1200_1920x0_80_0_0_55de91ab7d130ff131623f0afba6995d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ սիմիդյան
Նոր լուծում է պետք, որը չի խոչընդոտի ձկների վերարտադրությանն ու միգրացիային. Սիմիդյան
19:25 19.07.2022 (Թարմացված է: 19:40 19.07.2022) Շրջակա միջավայրի նախարարը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Վեդիի ջրամբարի համար Վեդի և Խոսրով գետերի վրա կառուցված ամբարտակներն արհեստականորեն խոչընդոտում են ձկների բնականոն տեղաշարժին: Արարատի մարզ այցելած շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ տեղում քննարկվել է խնդիրը,
հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Նախարարը փաստել է, որ պետք է նոր լուծում գտնել, որը չի խոչընդոտի ձկների վերարտադրությանն ու միգրացիային։
Իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ այցելությանը Հակոբ Սիմիդյանն աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանին:
Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:
Հանդիպումից հետո նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարանում, որտեղ ներկայացված են արգելոցի ֆլորան և ֆաունան:
Ապա Սիմիդյանն այցելել է Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոն, շրջել տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին․ քննարկվել են հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության, ինչպես նաև անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր: